Jump to content

Տրոլ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրոլ
անգլ.՝ Troll
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1] և սարսափ ֆիլմ
Թվական1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորJohn Carl Buechler?[1][2][3]
ՊրոդյուսերԱլբերտ Բենդ
Սցենարի հեղինակԷդ Նեհա
ԴերակատարներNoah Hathaway?[2][3][4], Michael Moriarty?[2][3][4], Շելլի Հեք[2][3][4], Jenny Beck?[3][4], Սոննի Բոնո[2][4], Ջուն Լոքհարթ[2][4], Ֆիլ Ֆոնդակարո[4], Էնն Լոքհարթ[4], Ջուլիա Լուի-Դրեյֆուս[4], Charles Band?[5], Ալբերտ Բենդ[5], John Carl Buechler?[5] և Brad Hall?[5][4]
ՕպերատորRomano Albani?
ԵրաժշտությունRichard Band?
ՄոնտաժԼի Փերսի
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Տևողություն84 րոպե
ՀաջորդTroll 2?
Պաշտոնական կայքէջ

«Տրոլ» (անգլ.՝ Troll), 1986 թվականի ամերիկյան դարկ ֆենտեզի կատակերգություն, ֆիլմի ռեժիսորը եղել է Ջոն Կառլ Բյուչլերը, իսկ արտադրանքի վրա աշխատել է Empire Pictures կազմակերպության աշխատակից Չառլզ Բենդը։ Դերերում հանդես են եկել Նոա Հեթուեյը, Մայքլ Մորիարտին, Շելլի Հեքը, Ջենի Բեքը և Սոննի Բոնոն։ Այն համարվում է «Տրոլ» ֆիլմաշարի առաջին մասը։

Փոթերների ընտանիքը՝ Հարրի Ավագը և Աննան, դեռահաս որդու՝ Հարրի կրտսերի և փոքր դստեր՝ Վենդիի հետ, տեղափոխվում են Սան Ֆրանցիսկոյում գտնվող նոր բնակարան։ Իրենց իրերը նոր տանը դասավորելիս, Վենդիի վրա հարձակվում է արտասովոր տեսք ունեցող մի փոքրիկ տրոլ, որը ձեռքին ունենում է կախարդական մատանի։ Տրոլը բռնում է Վենդիին և ընդունում նրա տեսքը։ Ընտանիքի մյուս անդամները նկատում են Վենդիի անսովոր և ագրեսիվ պահվածքը, սակայն ենթադրում են, որ նրա վարքագիծը փոխվել է նոր տուն տեղափոխվելու և սթրեսի պատճառով։ Տրոլը գնում է բնակարանից բնակարան՝ բնակվողներին վերածելով հեքիաթային արարածների (օրինակ՝ գոբլիններ, նիմփաներ և էլֆեր), իսկ նրանց բնակարանները՝ փարթամ անտառների:

Մտահոգված լինելով իր քրոջ պահվածքով՝ Հարրի կրտսերը կիսվում է իր մտքերով Յունիս Սենտ Քլեր անունով խորհրդավոր տարեց կնոջ հետ, որը Հարիին խոստովանում է, որ ինքը կախարդ է: Կինը պատմում է, որ երկար ժամանակ ինքը և Թորոկ անունով հզոր կախարդը սիրահարված են եղել միմյանց։ Այն ժամանակ աշխարհը բաժանված է եղել փերիների և մարդկանց միջև։ Աշխարհները իրար հավասար և միմյանցից անկախ են եղել։ Այնուամենայնիվ, Թորոկը և փերիներից ոմանք փոխել են այս հավասարությունը, որի արդյունքում սկսվել է մեծ պատերազմ։ Դրա ժամանակ հաղթել են մարդիկ: Թորոկը որպես պատիժ ենթարկվել է մուտացիայի և դարձել տրոլ։

Թորոկը ձգտել է վերականգնել իր իշխանությունը, ոչնչացնել մարդկությունը և վերստեղծել հեքիաթային աշխարհը, որտեղ նա նախկինում ապրել է։ Քանի որ Թորոկին ապագայի համար պետք էր արքայադուստր, նա արդյունքում ողջ է պահում Վենդիին: Յունիսն ու Հարրի կրտսերը հայտնաբերում են, որ բոլոր բնակարանները վերածվել են կախարդական աշխարհի մի մասի։ Յունիսը Հարրի կրտսերին տալիս է կախարդական նիզակ, որն ընդունակ է սպանել այս աշխարհի ամենամեծ և ամենադաժան արարածին: Յունիսի վրա հարձակվում է Թորոկը և նրան մուտացիայի ենթարկում՝ փոխակերպելով ծառի կոճղի, իսկ Հարրին գտնում է իր քրոջը թակարդված ապակե դագաղում: Հարրի կրտսերը փրկում է Վենդիին, բայց կորցնում է կախարդական նիզակը, երբ Թորոկի մեծ հրեշը հարձակվում է իր վրա:

Մինչ հրեշը կարող է սպանել Հարրի կրտսերին և Վենդիին, Թորոկն ինքն է սպանում հրեշին՝ Վենդիին ողջ պահելու համար՝ ոչնչացնելով նրա խնամքով կառուցված հեքիաթային թագավորությունը։ Քանի որ կախարդական աշխարհը փլուզվում է նրանց շուրջը, Հարրի կրտսերին և նրա ընտանիքին հնարավորություն է տրվում փախչել՝ հեռանալով մինչ ոստիկանության ժամանումը: Յունիսը վերադառնում է իր նորմալ մարդկային վիճակին, ինչպես նաև հրաժեշտ է տալիս Հարրիին և հեռանում: Մինչ ոստիկանությունը հետաքննում է տունը, նրանցից մեկը ներքաշվում է հեքիաթային աշխարհի մնացած հատվածի մեջ: Տեսադաշտում հայտնվում է Թորոկի ձեռքը, որը պատրաստվում է օգտագործել իր մատանին ոստիկանի դեմ:

  • Նոա Հեթուեյ՝ Հարրի Փոթեր կրտսեր
  • Մայքլ Մորիարտի՝ Հարրի Փոթեր ավագ
  • Շելլի Հեք՝ Էն Փոթեր
  • Ջենի Բեք՝ Վենդի Էնն Փոթեր
  • Սոննի Բոնո՝ Փիթեր Դիքինսոն
  • Ֆիլ Ֆոնդակարոն՝ Մալքոլմ Մալորի և Թորոկ տրոլ
  • Բրեդ Հոլ՝ Ուիլյամ Դենիելս
  • Ջուն Լոքհարթ՝ Սենտ Քլեր
    • Էնն Լոքհարթ՝ երիտասարդ Յունիս Սենտ Քլեր
  • Ջուլիա Լուի-Դրեյֆուս՝ Ժանետ Կուպեր
  • Գարի Սենդի՝ Բարրի Թաբոր
  • Ֆրենկ Ուելքեր՝ որպես Թորոկ տրոլի և տարբեր տրոլների հնչյունավորող

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Իտալիայում Empire Pictures-ի TerrorVision- ի հետ միասին՝ Հռոմի մոտ գտնվող Stabilimenti Cinematografici Pontini ստուդիայում: Նույն անձնակազմից շատերն աշխատել են երկու արտադրության վրա, այդ թվում՝ Բյուքլերը՝ որպես արարածների էֆեկտների դիզայներ, Ռոմանո Ալբանին՝ որպես օպերատոր, և Ռիչարդ Բենդը՝ որպես կոմպոզիտոր։ Երկու ֆիլմերն ԱՄՆ-ում թողարկվել են միմյանցից մեկ ամսվա տարբերությամբ։

Ֆիլմի գնահատված բյուջեն կազմել է 700,000-1,1 միլիոն դոլար[6]։ Այն ԱՄՆ-ում ցուցադրվել է 1986 թվականի հունվարի 17-ին՝ 959 էկրանների վրա՝ այդ շաբաթավերջին վաստակելով 2,595,054 դոլար, և դրամարկղային հիթ-շքերթում զբաղեցրել է 9-րդ տեղը։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 30% հավանության վարկանիշ՝ հիմնված 10 կարծիքների վրա, միջին գնահատականը կազմել է 3,67/10[7]։ Metacritic-ում ֆիլմն ունի 100-ից 30-ի միջին գնահատված միավորներ՝ հիմնված 5 քննադատների վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանուր առմամբ բացասական կարծիքներ»[8]։

Նյու Յորք Թայմսից Ջանեթ Մասլինը գրել է․ «Տրոլը ավելի շատ խորամանկ է, քան խելացի: Եվ այն անհարմար տատանվում է կատակերգության և սարսափի միջև, առանց որևէ ժանրում վճռական վայրէջքի[9]։ Variety-ն ֆիլմին տվել է բացասական կարծիքներ և այն անվանել «կանխատեսելի, աղոտ նախադրյալ, որը մեծ մասամբ իրականացվել է զարմանալի ոճով»[10]։ Լոս Անջելես ԹայմսիցՊատրիկ Գոլդշտեյնը դա նկարագրել է որպես «կոպիտ, վատ ներկայացված շոկ»[11]։

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Բեքն առաջադրվել է «Երիտասարդությունը կինոյում 8-րդ ասոցիացիայում»՝ երիտասարդ դերասանուհու բացառիկ կատարման համար:

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն ոչ մի կապ չունի «Տրոլ 2» կամ երեք «Տրոլ 3» ֆիլմերի հետ, որոնք նախատեսված են ավելի շատ սարսափ, քան ֆենտեզի ժանրերի համար: Նրա առաջին արտադրված սիքվելը «Տրոլ 2»-ը, որը արտադրվել է «Գոբլիններ» վերնագրով, համարվում է բոլոր ժամանակների ամենավատ ֆիլմերից մեկը[12] և վերանվանվել է «Տրոլ 2»՝ օգտագործելով բնօրինակի հաջողությունը։ Ժամանակի ընթացքում այն գրավել է բազում երկրպագուների:

«Տրոլ 3»-ը (նաև հայտնի են որպես Աղտոտում 7 կամ Սողացողները) և «Հզոր թրի որոնում »( նաև հայտնի որպես Էյթո IV, Էյթոր III։ Հոբգոբլինը կամ Հոբգիբլինները)б չնայած ոչ մեկը չի շարունակում ֆիլմաշարի երկու նախորդ ֆիլմեր, բացառությամբ, որ չորրորդ ֆիլմում կան գոբլւններ, որոնք նման են երկրորդ ֆիլմի արտաքին տվյալներին։

2011 թվականի օգոստոսին լուրեր են շրջանառվել մեկ այլ շարունակության մասին[13]։ 2015 թվականի հուլիսին խոսվել է պրիքվելի պլանների մասին՝ «Տրոլ։ Հարրի Փոթեր կրտսերի վերադարձը» վերնագրով, ինչպես նաև անիմացիոն սերիալ։ Ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներն են Պատրիսիա Արքեթը և Բաքսթեր Բարթլետը, թողարկվել է 2017 թվականին, իսկ անիմացիոն սերիալը՝ 2018 թվականին։

Առաջարկվող վերափոխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականների կեսերին հայտարարվել են ռիմեյքի պլանների մասին, Բյուչլերը կրկին պետք է լիներ ռեժիսորի դերում։ Սցենարի նմուշները հասանելի են դարձել առցանց, դերասաններին խրախուսվում է նկարահանել լսումներ և ներկայացնել դրանք: 2009 թվականին Ուրիա Շելթոնը ընդունել է Հարրի Փոթեր կրտսերի դերը, իսկ Նոա Հեթուեյը պետք է հայտնվեր որպես Թորոկի մարդկային կերպարանքկ: Ֆինանսավորման հետ կապված խնդիրները, հիմնականում «Հարի Փոթեր» անվան օգտագործման հետ կապված իրավական խնդիրների պատճառով, հանգցրելնեն երկար ձգձգումների, և Բյուչլերի քաղցկեղի ախտորոշումը ի վերջո հանգեցրել է նախագծի չեղարկմանը:

Տնային լրատվամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է Տրոլ 2-ի կրկնակի խաղարկային DVD-ով MGM- ի կողմից 2003 թվականի օգոստոսի 26-ին[14], Scream Factory-ն թողարկել է Տրոլի և Տրոլ 2-ի կրկնակի հնարավորությունը Blu-ray-ը 2015 թվականի նոյեմբերի 17-ին: Առաջին 5000 օրինակը ներառել է Լավագույն վատագույն ֆիլմի DVD-ն, վավերագրական ֆիլմը Տրոլ 2 -ի արտադրության և ժառանգության մասին[15]։

Հարրի Փոթերի հետ նմանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից սկսած՝ «Հարրի Փոթերի» գրքերի թողարկումից ի վեր, ֆիլմում ներգրավվածներից ոմանք մեղադրել են Ջոան Ռոուլինզին գրագրության մեջ։ Պրոդյուսեր Չարլզ Բենդը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ «Տրոլ»-ում կան որոշակի տեսարաններ, էլ չասած գլխավոր հերոսի անունը, որոնք երկար տարիներ առաջ են եղել Հարի Փոթերի գրքերից[16]։ 2008 թվականին Ջոն Բյուքլերի գործընկերը Տրոլ-ի ռիմեյքում Փիթեր Դեյվին ասել է Հարրի Փոթերի մասին. «Ջոնի կարծիքով ինքը ստեղծել է առաջին Հարրի Փոթերը, իսկ Ռոուլինգն ասում է, որ պարզապես իր մտքին եկել է Հարրի Փոթերի մասին գաղափարը»[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0092115/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://bbfc.co.uk/releases/troll-1970-2
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=17458.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.ovguide.com/troll-9202a8c04000641f80000000006093b6
  5. 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. «Troll (1986)». Rotten Tomatoes. Fandango Media|Fandango. Վերցված է November 14, 2018-ին.
  7. «Troll (1986)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է November 14, 2018-ին.
  8. «Troll (1986) reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է April 4, 2020-ին.
  9. Maslin, Janet (17 January 1986). «THE SCREEN: 'TROLL' (Published 1986)». The New York Times.
  10. Variety Staff (1 January 1986). «Troll». Variety.
  11. Patrick Goldstein (17 January 1986). «MOVIE REVIEW: 'TROLL': OUT FROM UNDER MONSTER PILE». Los Angeles Times.
  12. Collis, Clark (May 8, 2010). «The 'Troll' trilogy: Is this really the 'Best Worst' movie franchise of all time?». Entertainment Weekly.
  13. «New HARRY POTTER Movie Announced... But It's A Remake Of TROLL». Birth. Movies. Death. August 23, 2011. Վերցված է July 30, 2015-ին.
  14. «Troll/Troll 2 DVD». Blu-ray.com.
  15. «Troll / Troll 2 [with Best Worst Movie on DVD]». Shout! Factory. November 17, 2015. Արխիվացված է օրիգինալից November 23, 2015-ին.
  16. «Charles Band interview with MJ Simpson (Part 2)». Արխիվացված է օրիգինալից 2008-05-10-ին. Վերցված է 2008-06-10-ին.
  17. Paul Heath (2008). «Helmer says he invented Harry Potter». The Hollywood News. Արխիվացված է օրիգինալից May 1, 2008-ին. Վերցված է June 10, 2008-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]