Շիկագոտի ծիծեռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիկագոտի ծիծեռնակ
Red-rumped Swallow (Hirundo daurica) collecting mud for nest W IMG 7985.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Ծիծեռնակներ
Ցեղ Ծիծեռնակներ
Տեսակ Շիկագոտի ծիծեռնակ
Լատիներեն անվանում
Cecropis daurica
(Laxmann, 1769)[1]
Հոմանիշներ
  • Hirundo daurica (Linnaeus, 1771)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
*

  Միայն բնադրում

  •   Ամբողջ տարվա ընթացքում

  •   Գաղթելու շրջաններ

  •   Պատահական թռիչքներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Շիկագոտի[2][3] կամ կավե[3] կամ դաուրյան[3] ծիծեռնակ (լատ.՝ Cecropis dauricaծիծեռնակների ընտանիքի (Hirundinidae)[1] ճնճղուկանմանների կարգի թռչուն:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի, մեջքի և ուսերի գագաթը սև և կապույտ է, մետաղական փայլով, պոչի տակը և վիզը շագանակագույն-շիկակարմիր են: Փորը դեղնակարմիր գույն ունի: Այս թռչնի երկարությունը 18 սմ, քաշը 18-20 գ, որձ թռչունի թևի երկարությունը՝ 115-119 մմ, էգ թռչունինը՝ 112–116 մմ: Այն ավելի դանդաղ է թռչում, քան գյուղական ծիծեռնակը, օդում կատարում է օղականման շարժումներ, հաճախ օգտագործելով օդային հոսանքներ:

Ձայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողները տարբերակում են շիկագոտի ծիծեռնակների արձակած ավելի քան 6 տարբեր հնչյուններ: Բնադրման շրջանում որձ թռչունի երգը նման է գյուղական ծիծեռնակի երգին, չնայած այն ավելի պարզ է և կարճ: Ա.Ն.Կարամզինը փոխանցեց, որ դրանք են «չյի, չյու, տյուր, լյուր, լյուր, ..., լյուր»: Նույն տիպի թռչունների հետ շփվելիս և՛ որձերը, և՛ էգերը արձակում են նույն հնչյունները, կարծես կարողանում են «հասկանալ» միմյանց ասելիքը: Այդ ձայնը ավելի հաճախ լսվում է թռչող զույգերից կամ ծնողների և ձագերի միջև, երբ նրանք գնացել են բնի համար կավ հավաքելու կամ երբ այլ ծիծեռնակների կողմից հետապնդվում են[4]: Թռչունները օդում միջատներ որսալիս արձակում են տարբեր հնչյուններ, որոնք լսվում են որպես «տվիկ»[5]: Որձ թռչունը երբեմն կատվի մլավոցի նման ձայն է հնչեցնում՝ նախազգուշացնելով բնի մոտակայքում գտնվող վտանգի մասին[4]: Մեկ այլ նախազգուշացնող ձայն է հնչեցնում ինչպես որձ թռչունը, այնպես էլ էգ թռչունը և այդ ձայնն է «կի-իր»[5]: Լսելով այդ ձայնը, ձագերը լռում են և թաքնվում բնի մեջ[4]:

Բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկագոտի ծիծեռնակը տարածվում է Եվրոպայի ծայր հարավից Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածքով մինչև Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա: Բացի այդ, բնադրում են նաև Կենտրոնական և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում: Շիկագոտի ծիծեռնակները միշտ գտնվում են ջրամբարներին և ջրային տարածքների մոտ: Բներ են կառուցում կամուրջների տակ, քարանձավներում, պատերին, տներում:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաստաղում կառուցված բույն
Առաստաղին կառուցված մի քանի բներ

Զույգը սկսում է բույնը կառուցել թռչելուց անմիջապես հետո և 5-20 օրվա ընթացքում այն ամբողջովին պատրաստ է լինում: Բույնը հիմնականում պատրաստում են կավից կամ կավի մնացորդներից, երբեմն կառուցման ժամանակ օգտագործում են նաև խոտերի մնացորդներ: Շիկագոտի ծիծեռնակի բնի կառուցման տեխնիկան նույնն է, ինչ գյուղական ծիծեռնակինը, կառուցում է ցեխից, կավի մնացորդներից: Բնի կառուցման համար անհրաժեշտ նյութերը, որպես կանոն, հավաքվում է մինչև 250 մ հեռավորության վրա, բայց չոր և ժայռոտ տեղերում կամ երաշտի ժամանակ ծիծեռնակները կարող են թռչել մեկուկես կիլոմետր: Երկուսն էլ բույն են կառուցում՝ և՛ էգ թռչունը, և՛ որձ թռչունը, բայց հիմնականում էգը: Նկատվում էին դեպքեր, երբ որձ թռչունները պարզապես բերում էին կեղտոտ նյութը և դրանք ամրացնում կառուցվող բնի մոտակայքում, որպեսզի էգ թռչունը կարողանա դրանք օգտագործել բնի կառուցման համար[6]:

Բնական պայմաններում, շիկագոտի ծիծեռնակը բույն է կառուցում ժայռերի կամ քարանձավների, քաղաքներում՝ աղյուսի և բետոնե կառույցների, ներառյալ բազմահարկ շենքերի, կամուրջների, պատշգամբների և շվաքարանների տակ: Այս թռչունները կարող են բնակություն հաստատել մարդու անմիջական հարևանությամբ կամ նրա կողմից չմշակված տարածքում, բայց պետք է վստահ լինեն, որ մոտակայքում լճակ կա: Բույնը կարող է լինել ինչպես շենքի դրսից, այնպես էլ ներսից, ինչպես լուսավոր, այնպես էլ մութ սենյակում: Այն կարող է կառուցված լինել ինչպես հորիզոնական մակերեսին, այնպես էլ ուղղահայաց կամ ավելի բարդ հատվածներում (օրինակ, սենյակի անկյունում): Աղյուսի, բետոնի և քարե մակերևույթներին կառուցված բները ամուր են պահվում, բայց ահա դրանք ընկնում են փայտից, ծառերից կամ փայտե շինությունները դարձնում են անօգուտ օգտագործման համար`որպես հենարան: Կառուցված բույնը ձևով նման է լայն շշի կեսին, որը կտրված է կարծես բաժանված է երկու հավասար մասերի[7]:

Աշխատանքը սկսվում է «շշի» լայն մասից. կառուցվում է գնդաձև բույն, որում ապագայում տեղադրվելու է պատին: Այնուհետև կառուցվում է «շշի վիզը», որը ներսից խողովակաձև է: Խողովակը կարող է լինել երկար կամ կարճ, ուղիղ կամ կոր, կամ հազվադեպ դեպքերում այն կարող է ընդհանրապես չլինել: Եթե բույնը շենքի ներսում է, ապա մուտքը միշտ ուղղվում է այն ուղղությամբ, որտեղից ծիծեռնակը թռչում է սենյակ: Բնի խողովակաձև մուտքից հետո ամբողջական բույնն է, որի ներսը խոտածածկույթից է պատրաստված, իսկ դրա վերևից՝ փետուրներից[7]:

Բնի երկարությունը, խողովակաձև ձևավորվող մուտքի հետ միասին, 17-60 սմ է (միջինը 23-35 սմ), 15-36 սմ լայնություն (միջինը 17-33) և 6-19 սմ բարձրություն (միջինը 9-14): Բնից շրջապատի դիտման հատվածի տրամագիծը 11,5-20 սմ է, խողովակի երկարությունը՝ 13,5-27,5 սմ: Ամռանը բույնը կառուցվում է 7.5-8 սմ լայնությամբ և 4-4,5 սմ բարձրությամբ: Պատի հաստությունը 2-3,5 սմ է[7]:

Շիկագոտի ծիծեռնակները կարող են մի քանի տարի անընդմեջ օգտագործել նույն բույնը և անհրաժեշտության դեպքում վերականգնել այն[6]: Նրանք նաև ի վիճակի են կառուցել նոր բույն՝ գյուղական ծիծեռնակի բնի հիման վրա կամ պարզապես գրավել այն՝ առանց որևէ փոփոխություն կատարելու[7]: Սովորաբար այս թռչունները կառուցում են մեկ բույն, բայց երբեմն նրանք ամբողջական գաղութով հաստատվում են 5-7 կամ նույնիսկ 20-30 զույգ գաղութներում՝ տեղադրելով միմյանց սերտորեն ամրացված բներ[8]:

Ծիծեռնակների հին և թափուր բները հաճախ գրավում են տնային և դաշտային ճնճղուկները, վիզգցուկները, անտառային քնամոլները, և երբեմն դրանց մեջ հաստատվում են օձեր[8]:

Ձագեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկագոտի ծիծեռնակի ձվեր

Ամռան ընթացքում շիկագոտի ծիծեռնակը թուխս է նստում երկու անգամ, և երկու ցիկլերն անցնում են նույն բնի մեջ[8]: Մեկ բնում դնում է 2-ից 6 ձու (միջինը 4-5 ձու): Կեղևի գույնը մաքուր սպիտակ է առանց բծերի, ձվի երկարությունը 18.0-21.0 մմ է, լայնությունը՝ 13.0-14.8 մմ, իսկ զանգվածը՝ 1,8-2,1 գ: Միայն էգ թռչունն է թուխս նստում և օրվա ընթացքում ծախսում է օրվա 20-30%-ը, իսկ արու թռչունը միշտ լինում է բնի մոտակայքում է և պահպանում է այն: Արու թռչունը հարձակվում է քաղաքային և գյուղական ծիծեռնակների վրա, եթե անգամ նրանք գտնվում են նույնիսկ բնից 150-200 մ հեռավորության վրա: Նա հաճախ է ուղեկցում էգ թռչունին, երբ նա դուրս է գալիս բնից, և երբեմն պատահում է, որ որձը գտնվում է բնի մեջ և պահպանում ձվերը[6]:

Ձագերը ձվից դուրս են գալիս թուխս նստելուց 13-16 օր անց: Նոր ծնված ճուտերի մաշկը մարմնագույն-վարդագույն է և ծածկված է նոսր բմբուլով: Ձագերի աչքերը բացվում են 4 օր հետո, իսկ 7 օր հետո նրանց մոտ ձևավորվում է լսողությունը[6]: Շիկագոտի ծիծեռնակների բնադրման շրջանը բավականին երկար է տևում, և ձագերը բնից դուրս են գալիս միայն կյանքի 24-26-րդ օրը[8]:

Առաջին երկու շաբաթվա ընթացքում ծնողները ուտելիք են հասցնում ճուտերին՝ բնի խողովակաձև հատվածով: Ձագերը մեծանալով սկսում են շարժվել դեպի բնի խողովակաձև մուտքը և այնտեղից դուրս պրծնել, իսկ ծնողները վերադառնում են ձագերի մոտ որսացած միջատներով, որսը տալիս ձագերին և կրկին գնում նոր որսի: Ձագերի ձվից դուրս գալուց հետո կյանքի առաջին իսկ օրերին ծնողները, հիմնականում՝ էգը, շատ ժամանակ են ծախսում բնի մեջ`օրվա մոտ 4/5, 6-7 օրվա ընթացքում` արդեն 2/3, ապա ավելի ու ավելի քիչ, և 18-ից սկսած նրանք բոլորովին չեն մտնում բույն[6]:

Ձագերի կերակրման ժամանակ շիկագոտի ծիծեռնակները ոչնչացնում են միջատների շատ մեծ քանակություն: 7-8 օրականից մեծ 3 ձագերին ծնողները ժամում կերակրում են 14 անգամ, իսկ 5 ձագերին մեկ ժամում առնվազն 17 անգամ[8]:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծեռնակները սնվում են միջատներով՝ ոչնչացնելով դրանց մեծ քանակությունը, հատկապես երբ նրանք կերակրում են ձագերին: Լ. Ն. Վալտոնեի և Ա. Ա. Լապտևի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շիկագոտի ծիծեռնակների սննդի 74%-ը կազմում են երկթևանիները, 25%-ը հատվածոտանիները, իսկ 1%-ը սարդերը և ճպուռները: Այլ ուսումնասիրություններ թույլ են տվել հաստատել, որ տարեց թռչունները ուտում են բազմաթիվ տարբեր միջատներ՝ կնճիթավոր ճպուռներ, երկթևանիներ, բզեզներ, փայտոջիլ, ցանցաթաղանթաթևավորներ, մրջյուններ, ինչպես նաև անթև հատվածոտանիներ: Այս թռչունները միջատները հիմնականում որսում են օդում, չնայած նրանք կարող են միջատներին որսալ տերևների և խոտերի վրայից: Նախընտրում են փոքր միջատներ: Շիկագոտի ծիծեռնակները ջուր են խմում, ինչպես նաև ամռանը լողանում են[9]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Swallows : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.2). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.2.(Ստուգված է 7 Հուլիսի 2018).
  2. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
  3. 3,0 3,1 3,2 Колоярцев, 1989, էջ 216
  4. 4,0 4,1 4,2 Колоярцев, 1989, էջ 227
  5. 5,0 5,1 Svensson, 2009, էջ 260
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Колоярцев, 1989, էջ 223
  7. 7,0 7,1 7,2 7,3 Колоярцев, 1989, էջ 221
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Колоярцев, 1989, էջ 226
  9. Колоярцев, 1989, էջ 220

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колоярцев М. В.  Ласточки. — Л.: Изд-во Ленинградского ун-та, 1989. — 248 с. — 25 000 экз. — ISBN 5-288-00122-7
  • Bauer, Hans-Günther; Bezzel, Einhard; Fiedler, Wolfgang.  Das Kompendium der Vögel Mitteleuropas: Alles über Biologie, Gefährdung und Schutz. Band 2: Passeriformes — Sperlingsvögel. — Wiesbaden: Aula-Verlag Wiebelsheim, 2005. — ISBN 3-89104-648-0
  • Svensson, Lars.  Collins Bird Guide. The Most Complete Guide to the Birds of Britain and Europe. — Stockholm: Bonnier Fakta, 2009. — 448 p. — ISBN 978-0-00-726814-6

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]