Պեկինյան բիկինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2012
«Պեկինյան բիկինիի» օրինակ։ Տղամարդը Պեկինում, 2017թվական

«Պեկինյան բիկինի» (անգլ.՝ Beijing bikini), [1] Չինաստանում հասարակական վայրերում տաք եղանակին տղամարդկանց կողմից շապիկները մինչև կուրծքը բարձրացնելու և մարմինը հովացնելու նպատակով որովայնը մերկացնելու ծաղրապատկեր[2][3]։ Ավելի հաճախ սա բնորոշ է միջին և բարձր տարիքի աշխատող տղամարդկանց։ Այս երևույթը հանդիպում է ոչ միայն Պեկինում, այլ Չինաստանում առհասարակ[2][3]։

«Պեկինյան բիկինի» անվանումը ի հայտ է եկել անգլախոս տարագիրների մոտ՝ 2010-ական թվականներին[1], չնայած այս պրակտիկան Չինաստանում ավելի վաղ էր տարածվել, բայց ընդհանուր անուն չուներ[1]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ավանդույթի անվանումը երգիծական և դատապարտող բնույթ է կրում, քանի որ բիկինին կանացի հագուստի տարր է, իսկ պեկինյան բիկինին վերաբերում է տղամարդկանց։ Ի դեպ, այս անվան երգիծական բնույթն առավել ակնառու է դառնում, երբ վերաբերում է մեծ որովայն ունեցող տղամարդկանց[1]։ Չինաստանի որոշ նահանգներում և քաղաքներում այս պրակտիկան քննադատվում է զանգվածային լրատվամիջոցների և իշխանության մարմինների կողմից։ Նրանց կարծիքով սա «անքաղաքավարի վարքագիծ» է, որը վնաս է հասցնում քաղաքի, նահանգի համբավին[2][3]։ Օրինակ Ցզինան, Տյանցզին քաղաքներում «պեկինյան բիկինիի» համար սահմանվել են տուգանքներ, Շանդուն նահանգում թողարկվել է «պեկինյան բիկինի» ծիծաղելի սոցիալական գովազդային տեսաերիզ[2][3]։

Մյուս կողմից չինական շատ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր[2][3] համաձայն չեն պեկինյան բիկինիի քննադատությանը, համարում են, որ դա, նախևառաջ, չինական մշակույթի մի մասն է, որն Արևմուտքը պետք է հարգի և ընդունի և երկրորդ՝ դա այնքան էլ կարևոր խնդիր չէ, որ պետությունն իր միջոցները վատնի դրա դեմ պայքարելու համար[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Charles Liu (2017 թ․ հունիսի 16). «"Beijing Bikini" Successfully Satirizes Chinese Custom of Exposing Beer Bellies» (անգլերեն). thebeijinger. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Chen Tao (2019 թ․ հուլիսի 18). «Err on the safe side to end public nuisance» (անգլերեն). China Daily. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Serenitie Wang, Julia Hollingsworth (2019 թ․ հուլիսի 5). «No more 'Beijing bikini': Chinese city calls topless men 'uncivilized'» (անգլերեն). CNN. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.