Սուրբ Անտոնի տանջանքը
Սուրբ Անտոնի տանջանքը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Միքելանջելո |
տարի | 1487[1] |
բարձրություն | 470 միլիմետր |
լայնություն | 337 միլիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Kimbell Art Museum?[2] |
հավաքածու | Kimbell Art Museum? |
հիմնական թեմա | Temptations of Saint Anthony? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Torment of Saint Anthony (Michelangelo) Վիքիպահեստում |
«Սուրբ Անտոնի տանջանքը» (իտալ.՝ Tormento di Sant'Antonio), ուշ քվատրոչենտոյի իտալական նկար, որը զարգացնում է Մարտին Շոնգաուերի ուշ գոթական փորագրության սյուժեն։ 2008 թվականին նրա հեղինակ է ճանաչվել 12 կամ 13 տարեկան Միքելանջելոն։ Եթե վերագրումը հաստատվի, ապա սա կլինի նրա պահպանված գործերից ամենավաղը և վարպետի երեք կամ չորս հաստոցային գործերից մեկը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հուլիսին նկարը գնվել է Սոթբիս աճուրդում 2 միլիոն դոլարով որպես Դոմենիկո Գիռլանդայոյի արվեստանոցի աշխատանք, որտեղ, ի թիվս այլոց, սովորել է Միքելանջելոն: Հիմնվելով Ջորջո Վազարիի այն տվյալների վրա, որ Միքելանջելոյի ստեղծագործությունների մեջ եղել է Շոնգաուերի փորագրության հիման վրա ստեղծված սուրբ Անտոնի տանջանքի պատկերը, ինչպես նաև մեծ վարպետի ձեռագրի հետ ոճական նմանությանը, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աշխատակիցների կողմից աշխատանքը մաքրելուց հետո «Սուրբ Անտոնի տանջանքը» վերագրվել է երիտասարդ Միքելանջելոյին[4]։
Շուտով նկարով հետաքրքրվել է Ֆորտ-Ուերտի (Տեխաս) Քիմբելի գեղարվեստի թանգարանը, որը գնել է այն չբացահայտված գումարով (ըստ գնահատականի՝ 6 միլիոն դոլարից ոչ պակաս)[5]։ Եթե այս գնահատականը համապատասխանում է իրականությանը, ապա «Սուրբ Անտոնի տանջանքը» այս պահին արվեստի ամենաթանկարժեք գործն է, որը ստեղծել է երեխան:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքելանջելոյի աշխատանքների ցանկ
- «Մադոննան սանդուղքի մոտ»՝ Միքելանջելոյի ամենավաղ ստեղծագործությունը, որի հեղինակությունը կասկածի տակ չի դրվում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://kimbellart.org/collection/ap-200901
- ↑ https://www.kimbellart.org/collection/search/view/564?text=Michelangelo
- ↑ Kimbell Art Museum Արխիվացված 2011-06-04 Wayback Machine
- ↑ «Guardian: техасский музей приобрел самую раннюю работу Микеланджело | Газета.Ru: Хроника дня». Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին. Վերցված է 2009-05-22-ին.
- ↑ «Kimbell Museum Buys a Work That May Be by the Young Michelangelo — NYTimes.com». Արխիվացված է օրիգինալից 2017-09-30-ին. Վերցված է 2017-09-30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Անտոնի տանջանքը» հոդվածին։ |