Jump to content

Քսիլոսպոնգիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսիլոսպոնգիում (ժամանակակից կրկնօրինակ)
Հին հռոմեական զուգարաններ Օստիա Անտիկայում

Քսիլոսպոնգիում կամ տերսորիում, հայտնի նաև որպես «փայտիկով սպունգ», հիգիենայի հինհռոմեական միջոց, որը նախատեսված էր կղազատումից (դեֆեկացիայից) հետո սրբանը (հետանցքը) մաքրելու համար[1]։ Այն բաղկացած էր փայտե ձողիկից (հունարեն՝ ξύλον, xylon), որի մի ծայրին ամրացված էր ծովային սպունգ (հունարեն՝ σπόγγος, spongos)։

Հասարակական զուգարաններում տերսորիումը ընդհանուր օգտագործման էր։ Մաքրելու համար սպունգը լվանում էին աղի կամ քացախի լուծույթով լցված դույլի մեջ[2]։ Այդ պատճառով զուգարաններում առաջանում էր մանրէների բազմացման համար բարենպաստ միջավայր, որը հանգեցնում էր տարբեր վարակների և հելմինթոզների տարածմանը[3]։

Հին աշխարհում քսիլոսպոնգիումն օգտագործվել է նաև որպես զուգարանի խոզանակ[4]։

Հռոմի Օստիա թաղամասում գտնվող «Յոթ իմաստունների բաղնիքներում» կա 2-րդ դարի որմնանկար, որտեղ առաջին անգամ հանդիպում է այդ բառը՝ (u) taris xylosphongio[5]։ 2-րդ դարի սկզբին Կլավդիուս Տերենցիուսի՝ հորը՝ Կլավդիուս Տիբերիանուսին ուղղված պապիրուսային նամակում հանդիպում է xylospongium բառը[6]։

1-ին դարի կեսերին Սենեկան գրի է առել գերմանացի մի գլադիատորի մասին, որն ինքնասպանություն է գործել տերսորիումի օգնությամբ։ Գլադիատորը թաքնվել է ամֆիթատրոնի զուգարանում, փայտե ձողիկը մտցրել է կոկորդը և խեղդվել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mirsky, Steve Getting to the Bottom(անգլ.) // Scientific American. — Springer Nature. — Т. 308. — № 3. — С. 85—85. — doi:10.1038/scientificamerican0313-85 Архивировано из первоисточника 19 Օգոստոսի 2020.
  2. Nash, Stephen E. «What Did Ancient Romans Do Without Toilet Paper?». Sapiens. Արխիվացված է օրիգինալից 2020-08-10-ին. Վերցված է 2019-06-04-ին.
  3. Gigante, Linda. «Death and Disease in Ancient Rome». innominatesociety.com. Արխիվացված է օրիգինալից 2019-09-21-ին. Վերցված է 2019-06-04-ին.
  4. Wiplinger 2012, S. 300—301.
  5. L'Année épigraphique 1941, 5.
  6. «Non magis quravit me pro xylesphongium…» // Michigan Papyri VIII 471 = CEL 146 = ChLA XLII 1220 29), «HGV». aquila.zaw.uni-heidelberg.de. Արխիվացված է օրիգինալից 2021-02-24-ին. Վերցված է 2020-04-05-ին.
  7. Սենեկա, Epistulae morales 8, 70, 20.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Марк Валерий Марциал, Epigrammata, Liber 12,48,7.
  • Richard Neudecker: Die Pracht der Latrine. Zum Wandel öffentlicher Bedürfnisanstalten in der kaiserzeitlichen Stadt. — Pfeil-Verlag, München, 1994 (Studien zur antiken Stadt, Bd. 1). — ISBN 3-923871-86-4. — S. 36—37.
  • Gilbert Wiplinger: Der Gebrauch des Xylospongiums — eine neue Theorie zu den hygienischen Verhältnissen in römischen Latrinen // SPA. SANITAS PER AQUAM. Tagungsband des Internationalen Frontinus-Symposiums zur Technik- und Kulturgeschichte der antiken Thermen Aachen, 18—22 März 2009. — Peeters, Leiden 2012. — ISBN 978-90-429-2661-5. — S. 295—304.