Կառլ VI Խելագար, (ֆր.՝ Charles VI le Fol, ou le Bien-Aimé, դեկտեմբերի 3, 1368, Փարիզ - հոկտեմբերի 21, 1422, Փարիզ), 1380 թվականից թագավոր։ Վալուաների դինաստիայից։ Հոգեկան հիվանդ էր. իշխել է սոսկ անվանապես։ Նրա օրոք իշխանության համար պայքարել են ֆեոդալ ազնվականների 2 խմբավորումներ՝ արմանյակներն ու բուրգինյոնները։ 1420 թվականին նրան գերել են անգլիացիների դաշնակից բուրգունդական ֆեոդալները և հարկադրել ստորագրել Տրուայի պայմանագիրը, որի համաձայն գահաժառանգ է ճանաչվել ԱնգլիայիՀենրի V թագավորը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 325)։