Բուդյոննու պողոտա (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդյոննու պողոտա
ռուս.՝ Будённовский проспект
РНД-Буденновский проспект.jpg
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում է Դոնի Ռոստով
Նախկին անվանում Տագանրոգյան ճանապարհ,
Տագանրոգյան փողոց,
Տագանրոգյան պողոտա
Կոորդինատներ: 47°13′59.99″ հս․ լ. 39°43′0.01″ ավ. ե. / 47.2333306° հս․. լ. 39.7166694° ավ. ե. / 47.2333306; 39.7166694
Budenovsky avenue in Rostov-on-Don Վիքիպահեստում

Բուդյոննու պողոտա (ռուս.՝ Будённовский проспект), Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը։ Հատում է Բոլշայա Սադովայա փողոցը, զուգահեռ է Վորոշիլովի պողոտային։

Նախկին անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում կոչվել է. Տագանրոգյան ճանապարհ (XVIII դար), Տագանրոգյան փողոց (XIX դար), Տագանրոգյան պողոտա (XX դար)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոտան կոչվում է ի պատիվ խորհրդային զորահրամանատար, պետական և կուսակցական գործիչ Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննու։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ Բուդյոննին եղել է Առաջին հեծելազորային բանակի հրամանատարներից մեկը, որի կազմում օգտագործվել են տաչանկաներ։ Բոլշայա Սադովայա փողոցի հետ խաչմերուկում գտնվող թիվ 32 շենքի պատին փակցված է տաչանկային նվիրված խորաքանդակ։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի փողոցի և Բուդյոննու պողոտայի խաչմերուկում տեղադրված է Սեմյոն Բուդյոննու կիսանդրին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքերի համարները մեծանում են հարավից հյուսիս։

Պողոտայում գտնվում են.

  • Ռեցկերի և Խոսուդովսկու եկամտաբեր տուն` Բուդյոննու պողոտա, 10 (ապամոնտաժվել է)։ Շենքը կառուցվել է 1916 թվականին Լեոնիդ Էբերգի նախագծով։ Ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ 1957 թվականին այդ վայրում կառուցվել է Գ. Սեդովի անվան ծովագնացության ուսումնարանի հանրակացարանի քառահարկ շենքը։ Ներկայումս շենքը զբաղեցնում է «Անձնակազմ №1» ծովագնացության ուսումնարանը[2]։
  • Բարձրագույն կուսակցական դպրոցի շենք, Բուդյոննու պողոտա, 20
  • Ի. Ա. Սուպրունովի ալրաղացի գրասենյակ, Բուդյոնովսկի պողոտա, 33
  • Նախկին Պալաս հյուրանոց, Բուդյոննու պողոտա, 43/53
  • Ռոստովի պետական կրկես, Բուդյոննու պողոտա, 45
  • Չիրիկովի եկամտաբեր տուն, Բուդյոննու պողոտա, 46
  • «Ռոստելեկոմ» ԲԲԸ Ռոստովի մասնաճյուղի շենք, Բուդյոննու պողոտա, 50
  • «Ռոստով» հյուրանոց
  • Հարավային Կորեայի հյուպատոսություն, Բուդյոննու պողոտա, 60, 7-րդ հարկ
  • Հունգարիայի առևտրային ներկայացուցչություն, Բուդյոննու պողոտա, 60, 11-րդ հարկ
  • «Ռոստով» հյուրանոց, Բուդյոննու պողոտա, 59

Բոլշայա Սադովայա փողոցի հետ խաչմերուկում գտնվում են կենտրոնական հանրախանութը և «Մաքդոնալդսը»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]