Սոբորնի նրբանցք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոբորնի նրբանցք
ռուս.՝ Соборный переулок
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Նախկին անվանումԴոնի զառիվայր
Պոդբելսկու նրբանցք

Սոբորնի նրբանցք (ռուս.՝ Соборный переулок), Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը։ Անցնում է Բերեգովայա փողոցից մինչև Բուդյոննու պողոտա, ընդհատվում է Սուրբ Աստվածածնի ծննդյան մայր տաճարի, Կենտրոնական շուկայի (Հին շուկա) և Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգու (Քաղաքային զբոսայգի) տարածքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոբորնի նրբանցքը քաղաքի առաջին փողոցներից մեկն է, նշված է քաղաքի 1811 թվականի քարտեզում։ Որոշ ժամանակ կոչվել է Դոնի զառիվայր, քանի որ նրանով ուղիղ ելք կար շուկայից դեպի Դոն գետը։ Այնուհետև, Սուրբ Աստվածածնի ծննդյան մայր տաճարի կառուցումից հետո, նրբանցքը կոչվեց Սոբորնի (Մայր տաճարի)։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նրբանցքի թիվ 17 շենքում գտնվել է «Դոնսկայա վոլնա» շաբաթաթերթի խմբագրությունը։

Սոլժենիցինի հուշատախտակը
Սանտեխնիկի արձանը

1920 թվականի հոկտեմբերի 25-ին վերանվանվել է Պոդբելսկու նրբանցք (ի պատիվ փոստ-հեռագրային առաջին ժողկոմ Վադիմ Պոդբելսկու)։ Թիվ 15 դպրոցում (Մալևիչի անվան), որը գտնվել է նրբանցքի 26/71 շենքում, 1927-1936 թվականներին սովորել է ապագա անվանի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը (շենքի պատին փակցված է հուշատախտակ)։ Այժմ այստեղ Հարավային դաշնային համալսարանի տնտեսագիտության և արտաքին տնտեսական կապերի ինստիտուտն է։

1990-ական թվականներին նրբանցքին վերադարձվել է Սոբորնի անվանումը։

Ֆուտբոլի աշխարհի աշխարհի 2018 թվականի առաջնությանը նախապատրաստվելու ժամանակ Սոբորնի նրբանցքը դարձել է հետիոտնային։ Այն սալարկվել է մայթի սալիկներով, տնկվել են ծառեր, տեղադրվել են կրպակներ։ Նրբանցքի գրեթե բոլոր տները վերանորոգվել են կամ սվաղվել։

Սոբորնի նրբանցքում, Բոլշայա Սադովայա փողոցի հետ հատման վայրին մոտ 2016 թվականին տեղադրվել է սանտեխնիկի արձան[1]։ 2016 թվականի հունիսին այն վնասվել է վանդալների կողմից[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]