Jump to content

Մետրոյի շապիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետրոյի շապիկ
Կանանց հագուստի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիահագուստ
 • top
  • վերնաշապիկ Խմբագրել Wikidata

Մետրոյի շապիկ, չափից ավելի մեծ հագուստ, որը հագնում են կանայք շոգ օրերին տեղաշարժվելիս իրենց պաշտպանելու համար[1][2]։ Այս ոճի նպատակն է պաշտպանել կանանց անցանկալի հայացքներից, սեքսիստական արտահայտություններից և թշնամական ու անբարյացակամ վերաբերմունքից[3]։ Այս մոտեցումն օգտագործում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կանայք[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական տրանսպորտում տղամարդկանց անցանկալի ուշադրությունից խուսափելու համար մեծ չափսերով շապիկներ հագնելու միտումը սկսվել է Նյու Յորք քաղաքում։ Շարժումը բավականին լայն տարածում է գտել[4], երբ #SubwayShirt հեշթեգով հոլովակները սկսել են միլիոնավոր դիտումներ հավաքել[3]։

Մեծ Բրիտանիայում համաձայն ՄԱԿ-ի կանայք կազմակերպության աջակցությամբ իրականացված հարցումների՝ կանանց 71%-ը հասարակական վայրերում ենթարկվել է որևէ տեսակի սեռական ոտնձգության[5]։

Չնայած որ «մետրոյի շապիկ» արտահայտությունը նոր է, ոտնձգություններից խուսափելու նպատակով հագուստի ընտրություն կատարելը նոր երևույթ չէ։ 2016 թվականին Ֆրանսիայում Տրանսպորտի օգտագործողների կազմակերպությունների ազգային ֆեդերացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցված կանանց 48%-ը խոստովանել է, որ փոխել են իրենց հագուստները շարժվելու համար, օրինակ՝ կիսաշրջազգեստի փոխարեն տաբատ հագնել կամ շարֆով կամ մեծ սվիտերով ծածկել դեկոլտեն[3]։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՏիկՏոկի որոշ օգտատերերի՝ հագուստով ծածկվելը նախատեսված է ուշադրությունը մարմնից հեռացնելու համար։ Համաձայն Լեորա Տանենբաումի՝ ՏիկՏոկները, որոնք խրախուսում են «մետրոյի շապիկ» հագնելը, նպաստում են հասարակական վայրերում բռնությունների և սեռական ոտնձգությունների հետևանքով առաջացած վնասի մասին իրազեկվածության բարձրացմանը։ Չնայած նման շապիկ հագնելիս կինը կարող է ավելի պաշտպանված զգալ, Տանենբաումը նշում է, որ դա պահանջ չէ[2]։

Այս ոճը ՏիկՏոկի որոշ օգտատերերի կողմից նկարագրվել է որպես «նորաձևության անվտանգության շերտ» և «տխուր, բայց անհրաժեշտ» երևույթ։ Մյուսները նշել են, որ հետևում են այս ոճին հատկապես ուղևորափոխադրող ծառայություններից օգտվելիս, ինչպիսիք են Uber-ը կամ Lyft-ը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cheong, Charissa. «Women are encouraging each other to wear 'subway shirts' on public transport to shield their summer looks from the eyes of 'strange men'». Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  2. 2,0 2,1 Demopoulos, Alaina (2023 թ․ մայիսի 16). «The women wearing 'subway T-shirts' over outfits to avoid creepy stares». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Harassment in transport: when women try to protect themselves with a "subway shirt" -». News in France (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մայիսի 25. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  4. «Sad reason women are wearing a baggy T-shirt on public transport». news.com.au. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  5. «Women Wearing 'Subway Shirts' Shows How Unsafe Public Transport Still Is». HuffPost UK (անգլերեն). 2023 թ․ մայիսի 21. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  6. «Women are wearing 'subway shirts' over outfits to deter 'creepy' men». The Independent (անգլերեն). 2023 թ․ մայիսի 20. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.