Jump to content

Ընտանի խոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանի խոզ
Ընտանի խոզ
Ընտանի խոզ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Խոզեր (Suidae)
Ցեղ Sus
Տեսակ Վարազ (S. scrofa)
Ենթատեսակ Ընտանի խոզ (S. s. domesticus)
Միջազգային անվանում
Sus scrofa domesticus

Ընտանի Գոռ (լատին․՝ Sus scrofa domesticus), վայրի խոզի ենթատեսակ, որը մարդու կողմից ընտելացվել է մոտ 7.000 տարի առաջ (նույնիսկ ավելի վաղ)[1], և որը տարածված է գրեթե ողջ աշխարհում։ Երկսմբակավոր կենդանի է, ունենում է 0.9-ից 1.8 մետր երկարություն (գլխից մինչև պոչ), հասուն ժամանակ՝ 50-ից 350 կիլոգրամ քաշ, իսկ լավագույն ցեղատեսակների պատկանող և լավ բտված կենդանիները՝ նույնիսկ դրանից էլ շատ ավելին (քաշը կարող է հասնել մինչև 500 կիլոգրամի)։ Երկսմբակավորները, որպես կանոն, բուսակեր են, բայց ընտանի խոզը, ինչպես և իր իր վայրի նախնին՝ վարազը, ամենակեր է (մինչև անգամ օձ են ուտում)։ Ընտանի խոզը իր վայրի նախնուն կարող է 2-3 անգամ գերազանցել ոչ միայն քաշով, այլև խոճկորատվությամբ. մայր խոզը ծնում է 10–12-ից մինչև 28–32 ձագ՝ տարեկան երկու անգամ; Հարկ է նշել, որ ընտանի խոզերի չափերը, քաշը, խոճկորատվության ցուցանիշը մեծապես կախված են դրանց ցեղատեսակից։

Ամբողջ աշխարհում հաշվվում է ընտանի խոզերի շուրջ հարյուր ցեղատեսակ։ Հայաստանում հիմնականում պահում են սպիտակ խոշոր, լանդրաս, ուելսյան, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան ցեղատեսակների խոզեր (ՀՀ-ում մսատու խոզաբուծությամբ զբաղվում են գլխավորապես հյուսիսարևելյան մարզերում և Արարատյան դաշտում)։ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ստացել են նաև ընտանի խոզի դեկորատիվ տեսակներ՝ մինիփիգեր, որոնց պահում են տանը, սենյակային պայմաններում։ Իսկ Ֆրանսիայում բուծում են հատուկ ցեղի ընտանի խոզեր, որոնց օգտագործում են գետնի տակ աճող մեծարժեք սունկեր՝ տրյուֆելներ որոնելու համար։

Ընտանի խոզերը բուծվում են հիմնականում մսատվության համար։ 2006 թ-ին աշխարհում արտադրվել է 98,9 միլիոն տոննա խոզի միս[2]։ Արտադրական, առևտրային նպատակներով օգտագործվում է ընտանի խոզերի ոչ միայն միսը, այլև ոսկրերը, կաշին, ստևը (մազերը)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սարա Մ. Նելսոն, Խոզերի նախնիները, Խոզերը նախնադարում (1998) (անգլ.)
  2. "Livestock and Poultry: World Markets and Trade." Արխիվացված 2007-09-28 Wayback Machine Circular Series DL&P 2-06, Foreign Agricultural Service, United States Department of Agriculture, October 2006. Retrieved on 2007-08-15. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • JSR Genetics, Pig genetics company
  • An introduction to pig keeping
  • JJ Genetics Արխիվացված 2016-11-12 Wayback Machine, gilt pig breeders
  • British Pig Association
  • The process of pig slaughtery
  • Swine Care
  • Globe and Mail article Canada's transgenic Enviropig is stuck in a genetic modification poke Արխիվացված 2017-05-15 Wayback Machine
  • Information on Micro Pigs
  • «О свиньях». www.zooclub.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-06-17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  • «Породы свиней». www.big-fermer.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանի խոզ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանի խոզ» հոդվածին։