Բարձերով կռիվ
Բարձերով կռիվ, մանկական խաղ, որը խաղում են նաև մեծահասակները։ Իրենից ներկայացնում է ձեռքի զենքերով մարտի իմիտացիա, որտեղ զենքին փոխարինել է բարձը։ Բարձերով կռիվ երեխաները հաճախ խաղում են քնելուց առաջ ննջասենյակում, երբ մեծահասակներն իրենց չեն տեսնում։
Հարմարավետության և հարվածի արդյունավետությունը մեծացնելու համար բարձը պետք է բռնել անկյունից։ Բարձը կարելի է օգտագործել նաև որպես «նետվող զենք», երբ այն նետում են մրցակցի վրա։
Բարձերով կռիվը Ճապոնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակուրա-Նագեն (ճապ.՝ 枕投げ, まくらなげ), բարձերով կռվի հայտնի տարբերակն է Ճապոնիայում։ Այն ավանդական խաղից տարբերվում է նրանով, որ մասնակիցները բարձերը նետում են միմյանց վրա, և ոչ թե հարվածում դրանով։ «Մակուրա» բառը նշանակում է «բարձ», իսկ «նագեն»՝ նետել։ Երեխաները հաճախ այս խաղով զբաղվում են ամառային ճամբարների ժամանակ, քնելուց առաջ։
Խաղը չունի որևէ հատուկ կանոն, սակայն մեր օրերում ճապոնական որոշ հյուրանոցներ կազմեկերպում են Մակուրա-Նագեի առաջնություններ։ Բազում մանգաներում և անիմեներում Մակուրա-Նագեն օգտագործվում է կարոտախտի մթնոլորտ ստեղծելու համար, որով հերոսները հիշում են իրենց մանկությունը։
Կազմակերպվող մարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի ապրիլի 17-ին Նյու Յորքի Օլբանիի համալսարանի ուսանողները համաշխարհային ռեկորդ սահմանեցին՝ կազմակերպելով պատմության մեջ բարձերով կռվի ամենամասշտաբային խաղը, որին մասնակցեցին 3648 մարդ և այն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում[1]։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում, որը տևել էր 11 օր և մասնակցել էր 2997 մարդ։ Բարձերով կռիվն աստիճանաբար թափանցում է ֆլեշմոբ մշակույթի մեջ և անցկացվում է տարբեր քաղաքների փողոցներում։
Բարձերով կռիվը World Wrestling Entertainment-ի կին ռեստլերների ամենատարածված գիմիկային մարտաձևերից էր։ 2007 թվականի հունվարին Ռոյթերս գործակալությունը հայտնեց «Բարձերով կռվի լիգայի» մասին (Pillow Fight League), որի մարտերը կայանում են Տորոնտոյում[2]։
Կոլումբիայի համալսարանը բարձերով կռիվը դարձրել է ավանդույթ և անցկացնում է տարին երկու անգամ՝ նախաքննական շաբաթվա ընթացքում։ Ուսանողները բաղավոցներով վազվզում են համալսարանի տարածքով և բարձերով կռվում միմյանց հետ, որն ազատում է սթրեսից։
Բարձերով կռիվն օգտագորգծվում է նաև որպես հայրենասիրական ակցիա։ 2009 թվականի սեպտեմբերի 8֊ին Օրշայի ճակատամարտի 495-ամյակի պատվին բարձերով կռիվ տեղի ունեցավ Մինսկում[3]։
Ֆլեշմոբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձերով կռիվը ֆլեշմոբի դասական տեսակներից մեկն է դարձել։ Այն մեծ մասայականություն է ձեռք բերել և դարձել է ինքնուրույն մշակութային իրադարձություն։
Աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ բարձերով կռվի մարտական ակումբներ։ 2008 թվականից մշտապես անցկացվում է «Բարձերով կռվի օր» գլոբալ ակցիան։
Բարձերով կռվի վտանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձի հարվածն, ի տարբերություն մյուս հարվածների, մարդու օրգանիզմի վրա լուրջ ազդեցություն չի ունենում։ Սակայն լինում են նաև վտանգավոր հարվածներ։ Վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ երեխաների մասնակցությամբ կռիվները։ Հարվածները կարող են հասցնել ուղեղի և ողնաշարի վնասվածքներ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 թվականի հունվարի 16-ին լուսանկարիչ Հարի Բենսոնը «լիվերպուլյան քառյակին» (The Beatles) նկարեց Փարիզի Hotel George V հյուրանոցում բարձերով կռիվ խաղալու պահին[4][5]
- Բարձերով կռիվը տեղ է գտել Բրիթնի Սփիրսի «Born to Make You Happy», Wonderwall «Just More» և A*Teens «Sugar Rush» տեսահոլովակներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գինեսի ռեկորդների գիրք» (անգլ.) (արխիվ)
- ↑ No softies in Canada’s campy Pillow Fight League, Reuters, 2007, հունվարի 16
- ↑ «Народный фотофакт. Бой подушками». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
- ↑ Benson, Harry (2003). Once There Was a Way…: Photographs of The Beatles. New York: H.N. Abrams. ISBN 0-8109-4643-2.
- ↑ ««I WANT TO HOLD YOUR HAND»». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2004 թ․ հունիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարձերով կռվի լիգա (անգլ.)
- PFL Interview Արխիվացված 2008-05-15 Wayback Machine
- Makura Nage 枕投げ (իտալ.)
- The まくら投げ Արխիվացված 2007-09-28 Wayback Machine (ճապոներեն)
- まくらなげ (ճապոներեն)