Խանզիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խանզիր
Տեսականհատական օրգանիզմ
Սեռարու

Խանզիր (արաբ․՝ خنزير‎‎), արաբերեն բառ, որը նշանակում է ընտանի խոզ և որոշ փոփոխություններով օգտագործվում է նաև որոշ այլ լեզուներում։ Այն նաև անհատականացված անուն է, տրվել է Աֆղանստանի Քաբուլ քաղաքի կենդանաբանական այգում ցուցադրված հայտնի չինական խոզին։ Այս կենդանին հայտնի է որպես միայնակ խոզ Աֆղանստանում և գրեթե բոլոր իսլամական երկրներում, որտեղ խոզի մսի վաճառքը չի կիրառվում։ Աղֆանստանում այլևս խոզաբուծարաններ չկան։

2002 թվականին Չինաստանը Խանզիրին հանձնել է Քաբուլի կեդանաբանական այգուն[1]։ Նա զույգ խոզերից մեկն էր, սակայն ուղեկիցը հետագայում մահանում է[2][3][4]։

Խոզի՝ որպես «Աֆղանստանի միայնակ խոզ» կարգավիճակը միջազգային ուշադրության է արժանացել 2009 թվականի մայիսին, երբ կարանտինացվել է[5]։ Այս քայլը ձեռնարկվել է ի պատասխան H1N1 գրիպի համաճարակի (խոզի գրիպի) համաշխարհային բռնկման ժամանակ այցելուների մտահոգությունների։ Քաբուլի կենդանաբանական այգու տնօրեն Ազիզ Գյուլ Սաքիբը բացատրել է, որ Խանզիրն իրականում «ուժեղ և առողջ» էր՝ նշելով, որ «միակ պատճառը, որ մենք նրան կարատինացրինք, այն էր, որ աֆղանցիները շատ բան չգիտեն խոզի գրիպի մասին, ուստի, երբ նրանք խոզ են տեսնում, անհանգստանում են և կարծում են, որ հիվանդանալու են»[1][6]։ Երկու ամիս անց խոզը կարանտինից դուրս է եկել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Quarantine for lonely Afghan pig»։ BBC News։ 2009-05-07։ Վերցված է 2012-05-01 
  2. Walker Peter (2009-05-06)։ «Life goes from bad to worse for Kabul's only pig»։ The Guardian։ Վերցված է 2012-05-01 
  3. «Afghanistan's lone pig quarantined over swine scare»։ Xinhua News։ 2009-05-07։ Արխիվացված է օրիգինալից 10 May 2009-ին։ Վերցված է 2012-05-01 
  4. Hartley Emma (2009-05-07)։ «Afghanistan only has one pig»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-04-ին։ Վերցված է 2012-05-01 
  5. Motevalli Golnar (2009-05-05)։ «Afghanistan's only pig quarantined in flu fear»։ Reuters։ Վերցված է 2012-05-01 
  6. «Lonely Afghan pig seeks similar»։ The Irish Times։ 2009-05-05։ Արխիվացված է օրիգինալից 14 October 2012-ին։ Վերցված է 2012-05-01 
  7. «Afghanistan says 14 H1N1 cases on U.S. military base»։ Reuters։ 2009-07-08։ Վերցված է 2012-05-01