H1N1 գրիպի համաճարակ 2009 թվականին
Արտաքին տեսք


A / H1N1 «Խոզի» գրիպի համաճարակ ,H1N1-ը գրիպի վիրուսի համեմատաբար նոր շտամ է, որի բռնկումը տեղի է ունեցել 2009 թվականին և ստացել «խոզի գրիպ» անվանումը։ համարվում է սուր ինֆեկցիոն հիվանդություն, ի հայտ է եկել նոր գենետիկական ձևի ներքո և փոխանցվում է մարդուց մարդ։ Դրա արդյունքում վարակը ազդել է ողջ մոլորակի վրա, և 2009 թվականի հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է պանդեմիկ (համաճարակ)։
2010 թվականի օգոստոսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց A / H1N1 գրիպի համաճարակի ավարտման մասին։
- Մեծահասակների մոտ.
- Շնչառության դժվարություն կամ կարճատևություն
- Ցավ կամ ճնշում կրծքավանդակում
- Հանկարծակի հոգնածություն
- Շփոթվածություն
- Կրկնվող փսխումներ
- Բարձր ջերմություն
- Երեխաների մոտ.
- Արագ շնչառություն կամ շնչառության դժվարացում
- Մաշկի կապտում
- Հեղուկի քիչ ընդունում
- Գրիպի նախանշաններ, որոնք սկզբնապես անհետանում են, սակայն նորից հայտնվում՝ ավելի ծանր ձևով
- Ցան
- Ախորժակի բացակայություն
- Անարցունք լաց
Վիրուսի տարածվածությունը երկրներով
[խմբագրել | խմբագրել կոդը]

| 2009-2010 թվականների գրիպ H1N1-ի մասին տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Տարածք | հաստատված մահացության դեպքեր | |
| Աշխարհում (ընդհանուր) | 14,286 | |
| Եվրոպական միություն | 2,290 | |
| Այլ եվրոպական երկրներ և Կենտրոնական Ասիա |
457 | |
| Միջերկրական շրջան և Մերձավոր Արևելք | 1,450 | |
| Աֆրիկա | 116 | |
| Հյուսիսային Ամերիկա | 3,642 | |
| Կենտրոնական Ասիա և Կարիբյան շրջան | 237 | |
| Հարավային Ամերիկա | 3,190 | |
| Հյուսիսարևելյան Ասիա և Հարավային Ասիա | 2,294 | |
| Հարավարևելյան Ասիա | 393 | |
| Ավստրալիա և Օվկիանա | 217 | |
| Source։ ECDC – January 18, 2010[1] | ||
| Տես նաև։ 2009-2010 թվականների խոզի գրիպի դեպքեր երկրներով | ||