Jump to content

Մարտին Շոնգաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Շոնգաուեր
գերմ.՝ Martin Schongauer
Ծնվել է1440[1]
ԾննդավայրԿոլմար, Free City of Colmar, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 2, 1491[2]
Մահվան վայրԲրայզախ, Further Austria, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, գծանկարիչ, copper engraver, գծանկարիչ և արվեստագետ
Ուշագրավ աշխատանքներMadonna of the Rose Bower?
 Martin Schongauer Վիքիպահեստում

Մարտին Շոնգաուեր (գերմ.՝ Martin Schongauer, 1440[1], Կոլմար, Free City of Colmar, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - փետրվարի 2, 1491[2], Բրայզախ, Further Austria, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), գերմանացի նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Նիդերլանդներում, կրել Ռոգիր վան դեր Վեյդենի ուժեղ ազդեցությունը։ Շոնդաուերի գեղանկարչական երկերը («Տիրամայրը վարդապատ տաղավարում», 1473 թվականին) և հատկապես պղնձի վրա արված փորագրությունները («Ավետում», «Շուկա մեկնող գյուղացիները», «Չարչարանքներ» նկարաշարը և այլն) առանձնանում են ձևերի արտահայտչականությամբ։ Շոնդաուերի՝ ուշ գոթիկայի և Վաղ Վերածննդի գծերով օժտված ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել գերմանիայի Վերածննդի վարպետների (Ալբրեխտ Դյուրեր և ուրիշներ) վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Deutsche Nationalbibliothek Record #118610430 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 RKDartists (նիդերլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Շոնգաուեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 541