Առաջին դասարանցու արձան (Դոնի Ռոստով)
Առաջին դասարանցու արձանը | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Բարձրություն | 2 մետր |
| Երկիր | |
| Բնակավայր | Դոնի Ռոստով |
| Նյութ | բրոնզ |
| Ներկա վիճակ | կանգուն |
| 47°13′32″N 39°42′29″E / 47.22556°N 39.70806°E | |
Առաջին դասարանցու արձան (ռուս.՝ Памятник первокласснику), բրոնզե հուշարձան ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանի Գորկու փողոց, 115 հասցեում գտնվող թիվ 36 գիմնազիայի բակում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Դոնի Ռոստովի Լենինյան շրջանի ղեկավար Սերգեյ Սուխարիևին[2]։ Իր հարցազրույցում նա նշել է, որ նախագծի մշակման նախնական փուլերում ցանկանում էր, որ վերջնական քանդակն ինչ-որ բանով հիշեցնի «Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը» հեքիաթի Մանչուկին[3]։
Քաղաքի իշխանությունները որոշեցին 7-9-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացնել հուշարձանի լավագույն էսքիզի մրցույթ։ Ներկայացվեցին ավելի քան 500 էսքիզներ, և դրանցից մեկի հեղինակը դարձավ հաղթող։ Դա թիվ 36 գիմնազիայի 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Նիկոլաևան է[4]։ Հուշարձանը ստեղծելու համար գումար տրամադրել են հովանավորները[4], իսկ քանդակագործ է ընտրվել Դմիտրի Լինդինը[2]։
Նա քանդակը ստեղծել է ըստ աշակերտուհու մատիտանկարի։ Հուշարձանը ստեղծելու համար ծախսվել է մոտ կես տարի[2], այն ձուլվել է Դոնի Ռոստովի արհեստանոցներից մեկում[4]։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, թիվ 36 գիմնազիայի ներքին բակում։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել քաղաքապետ Անատոլի Չեռնիշովը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը բրոնզից է, նրա բարձրությունը մոտ 2 մետր է, իսկ քաշը` կես տոննա[2]։ Հուշարձանը պատկերում է դպրոցական համազգեստով առաջին դասարանցի ծիծաղող տղա աշակերտի։ Նա նստած է գլոբուսին, իսկ ձեռքում պահում է գիրք, որի վրա գրված է «Школа» («Դպրոց»)։ Ըստ քանդակագործի` այս հուշարձանը համատեղում է իսկական առաջին դասարանցու գծեր, որը միևնույն խանդավառությամբ կարողանում է և՜ սովորել, և՜ զվարճանալ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1 сентября в Ростове-на-Дону откроют памятник первокласснику». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- 1 2 3 4 5 В Ростове-на-Дону открыли памятник первокласснику
- ↑ В День знаний в Ростове откроют памятник первокласснику
- 1 2 3 В Ростове-на-Дону открыли памятник первокласснику//Российская газета


