Եղևին բալասանային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղևին բալասանային
Եղևին բալասանային
Եղևին բալասանային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Եղևինայիններ (Abietoideae)
Ցեղ Եղևին (Abies)
Տեսակ Եղևին բալասանային (A. balsamea)
Միջազգային անվանում
Abies balsamea
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղևին բալասանային (լատին․՝ Abies balsamea), սոճազգիների ընտանիքի, եղևին ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է, որը ունի 15-20 մ, իսկ երբեմն 27 մ բարձրություն։ Բնի տրամագիծը հասնում է 30-70 սմ-ի։ Ունի բրգաձև գեղեցիկ սաղարթ, համարյա գետնի մակերեսից խիտ ճյուղավորված է։ Երիտասարդ ծառերի կեղևը գորշամոխրավուն է և հարթ։ Մոտավորապես հարյուրամյա հասակում դառնում է մոխրաշագանակագույն, իսկ հետո կարմրաշագանակագույն և ծածկվում է մանր ճաքերով։ Ընձյուղները սկզբում լինում են կանաչ, իսկ հետո դառնում են մերկ, կարմրաշագանակագույն։ Բողբոջները գնդաձև են և ունեն բաց մանուշակագույն երանգ։ Փշատերևներն ունեն 1,5-2,5 սմ երկարություն և 1,5 մմ լայնություն։ Ծառը պտղաբերում է 20-30 տարեկան հասակում, մայիս-հունիս ամիսներին։ Կոները ձևաձև-գլանաձև են, ունեն 5-10 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Երիտասարդ կոները մուգ մանուշակագույն են, հասունները՝ մոխրագորշավուն։ Սերմերը ունեն 5-6, երբեմն նաև 8 մմ երկարություն։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է 150-200 տարի։ Ցածրավայրերում՝ 50-60, իսկ լեռներում՝ 70-80 տարեկան հասակում սովորաբար բունը սկսում է փտել։ Բարեխառն ցուրտ շրջաններում հիմնականում լավ է աճում։ Դիմանում է ձմեռային ուժեղ սառնամանիքներին։ Բալասանային եղևնին ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում սաղարթի ձևով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, փշատերև անտառների գոտում։ Արևելքում հասնում է համարյա մինչև տունդրա։ Լեռներում բարձրանում է մինչև անտառի վերին սահմանը (1500—2500 մ)։ Հյուսիսային Ամերիկայում ամենատարածված եղևինն է։ Հաճախ հանդիպում է ցածրադիր վայրերում, սև եղևինների, ամերիկյան խեժափիճու, արևմտյան թույայի, դեղին կեչու, սև հացենու, կարմիր թխկու և այլ ծառատեսակների հետ միասին։ Բարձրադիր վայրերում բալասանյան եղևնու ուղեկիցներն են կանադական թսուգան, խոշորատերև հաճարենին, շաքարային թխկին եւ այլ տեսակներ։ Մաքուր տնկարկներ է առաջացնում ճահճոտ վայրերում եւ բարձրլեռնային շրջաններում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (32)։