Վապիտի
Jump to navigation
Jump to search
Վապիտի | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||
Cervus elaphus subspp. | ||||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||||
|
Վապիտի (լատ.՝ Cervus elaphus subspp, անգլ.՝ Wapiti, American Elk)՝ ենթատեսակների ընդհանուր անվանումը ազնվական եղնիկ է, որոնք բնակվում են Հյուսիսային Ամերիկայում։ Մոտ են մարալին։ Հասնում են մինչև 150 սմ հասակի։ Արուների մոտ մեջքը և կողային մասերը ունեն բաց դեղնավուն գունավորում, վիզը, փորը և ոտքերը շատ մուգ շագանակագույն-սև գունավորում։ Պոչի հիմքում լայն բաց դեղին դաշտ կա, որը միաձուլվում է գամակի հետ։ Եղջյուրները մեծ են, 6-7 ճյուղավորումներով, գտնվում են նույն հարթության մեջ։ Ամենամեծ չափերի հասնում է չորրորդ ճյուղավորումը։ Եղջյուրները կշռում են մինչև 16 կգ։ Վապիտին չի հանդիսանում որսի օբյեկտ, սակայն նրա քանակությունը գնալով նվազում է։
Ենթատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի են 6 ենթատեսակներ, որոնք բնակվում կամ բնակվել են Հյուսիսային Ամերիկայում՝
- Կանադական եղնիկ։ Cervus elaphus canadensis (անգլ.՝ Eastern Elk)
- Ռուզվելտի եղնիկ։ Cervus elaphus roosevelti (անգլ.՝ Roosevelt Elk)
- Կալիֆորնիական եղնիկ։ Cervus elaphus nannodes (անգլ.՝ California Elk, Tule)
- Cervus elaphus nelsoni (անգլ.՝ Rocky Mountain Elk)
- Cervus elaphus merriami (անգլ.՝ Merriam Elk)
- Cervus elaphus manitobensis (անգլ.՝ Manitoban Elk)