Քուշիմ (Ուրուկի ժամանակաշրջան)
Քուշիմ (շումերերեն՝ 𒆪𒋆, KU.ŠIM), ենթադրաբար ամենավաղ գրավոր գրանցված մարդու անունը։ «Քուշիմ» անունը հանդիպում է Ուրուկի ժամանակաշրջանի (մ.թ.ա. մոտ 3400–3000) կավե սալիկների վրա, որոնք օգտագործվում էին գարու գործարքները գրանցելու համար։ Անորոշ է, թե արդյոք անունը վերաբերում է անհատին կամ պաշտոնատար անձի ընդհանուր կոչմանը կամ հաստատությանը։
Ուրուկի շրջանի սալիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին շումերերեն գրելը քչերին հայտնի և ժամանակատար գործունեություն էր։ Այս պատճառով գրավորը հիմնականում օգտագործվել է անհրաժեշտ տնտեսական գրառումներ պահելու համար։ Գրագիտությունը Ուրուկում նույնպես, հավանաբար, այդ ժամանակ սահմանափակ է եղել[1]։ Առևտրային գործարքը մանրամասնող կավե սալիկը պարունակում է ռեբուս գրելու առաջին օրինակներից մեկը[2]։ Կավե սալիկին գրված է «29,086 չափում գարի 37 ամիս Քուշիմ»։ Սա կարելի է մեկնաբանել որպես «Քուշիմի» ստորագրությամբ հաստատված փաստաթուղթ[1][3]։ Մինչև 1993 թվականը հայտնի են եղել Քուշիմի անունը պարունակող, այդ ժամանակաշրջանի 18 առանձին նախասեպագիր կավե սալիկներ[4][5]։
Ուրուկի ժամանակաշրջանի մեկ այլ կավե սալիկ, որը թվագրվում է մոտ մ.թ.ա 3100 թվականով. ներառում է ստրկատերի՝ Գալ-Սալի և նրա երկու ստրուկների՝ Էն-պապ X-ի և կնոջ՝ Սուկկալգիրի անունները։ Այս սալիկը,հավանաբար գրվել է Քուշիմի սալիկից մեկ կամ երկու սերունդ հետո[6]։
Ինքնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Քուշիմը անհատի անուն կամ պաշտոնատար անձի ընդհանուր կոչում է եղել։ «KU» և «ŠIM» սեպագիր նիշերը չեն ներկայացվել մեծ համատեքստով, և, հետևաբար, դժվար է որոշել, թե արդյոք նման նշանների համակցությունները նշանակում են անձ, անձի գրասենյակ կամ մի ամբողջ հաստատություն[7]։ Քուշիմը պատասխանատու է եղել գարու արտադրության և պահպանման համար։ Որոշ սալիկներ մի քանի պաշտոնյաների գարու բաշխումը գանձել են են որպես տարբեր դեբետներ, իսկ հակառակ կողմի գումարը փաստել է Քուշիմի պարտավորությունը մարելու մասին։ Համեմատաբար պարզ հաշիվներից մեկը ցույց է տալիս, որ սալիկի դիմերեսում նշված երեք պաշտոնյաներից տարբեր քանակությամբ գարի են ստացվելլ, մինչդեռ Քուշիմը «ստորագրել է» հակառակ կողմում գտնվող պաշտոնյաներին բաշխված ընդհանուր գումարի համար։ Այնուամենայնիվ, հակառակ երեսը կարող է մեկնաբանվել նաև որպես Քուշիմի հաշվապահական գրառում։ Մյուս սալիկները ավելի բարդ են՝ դիմերեսին գրված են տարբեր ապրանքներ (ածիկ, խուրմա և այլն), մինչդեռ հակառակ կողմում գրանցված են դրանցից ստացված տարբեր տեսակի գարեջուրներ։ Մեկ սալիկում երևում է, որ Քուշիմը 14712 լիտր գարի է տրամադրում չորս պաշտոնյաների, ինչի համար նրանք պատշաճ կերպով դուրս են գրվել[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Harari, Yuval Noah (2014). «Signed, Kushim». Sapiens: A Brief History of Humankind (Signal paperback ed.). Penguin Random House Canada. էջ 123. ISBN 978-0-7710-8351-8.
- ↑ «The Kushim Tablet». The Birth of Writing. Written Word. Falls Church, VA: Landmark Media Inc. 2005. OCLC 71846562.
- ↑ Badenhorst, Francois (2015 թ․ օգոստոսի 20). «Meet Kushim, the accountant from ancient Sumer». Accountingweb.org.
- ↑ Mattessich, Richard (2000). The Beginnings of Accounting and Accounting Thought: Accounting Practice in the Middle East (8000 BC to 2000 BC) and Accounting Thought in India. Garland Publishing. էջեր 105–106. ISBN 0-8153-3445-1.
- ↑ Mattessich, Richard, "Recent insights into mesopotamian accounting of the 3rd millennium B.C.-successor to token accounting", The Accounting Historians Journal, vol. 25, no. 1, pp. 1–27, 1998
- ↑ Krulwich, Robert (2015 թ․ օգոստոսի 19). «Who's the First Person in History Whose Name We Know?». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Nissen, Hans Jörg; Damerow, Peter; Englund, Robert K. (1993). «The Administrative Activities of Kushim». Archaic Bookkeeping: Early Writing and Techniques of Economic Administration in the Ancient Near East. Translated by Larsen, Paul. University of Chicago Press. էջ 36. ISBN 0-226-58659-6.
- ↑ Mattessich, Richard (2000). The Beginnings of Accounting and Accounting Thought: Accounting Practice in the Middle East (8000 BC to 2000 BC) and Accounting Thought in India. Garland Publishing. էջեր 105–106. ISBN 0-8153-3445-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MS 1717: Beer production at the Inanna Temple in Uruk in the Schøyen Collection
- MSVO 3, 29 at the Cuneiform Digital Library Initiative
- Tablets containing Kushim at the Cuneiform Digital Library Initiative
- What was the first (known) maths mistake?, video by Matt Parker
- A photograph of a tablet containing Kushim