Ապակյա մոլորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապակյա մոլորություն
Տեսակհոգեկան հիվանդություն
Ենթադասզառանցական խանգարում

Ապակյա մոլորություն (անգլ.՝ Glass delusion), հոգեական խանգարման արտաքին դրսևորում, որը տարածված էր Եվրոպայում՝ հիմնականում ուշ միջնադարում և վաղ ժամանակակից ժամանակաշրջանում (15-17-րդ դարեր)[1]։ Մարդիկ վախեցել են, որ նրանք պատրաստված են ապակուց՝ «հետևաբար հավանական է, որ նրանք կարող են կտոր-կտոր լինել»։

Մոլորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի 16-17-րդ դարերում ապակին դարձել է արժեքավոր ապրանք։ Այն համարվել է կախարդական, ալքիմիական առարկա[2]։ Կապված փխրունության և շքեղության հետ՝ ապակին ազդել է այն բանի վրա, թե ինչպես են վաղ Եվրոպայի ազնվականները ընկալել իրենց հարգված դիրքերը հասարակության մեջ։ Նոր նյութի վրա այս սևեռումը նպաստել է մոլորության դրսևորմանը։ Տորոնտոյի համալսարանի հոգեբուժության պատմաբան Էդվարդ Շորթերը 17-րդ դարի Եվրոպայում մոլորության աճը կապել է ապակե նյութի նորության հետ՝ նշելով, որ «պատմության ընթացքում հնարամիտ անգիտակցական միտքն իր մոլորությունները կապել է նոր նյութերի և դարաշրջանի տեխնոլոգիական առաջընթացների հետ»[3]։

Ապակյա մոլորության կենտրոնացումը հարուստ և կրթված խավերի մեջ թույլ է տվել ժամանակակից գիտնականներին այն կապել մելանխոլիայի ավելի լայն և ավելի լավ նկարագրված խանգարման հետ[2]։

Ժամանակակից գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Բարթոնի «Մելանխոլիայի անատոմիան» (1621) աշխատությունում այդ թեմային վերաբերող մեկնաբանությունում անդրադառնում է որպես նույն անհանգստության բազմաթիվ դրսևորումներից մեկին[4]

Վախենալով սատանաներից, մահից, որ նրանք ինչ-որ չափով կտառապեն այս կամ այն հիվանդությամբ՝ ստիպել է նրանց դողալ ամեն ինչից, որ նրանք անմիջապես կմահանան, կամ որ իրենց սիրելի ընկերներից կամ մերձավոր հարազատներից ոմանք անշուշտ մահացել են դրանից։ Մոտալուտ վտանգը, կորուստը, ամոթը դեռ ստիպում են ուրիշներին մտածել, որ նրանք բոլորը ապակյա են և հետևաբար դրա արդյունքում, նրանք չեն թողնում որ ոչ ոք մոտենա իրենց, որ նրանք բոլորը խցանափայտից են, փետուրների պես թեթև, իսկ մյուսները՝ կապարի պես ծանր, ոմանք վախենում են, որ գլուխներն իրենց ուսերից կընկնի, որ որովայնում գորտեր կան և այլն[5]։

Միգել դե Սերվանտեսը ստեղծել է իր կարճ օրինակելի վեպերից մեկը՝ «Ապակե շրջանավարտը» (իսպ.՝ El licenciado Vidriera, 1613), որպես թեմա վերցնելով մոլորության մեջ հայտնված երիտասարդ իրավաբանի[6]։ Պատմության գլխավոր հերոսն ընկնում է ծանր դեպրեսիայի մեջ՝ վեց ամիս անկողնուն գամվելուց հետո՝ իբր աֆրոդիզիակ դեղամիջոցով թունավորվելուց հետո։ Նա պնդում է, որ լինելով ապակյա՝ իր ընկալումները ավելի պարզ են, քան այլ մարդկանցը և դա ցույց է տալիս սրամիտ մեկնաբանություններ տալով։ Երկու տարվա հիվանդությունից հետո Ռոդախան բուժվում է վանականի օգնությամբ։ Բուժման մասին մանրամասներ չեն հաղորդվում, միայն ասվում է, որ վանականն իբր հրաշագործ է եղել։

Հոլանդացի բանաստեղծ Կոնստանտեյն Հյույգենսը գրել է «Թանկարժեք հիմարություն»-ը (1622), որի գլխավոր կերպարը մարդ է, որը «վախենում է այն ամենից, ինչ շարժվում է իր շրջակայքում... աթոռը մահ կլինի նրա համար, նա դողում է մահճակալի կողքին՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կկոտրի իր հետույքը, մյուսը կկոտրի իր գլուխը»[2]։ Նրա հոլանդացի ժամանակակից Կասպար Բարլեուսն ունեցել է ապակյա մոլորություն[7]։

Ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը գրել է «Մտորումներ առաջին փիլիսոփայության մասին» աշխատությունը (1641)՝ օգտագործելով ապակյա մոլորությամբ անձին որպես խելագար մարդու օրինակ, ում աշխարհի մասին ընկալվող գիտելիքները տարբերվում են մեծամասնությունից[8]։ Իր Էսսեում (Գիրք II, Գլուխ XI, 13), երբ Ջոն Լոկը առաջարկում է խելագարության իր հայտնի մոդելը, նաև անդրադառնում է ապակյա մոլորությանը[9]։

Մեր ժամանակներում ապակյա մոլորությունն ամբողջությամբ չի վերացել։ Այսօր էլ կան հազվադեպ դեպքեր՝ «Ժամանակակից հոգեբուժական հաստատությունների հարցումները հայտնաբերել են ապակյա մոլորության միայն երկու կոնկրետ (չհաստատված) դեպք։ Ֆուլշե-Դելբոսկը հայտնել է, որ Փարիզի ապաստանում մեկ ապակյա մոլորությամբ տառապող տղամարդու է հայտնաբերել, իսկ Մերենբերգի ապաստանում գրանցվել է մի կնոջ դեպք, որը կարծել է, որ ինքը թրծազանգված է»։ Հոլանդացի հոգեբույժ Էնդի Լամեյնը հայտնել է, որ Լեյդենում մոլորությամբ տառապող տղամարդ հիվանդ ունի[10]։

Գերմանացի ալքիմիկոս Յոհան Յոախիմ Բեխերը հետաքրքրված է եղել ապակե զառանցանքով։ «Physica Subterranea»-ում (1669) նա գրել է, որ հայտնաբերել է մահացած մարդկանց մարմինները ապակու վերածելու միջոց։ Սակայն Բեխերի պնդումը ճշգրիտ չի եղել[11]։

Պատմական դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր Շառլ VI[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ ֆրանսիայի թագավոր Շառլ VI-ը տառապել է ապակյա մոլորությամբ։ Նա հագել է երկաթե ձողերով ամրացված հագուստ և թույլ չի տվել իր խորհրդականներին մոտենալ իրեն՝ վախենալով, որ իր մարմինը պատահաբար «կփշրվի»։ Հնարավոր է, որ նա եղել է ապակյա մոլորությամբ տառապող առաջին հայտնի մարդը[12]։

Չայկովսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու նևրոտիկ պահվածքը ենթադրաբար հիշեցրել է ապակյա մոլորություն՝ կենտրոնանալով նրա դժվարությունների վրա, որոնք առաջացել են նրա այն համոզմունքից, որ դիրիժորության ժամանակ գլուխը կընկնի, եթե չբռնի իր կզակը։ Թեև լեգենդը կարող է չափազանցված լինել, ըստ երևույթին, այն ունեցել է որոշակի հիմք։

1868 թվականին Չայկովսկու «Վոյեվոդա»-ն ղեկավարելու առաջին փորձի ժամանակ կոմպոզիտորը «զգացել է, որ իր գլուխը մի կողմ կընկնի, եթե չպայքարի այն ուղիղ պահելու համար»[13]։ Նա հիմնականում խուսափել է դիրիժորությունից այդ հիվանդության պատճառով՝ ասելով իր հովանավորին․ «Ամբողջ կյանքում ինձ տանջել է դիրիժորություն անելու անկարողության գիտակցումը և փայտիկով հանրության առջև ելույթ ունենալու սարսափը»[13]։ Սակայն ավելի ուշ նա հաղթահարել է իր վախը և հաջողությամբ երաժշտավարել է «Կախարդուհին»՝ 1887 թվականին։

Բավարիայի արքայադուստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիայի արքայադուստր Ալեքսանդրան կարծել է, որ մանուկ հասակում կուլ է տվել ապակե դաշնամուր։ Նա համոզված է եղել, որ այդ առարկան այդ պահից սկսած մնացել է իր մարմնում՝ վախենալով, որ այն կարող է կոտրվել և ծակել իր օրգանները[14]։

Գեորգիոս Հաձիանեստիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն ռազմական սպա Գեորգիոս Հաձիանեստիսը եղել է Փոքր Ասիայի բանակի հրամանատարը 1922 թվականին տեղի ունեցած հունա-թուրքական պատերազմի ժամանակ։ Նա չի կարողացել համարժեք արձագանքել Մեծ հարձակմանը, որը պատերազմը դարձրել է հօգուտ թուրքերին, քանի որ կարծում էր, որ իր ոտքերը ապակուց են և կարող են կոտրվել շարժվելու դեպքում։ Վեցյակի դատավարության ժամանակ նա դատապարտվել է իր ձախողման համար որպես հակավենիզելիստ (միակ ռազմական առաջնորդը, որը նման հետապնդման էր ենթարկվել) և մահապատժի ենթարկվել պետական դավաճանության համար[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Speak, Gill (1990). «An odd kind of melancholy: reflections on the glass delusion in Europe (1440–1680)». History of Psychiatry. 1 (2): 191–206. doi:10.1177/0957154X9000100203.
  2. 2,0 2,1 2,2 Speak, "El licenciado...", p.850
  3. «The people who think they are made of glass». BBC News (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 8. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Robert Burton (1621). The Anatomy of Melancholy. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  5. Burton, Com.1 Sec.3 comment no. 52
  6. de Cervantes, Miguel (1613). The Glass Graduate (also known as The Glass Licenciate, The Glass Lawyer; Spanish: El licenciado Vidriera). {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  7. F.F. Blok, Caspar Barlaeus : from the correspondence of a melancholic ; [translated by H.S. Lake (prose) and D.A.S. Reid (poetry)], Assen : Van Gorcum, 1976
  8. René Descartes (1641). Meditations on First Philosophy. ISBN 0-87484-893-8. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  9. Locke J (1690) An Essay Concerning Humane Understanding. London: Thomas Bassett, p71.
  10. «The people who think they are made of glass». BBC News. 2015 թ․ մայիսի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  11. Hewitt, D. G. (2019 թ․ նոյեմբերի 26). «Nobles Used to Suffer from "The Glass Delusion" and Were Terrified of Breaking». History Collection (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  12. Speak, Gill (1990). «An odd kind of melancholy: reflections on the glass delusion in Europe (1440–1680)». History of Psychiatry. 1 (2): 191–206. doi:10.1177/0957154X9000100203.
  13. 13,0 13,1 Brown, David (1992). Tchaikovsky: The Final Years, 1885-1893. Norton. էջ 97. ISBN 0-393-03099-7. OCLC 895905992.
  14. Williams, Holly. «The princess who thought she was made of glass». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  15. |Μεγάλη Στρατιωτικὴ καὶ Ναυτικὴ Ἐγκυκλοπαιδεία. Tόμος Ἔκτος: Σαράντα Ἐκκλησίαι–Ὤχρα [Great Military and Naval Encyclopaedia. Volume VI: Kirk Kilisse–Ochre] (in Greek). Athens: Ἔκδοσις Μεγάλης Στρατιωτικῆς καὶ Ναυτικῆς Ἐγκυκλοπαιδείας. 1930. p. 573. OCLC 31255024.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Speak, Gill (1990 թ․ հոկտեմբեր). «'El licenciado Vidriera' and the Glass Men of Early Modern Europe». The Modern Language Review. 85 (4): 850–865. doi:10.2307/3732644. JSTOR 3732644.
  • «Music for a glass man». BBC. 2005 թ․ դեկտեմբերի 5.
  • Brown, David (April 1992). Tchaikovsky: The Final Years 1885-1893. W. W. Norton & Company. pp. 97–98. 978-0-393-33757-0.