Jump to content

Մահվան գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մահվան գոտի` 50 քառակուսի մղոն (130 կմ2) ունեցող տարածք, որը գտնվում է Այդահո նահանգի Ելոուսթոուն ազգային պարկի հատվածում, որտեղ Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ օրենքի բացի արդյունքում՝ անձը կարող է տեսականորեն խուսափել որևէ խոշոր հանցագործության համար դատապարտումից, ընդհուպ մինչև սպանություն[1][2][3][4][5]։

Միացյալ Նահանգների Վայոմինգ շրջանի շրջանային դատարանը ներկայումս Միացյալ Նահանգների միակ շրջանային դատարանն է, որն իրավասություն ունի նահանգների տարածքների նկատմամբ, քանի որ նրա իրավասությունը տարածվում է ամբողջ Ելոուսթոն ազգային պարկի վրա, որը տարածվում է Վայոմինգի սահմաններից մի փոքր այն կողմ՝ Այդահո և Մոնտանա: Այս առումով դաշնային կառավարությունն ունի բացառիկ իրավասություն այգու նկատմամբ, ուստի այգում կատարված հանցագործությունները չեն կարող հետապնդվել նահանգների օրենքներից որևէ մեկի համաձայն[6]։

Շրջանային դատարանում դատավարությունները սովորաբար անցկացվում են Վայոմինգ նահանգի Շայեն քաղաքի դաշնային դատարանում։ Սակայն Միացյալ Նահանգների Սահմանադրության վեցերորդ փոփոխությունը որոշել է, որ «մեղադրյալը պետք է օգտվի արագ և հրապարակային դատավարության իրավունքից՝ այն նահանգի և շրջանի անաչառ ժյուրիի կողմից, որտեղ կատարվել է հանցագործությունը»։

Այդ պատճառով Այդահոյի այգու տարածքում կատարված հանցագործության համար մեղադրյալները պետք է դատվեն այդ տարածքի բնակիչներից կազմված երդվյալ ատենակալների առջև[7]։ Քանի որ Այդահոյի Ելոուսթոն պարկի մի մասը անմարդաբնակ է՝ ժյուրին, որը բաղկացած է եղել ինչպես նահանգի, այնպես էլ շրջանի բնակիչներից, չէր կարող ձևավորվել:

Քանի որ Սահմանադրությունը երաշխավորում է երդվյալ ատենակալների դատավարության իրավունքը, որը նշված է երեք անգամ (հոդված III, Բաժին 2, Վեցերորդ փոփոխություն, Յոթերորդ փոփոխություն)՝ ամբաստանյալը, որին մեղադրանք է առաջադրվել ցանկացած քրեական գործով հանցագործության կամ զանցանքի համար՝ չի կարող կանգնել Սահմանադրական դատարանի առջև և հետևաբար չի կարող օրենքով պատժվել կամ արդարացվել[8][9]։

Այս ոլորտում սահմանադրական բացը հայտնաբերել է Միչիգան նահանգի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Բրայան Քալթը, երբ ծրագրել է աշխատություն գրել Վեցերորդ փոփոխության տեխնիկական հարցերի մասին, որը քրեական ամբաստանյալներին արդար և արագ դատավարության իրավունք է տալիս[10]։ Կալտը մտածել է մի հիպոթետիկ վայրի մասին, որտեղ չեն լինի բավարար իրավասու քաղաքացիներ՝ երդվյալ ատենակալների կազմ ստեղծելու համար և տեսություն է կազմել, որ այնտեղ չի կարող լինել դատավարություն և հետևաբար նաև չի լինի պատիժ այդ շրջանում խոշոր հանցագործությունների համար: Հետագայում նա հասկացել է, որ կա այդպիսի վայր՝ Այդահո նահանգի Ելլոուսթոն ազգային պարկը։ Իր մտքից սարսափած Կալտը իր ուշադրությունը տեղափոխել է տարածքի մասին էսսե գրելու վրա, որպեսզի համոզի կառավարությանը շտկել բացթողումը: Էսսեն, որը կոչվում է «Կատարյալ հանցագործություն», տպագրվել է 2005 թվականին «The Georgetown Law Journal»-ում[11]: Կալտը մտավախություն է ունեցել, որ հանցագործները կարող են կարդալ աշխատությունը և հանցագործություն կատարել գոտիում, նախքան բացթողումը շտկելը[12]։

Այն բանից հետո, երբ Կալտը հայտնաբերել է բացը, աշխատել է այնպես անել, որ Կոնգրեսը շտկի այն[13]։ Նա Վայոմինգի օրենսդիրներին առաջարկել է Մահվան գոտին ներառվել որպես Այդահոյի շրջանի դաշնային շրջանային դատարանի մաս՝ Վայոմինգ շրջանի փոխարեն, ինչը հնարավորություն է տվել լուծել խնդիրը: Այնուամենայնիվ, Կոնգրեսը անտեսել է Կալտի առաջարկը: 2007 թվականին հեղինակ Սի Ջեյ Բոքսը գրել է մի վեպ, որը կոչվում էր «Ազատ կրակ», այն ներկայացնում է Գոտին։ Ստեղծագործության միջոցով Բոքսը ցանկացել է բարձրացնել կառավարական իրազեկությունը[14]։ Վեպի շնորհիվ հաջողվել է տեղեկացնել Վայոմինգի սենատոր Մայք Էնզիին այդ խնդրի մասին, սակայն նա չի կարողացել համոզել Կոնգրեսին քննարկել այն[15]։ Թեև մոտակայքում անհայտ կորածների դեպքերը որոշ չափով գրավել են ԶԼՄ-ների ուշադրությունը՝ Կալտի հայտնաբերումից ի վեր հայտնի հանցագործություններ չեն կատարվել Մահվան գոտում՝ սկսած 2024 թվականից[16]:

2005 թվականի դեկտեմբերին Մայքլ Բելդերեյն անունով որսագողն ապօրինաբար կրակել է վապիտի վրա՝ ՄԵլոուսթոուն պարկի Մոնտանայի հատվածում։ Թեև այգու այս հատվածում բավականաչափ բնակիչներ կան ժյուրի կազմելու համար՝ դա կարող է դժվար լինել հեղինակավոր և արդար ժյուրի կազմելու հարցում, որովհետև ճանապարհորդության կամ սակավաթիվ բնակչության ներկայացուցիչների կողմից աշխատանքին մասնակցելու ցանկություն չի եղել: Դաշնային դատավորը որոշել է, որ Բելդերեյնը կարող է դատվել ԱՄՆ Վայոմինգ շրջանի շրջանային դատարանում՝ չնայած վեցերորդ փոփոխության խնդրին: Բելդերեյնը մեջբերել է Կալտի «Կատարյալ հանցագործությունը» թերթը՝ բացատրելու համար, թե ինչու է նա անօրինական համարում դատավարության անցկացումը, որը ներառում է երդվյալ ատենակալներ մի նահանգից, որտեղ կատարվել է հանցագործությունը: Դատարանը մերժել է այդ փաստարկը[17]։ Բելդերրեյնը գործարքի մեջ է մտել այն պայմանով, որ նա չի բողոքարկի Մահվան գոտու հարցը 10-րդ նստաշրջանում, ինչի պատճառով հարցը առայժմ քննարկվում է[18]։

Գեղարվեստական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բնակչություն զրո՝ 2016 թվական
  • «Սա Ամերիկան է», 2019 թվականին ABC-ի կողմից հեռարձակված «Մարդկանց համար» իրավական դրամայի սերիա։
  • Չարլզ Բոքսի կողմից գրված «Ազատ կրակ» վեպի հիմնական սյուժեն կենտրոնանում է չորս սպանությունների վրա, որոնք տեղի են ունեցել մահվան գոտում:
  • «Ելոուսթոուն» հեռուստասերիալի սյուժեն պատմում է «Երկաթուղային կայարան» կոչվող վայրի մասին, որտեղ «չկան մարդիկ, չկան իրավապահ մարմիններ, չկան դատավորներ և երդվյալ ատենակալներ գործընկերների շրջանակից և հարյուր մղոն շառավղի վրա ոչ ոք չի ապրում»[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Therriault, Ednor (December 2018). Myths and Legends of Yellowstone. Bowman & Littlefield. ISBN 978-1493032150. Վերցված է October 20, 2018-ին.
  2. Zint, Bradley (April 22, 2016). «'Population Zero,' debuting at film festival, explores the Zone of Death». Los Angeles Times. Վերցված է October 20, 2018-ին.
  3. «Murder in majestic Yellowstone». The Denver Post. 2 August 2007. Վերցված է October 20, 2018-ին.
  4. Gallagher, Katie (April 25, 2007). «MSU Law Professor Discusses Yellowstone National Park's "Zone of Death"» (Press release). Michigan State University College of Law. Արխիվացված օրիգինալից June 27, 2020-ին. Վերցված է October 20, 2018-ին.
  5. Andrews, Robin (November 26, 2017). «A Legal Loophole Might Let You Get Away With Murder In Yellowstone». Forbes. Վերցված է 20 October 2018-ին.
  6. Kalt, Brian C. (2005). «The Perfect Crime». The Georgetown Law Journal. 93 (2): 675. Արխիվացված է օրիգինալից January 17, 2021-ին – via the Michigan State University College of Law. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  7. Kalt, Brian C. (2005). «The Perfect Crime». The Georgetown Law Journal. 93 (2): 675. Արխիվացված է օրիգինալից January 17, 2021-ին – via the Michigan State University College of Law. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  8. Kerry, Wolfe. «Yellowstone's Zone of Death». Atlas Obscura.
  9. Kalt, Brian C. (2005). «The Perfect Crime». The Georgetown Law Journal. 93 (2): 675. Արխիվացված է օրիգինալից January 17, 2021-ին – via the Michigan State University College of Law. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. «Sixth Amendment». Legal Information Institute. Վերցված է December 4, 2020-ին.
  11. Kalt, Brian C. (2005). «The Perfect Crime». The Georgetown Law Journal. 93 (2): 675. Արխիվացված է օրիգինալից January 17, 2021-ին – via the Michigan State University College of Law. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  12. «Inside Yellowstone's 'Zone of Death' Crimes Can't Be Prosecuted». HowStuffWorks. October 17, 2017. Վերցված է June 11, 2019-ին.
  13. Kalt, Brian C. (2008). «Tabloid Constitutionalism: How a Bill Doesn't Become a Law». The Georgetown Law Journal. 96 (6): 1971, 1975–78. Արխիվացված օրիգինալից September 1, 2015-ին – via the Michigan State University School of Law. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  14. Box, C. J. (2007). Free Fire. New York: G.P. Putnam's Sons. ISBN 978-0399154270. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  15. «Inside Yellowstone's 'Zone of Death' Crimes Can't Be Prosecuted». HowStuffWorks. October 17, 2017. Վերցված է June 11, 2019-ին.
  16. Associated Press (February 4, 2022). «After high-profile disappearances, lawmaker wants federal fix to Yellowstone's "zone of death" legal loophole». CBS News. Վերցված է June 3, 2024-ին.
  17. Morton, Tom (Mar 12, 2009). «Yellowstone 'no man's land' leaves jurisdiction question». Casper Star-Tribune. Արխիվացված օրիգինալից January 31, 2021-ին – via the Billings Gazette.
  18. Kalt, Brian C. (2008). «Tabloid Constitutionalism: How a Bill Doesn't Become a Law». The Georgetown Law Journal. 96 (6): 1971, 1975–78. Արխիվացված օրիգինալից September 1, 2015-ին – via the Michigan State University School of Law. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  19. Petty, Michael. «Where Is the Train Station in 'Yellowstone'?». Collider. Վերցված է 24 March 2024-ին.