Ռոքֆելլեր կենտրոնի սուրբծննդյան տոնածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
2003 թվականի ամանորյա տոնածառը

Տոնածառ Ռոքֆելլեր կենտրոնում (անգլ.՝ Rockefeller Center Christmas Tree), ամանորյա տոնածառ, որ տեղադրվում է Մանհեթենի Ռոքֆելլեր կենտրոնում:

Չնայած այն հանգամանքին, որ տոնածառերի տեղադրման պաշտոնական պատմությունն սկսվում է 1933 թվականից, առաջին անգամ այն զարդարվել է դեռ 1931 թվականին[1]: Այն ժամանակ այդ նպատակներով աշխատողները ընտրել են 6 մետրանոց բալասանային եղևին և զարդարել այն լոռամրգիով, թղթե ծաղկաշղթաներով թիթեղե տարաներով: Հաջորդ անգամ տոնածառը զարդարվել է միայն 1933 թվականին, և դրանից հետո արարողությունը տեղի է ունենում ամեն տարի[2]:

Տոնածառը տեղադրվում է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Վերջերս դրա լույսերի միացման արարողությունը հեռարձակվում է ամբողջ երկրով, NBC հեռուստաալիքի «Սուրբ Ծնունդը Ռոքֆելլեր կենտրոնում» (անգլ.՝ Christmas in Rockefeller Center) հաղորդման ժամանակ, որը ցուցադրվում է Երախտագիտության օրվանից հետո առաջին չորեքշաբթի օրը[3]: Ծառերի ընտրությամբ զբաղվում է Ռոքֆելլեր կենտրոնի գլխավոր ծաղկաբան Էրիկ Փոզեն (անգլ.՝ Erik Pauzé): Ընտրությունը անցկացվում է ամբողջ տարվա ընթացքում մի շարք նահանգներում, այդ թվում` Կոնեկտիկուտում, Վերմոնտում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում: Ծառի չափսերի հանդեպ նվազագույն պահանջներն են 20 մետր բարձրությունն ու 10.5 լայնությունը: Դրա տեղափոխման համար օգտագործվում է հատուկ շարժական կցասայլ, որը նախատեսված է մինչեւ 38 մետր երկարության համար[4]: JI-B-Building երկնաքերի դիմաց տոնածառը տեղադրվում է պողպատե առանցքի վրա և ամրացվում չորս ձգապարաններով: Դրա լուսավորության վրա ծախսվում է մինչև 30.000 գունավոր LED լամպ և մոտավորապես 8 կմ լար[5]: 2004 թվականից սկսած ծառի գագաթին տեղադրվում է Swarovski ընկերության կողմից արտադրած աստղը, որն ունի գրեթե 3 մետր տրամագիծ և 250 կգ քաշ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Brief History of the Rockefeller Center Christmas Tree»։ Time։ Վերցված է 2013-11-30 
  2. Mia Brett (2011-12-01)։ «The Rockefeller Center Christmas Tree Tradition»։ examiner.com։ Վերցված է 2013-11-30 
  3. Bruce Lambert (2008-12-05)։ «A Christmas Tree That Manhattan's Can Look Up To» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2013-11-30 
  4. «Rockefeller Center Christmas Tree» (անգլերեն)։ nyc.com։ Վերցված է 2013-11-30 
  5. «Christmas tree is hoisted at Rockefeller Center» (անգլերեն)։ CBS։ 2011-11-11։ Վերցված է 2013-11-30 
  6. Paul Berger (2005-12-04)։ «A Star Is Reborn» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2013-11-30