Թիվ 36 գիմնազիա (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թիվ 36 գիմնազիա
Г.Ростов-на-Дону, ул.М.Горького, 115б.JPG
Տեսակ դպրոց
Հիմնադրված է 1906
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Կայք гимназия36.рф
Կոորդինատներ: 47°13′32.030000100397″ հս․ լ. 39°42′28.380000098804″ ավ. ե. / 47.22556388891677415° հս․. լ. 39.70788333336077613° ավ. ե. / 47.22556388891677415; 39.70788333336077613
Թիվ 36 գիմնազիա (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Թիվ 36 գիմնազիա (Դոնի Ռոստով)

Թիվ 36 գիմնազիա (ռուս.՝ Гимназия № 36), համայնքային հանրակրթական հաստատություն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Շենքը կառուցվել է 1915 թվականին մոդեռն ոճով[1] ճարտարապետ Պ. Յ. Լյուբիմովի նախագծով[2]։ Գիմնազիայի շենքն ունի մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտի կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիմնազիայի շենքը հին բացիկի վրա

1906 թվականին պետական խորհրդական Նիկոլայ Պավլովիչ Ստեպանովը Ռոստովում բացել է չորսդասյան արական գիմնազիա։ Սկզբնապես այն տեղավորվում էր նախկին որբանոցի տարածքում, բայց մի քանի տարի հետո Ստեպանովը որոշել է գիմնազիայի համար կառուցել առանձին շենք[2]։ Գիմնազիայի նոր շենքը կառուցվել է 1915 թվականին ռոստովցի ճարտարապետ Պ. Յ. Լյուբիմովի նախագծով։ Գիմնազիա ընդունում էին 14-15 տարեկանից։ Ուսման վարձը նախապատրաստական դասարանում կազմում էր 100 ռուբլի, իսկ առաջինում` 130 ռուբլի։ 1916 թվականից գիմնազիայում կարող էին սովորել ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները[2]։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ գիմնազիան գործում էր։ 1920 թվականին այն վերակազմավորվեց առաջին աստիճանի թիվ 95 աշխատանքային դպրոցի։ 1922 թվականին թիվ 95 դպրոցի տարրական դասարանների հիման վրա բացվեց Տրոցկու անվան առաջին և երկրորդ աստիճանի թիվ 24 դպրոցը։ 1926 թվականին այն վերափոխվեց Տրոցկու անվան թիվ 5 յոթնամյա դպրոցի։ 1928 թվականի փաստաթղթերում ուսումնական հաստատությունը նշվում էր որպես Դոնի Ռոստովի թիվ 10 իննամյա խորաշխդպրոց։ 1938 թվականի տվյալներով սա Մ. Գորկու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցն էր։ 1962 թվականին թիվ 36 դպրոցում մտցվել է մի շարք առարկաների դասավանդումն անգլերենով։ 1997 թվականին դպրոցը վերակազմավորվել է թիվ 36 գիմնազիայի[3]։

2007 թվականին թիվ 36 գիմնազիան ընդգրկվել է համառուսաստանյան «Լավագույն դպրոց» մրցույթի դափնեկիրների թվում[4]։

Շենքի ճարտարապետություն և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի աղյուսե շենքն ունի երեք հարկ և նկուղ։ Տանիքը քառալանջ է` հյուսիսարևելյան կողմում վրանածածկույթով։ Շենքի աղյուսե դեկորը և ճակատի անհամաչափությունը, լուսամուտատեղերի բարդ կառուցվածքը թույլ են տալիս շենքը դասել մոդեռն ոճին[5]։ Ելուստների դեր կատարող թիակները ծառայում են ճակատի ուղղահայաց բաժանմանը։ Շենքի հորիզոնական բաժանումն ապահովվում է բարձակների վրայի քիվի և միջհարկային գոտու շնորհիվ[1]։

Շենքը գտնվում է Գորկու փողոցի և Սոբորնի նրբանցքի անկյունում։ Այն ունի բարդ եզրաձև։ Գիմնազիայի հանգստյան դահլիճը շենքի հորինվածքային կենտրոնն է։ Նրան հարում են աստիճանները և դասարանները[1]։

2011 թվականի սեպտեմբերի 1-ին գիմնազիայի մուտքի առջև տեղադրվել է գլոբուսի վրա նստած տղայի քանդակը` «Առաջին դասարանցու արձանը»[6]։

Անվանի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Մինց, գիտնական-ռադիոտեխնիկ։ Գիմնազիայում սովորել է 1908-1916 թվականներին։ Այս մասին է վկայում 1977 թվականին տեղադրված հուշատախտակը[1]։
  • Վլադիմիր Ռինձյուն, գրող, հրապարակախոս, լրագրող, որը հայտնի է Ա. Վետլուգին կեղծանունով։ Հեղինակ է «Քաղաքացիական պատերազմի արկածախնդիրները», «Երրորդ Ռուսաստան» ստեղծագործություններով, եղել է Այսեդորա Դունկանի և Սերգեյ Եսենինի քարտուղարն ու թարգմանիչը, աշխատել Ալեքսեյ Տոլստոյի հետ։ Գիմնազիայում սովորել է 1906-1914 թվականներին։ Պարգևատրվել է ոսկե մեդալով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 23.
  2. 2,0 2,1 2,2 «100 лет ростовской гимназии N 36»։ rostovnews.net։ 2011-08-31։ Վերցված է 2013-08-19 
  3. «История»։ Официальный сайт гимназии № 36։ Վերցված է 2013-08-19 
  4. Лауреаты, 2007 год на сайте конкурса «Лучшие школы России»
  5. Кукушин B. C. Модерн // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  6. «Девочка на шаре, а мальчик — на глобусе. В Ростове»։ rostovnews.net։ 2011-08-31։ Վերցված է 2013-08-19 
  7. Министерство народного просвещения, Аттестат зрелости (копия), Архив Московского университета, личное дело студента, стр.1-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Весь Ростов и Нахичевань-на-Дону. 1914.. — Харьков, 1914. — С. 393.
  • Вся Донская область и Северный кавказ на 1908 г.. — Ростов-н/Д, 1908. — С. 295.
  • Гегузин И. Страницы ростовской летописи. — Ростов-н/Д, 1983. — С. 86—87.
  • Чеботарев Г. А. Ростов. Нахичевань-на-Дону. Справочная книжка. — Ростов-н/Д, 1911—1912. — С. 95.