Նյուրնբերգի ձվեր
Նյուրնբերգյան ձու (գերմ .՝ Nürnberger Ei), փոքրիկ, նախշազարդված, զսպանակով աշխատող ժամացույցի տեսակ է, որը նախատեսվել է պարանոցի շուրջը կրելու համար։ Ժամացույցի այս տեսակը ստեղծվել է Նյուրնբերգում 16-րդ դարի երկրորդ կեսին։
Դրանց արտադրությունը հնարավոր է դարձել 16-րդ դարի սկզբին, մոտավորապես 1505-1510 թվականներին՝ նյուրնբերգցի ժամագործ Պիտեր Հենլայնի զսպանակավոր ճոճանակի և պարույներով զսպանակային մեխանիզմի փոքրացնելու շնորհիվ[1][2]։ Այս դյուրակիր ժամացույցները նորություն են եղել (չնայած ամենահին դյուրակիր ժամացույցը, որն աշխատել է ոչ թե հակածանրուկներով, այլ լարովի մեխանիզմով, թվագրվում է մոտ 1430 թվականով, այսպես կոչված, Ֆիլիպ Բարիի ժամացույցը), և դրանց ճշգրտությունը շատ սահմանափակ էր, քանի որ ուներ ժամը ցույց տվող մեկ սլաք:
16-րդ դարի սկզբին Նյուրնբերգում արտադրված ժամացույցների երեք տեսակ կա.
- Բարձր գլանաձև թմբուկավոր ժամացույցներ (գերմ.՝ Dosenuhr), որոնք կարող են օգտագործվել որպես սեղանի ժամացույց կամ քսակում կրելու համար։
- Հարթ գլանաձև թմբուկային ժամացույցներ (գերմ.՝ Dosenuhr), որոնք պետք է կրել պարանոցի շուրջը փոկով կամ շղթայով։
- Գնդաձև «պոմանդեր» ժամացույցներ (գերմ.՝ Bisamapfeluhr), որոնք կրում էին դաստակին կամ պարանոցին։
«Ձվերը» (գերմ.՝ Eierlein) դյուրակիր ժամացույցների օվալաձև («ձվաձև») տեսակն է, որը հայտնի է դարձել մոտ 1580 թվականից: Թեև դրանք կապված են Հենլայնի հետ և նրա ժամացույցների արտադրության ավանդույթի զարգացումն են: Նրանք հայտնի են դարձել նրա մահից մի քանի տասնամյակ անց: Գերմաներեն Eierlein «փոքր ձու» անվանումը Uhr (միջին ստորին գերմաներեն ûr, լատիներեն hora) «ժամացույց» բառի նվազականն է, Aeurlein կամ Ueurlein (ժամանակակից գերմաներեն Ührlein): «Ձվերի» հետ կապը կարող է առաջանալ 1571 թվականին Յոհան Ֆիշարտի արած Ռաբլեի թարգմանության հետ; Նա Ուերլայնը թարգմանել է որպես Eierlein: Անվան այս ձևը, հավանաբար, դեր է խաղացել 1580-ական թվականներին օվալաձևի տարածման մեջ[3][1]:
Հայտնի է, որ Հենլայնին առաջին անգամ հաջողվել է դյուրակիր ժամացույց արտադրել 1510 թվականին, և նրա ներդրումները ակնհայտորեն կարևոր դեր են ունեցել հետագայում Նյուրնբերգյան «ժամացույց վզնոցների» արտադրությանգործում է։ Հայտնի է, որ նա հունվարի 11-ին 15 ոսկե գուլդենով վաճառել է «ժամացույցի մեխանիզմով ոսկեզօծ պոմանդեր բոլոր նպատակների համար» (գերմ.՝ vergulten pysn Apffel für all Ding mit einem Oraiologium), ինչը՝ թանկարժեք օծանելիքի տուփի մեջ ներկառուցված ժամացույց էր։ 1524 թվականի «Պոմանդեր ժամացույցի» տիպից (գերմ.՝ Bisamapfeluhr) պահպանվել է միայն երկու նմուշ, մեկը թվագրված է 1505 թվականով և վերագրվում է Հենլեյնին, մյուսը թվագրվում է 1530 թվականով և գտնվում է Բալթիմորի գեղարվեստի թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dohrn-van Rossum, Gerhard; Dunlap, Thomas (1996). History of the Hour: Clocks and Modern Temporal Orders. US: Univ. of Chicago Press. էջ 122. ISBN 0-226-15510-2.Dohrn-van Rossum, Gerhard; Dunlap, Thomas (1996). History of the Hour: Clocks and Modern Temporal Orders. US: Univ. of Chicago Press. p. 122. ISBN 0-226-15510-2.
- ↑ Fanthorpe, Lionel; Fanthorpe, Patricia (2007). Mysteries and Secrets of Time. Dundurn Press. էջ 26. ISBN 1-55002677-1.
- ↑ Bruton, Eric (1979), The History of Clocks and Watches, էջ 109.