Ապելյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապելյացիա, (լատին․՝ appellatio - դիմում), դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումների բողոքարկման ձև։ Ապելյացիաի կարգով վերադաս դատարանը ստուգում է ստորադասի որոշումը, կրկնում գործում եղած և հետազոտում նոր ներկայացված ապացույցները, հաստատում բողոքարկված որոշումը կամ, վերացնելով այն, կայացնում նորը։ Դրանով ապելյացիա տարբերվում է վճռաբեկությունից։ Ապելյացիաի դեպքում վերանայվում է ամբողջ գործն ըստ էության։ Ապելյացիաի կարգով ընդունված որոշման դեմ սովորաբար թույլատրվում է բերել վճռաբեկ բողոք։ Ապելյացիա ձևավորվել է Ֆրանսիայում, աբսոլյուտիզմի ամրապնդման շրջանում, քանի որ այս ձևով է հնարավոր եղել տեղական ֆեոդալների դատարաններում քննարկվող գործը տեղափոխել թագավորական դատարան։ Ապելյացիա, որպես կանոն, թույլատրվում է բոլոր դատարանների դատավճիռների նկատմամբ, չհաշված բացառիկ (օր. ռազմա-դաշտային դատարաններ) և երդվյալ ատենակալների դատարանների դատավճիռները։ 1917նոյեմբերի 22-ի՝ դատարանի մասին առաջին դեկրետով ապելյացիա վերացվել է ԽՍՀՄ-ում, որպես նորաստեղծ ժողովրդական դատարանների հեղինակության ամրապնդմանը չնպաստող ինստիտուտ։ ԽՍՀՍ-ում դատական որոշումների բողոքարկման ձևը վճռաբեկությունն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 508