Լուսացույցի մարդուկ (Արևելյան Գերմանիա)
Լուսացույցի մարդուկ (Արևելյան Գերմանիա) խորհրդանիշն է, որը ցուցադրվում է Գերմանիայում հետիոտների ազդանշանների վրա։ Նախքան 1990 թվականին երկու Գերմանիաների վերամիավորումը, տարբեր էին լուսացույցի մարդուկները՝ Արևմտյան Գերմանիայում ընդհանուր մարդկային կերպարանքով էր, իսկ Արևելքում գլխարկ կրող «արական» կերպարով մարդուկ էր։
Գաղափար և դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին լուսացույցները հետիոտնային անցումներում տեղադրվեցին 1950-ականներին։ Այն ժամանակ լուսացույցները նույնն էին մեքենաների, հեծանիվների և հետիոտների համար[1]։ Արևելյան Գերմանիայի լուսացույցի մարդուկը 1961 թվականին ստեղծել է հոգեբան Կարլ Պեգլաուն (1927–2009)։ Պեգլաուն քննադատել է այն փաստը, որ լուսացույցների ստանդարտ գույները (կարմիր, դեղին, կանաչ) չեն նախատեսվում ճանապարհային այն օգտվողների համար, ովքեր չեն կարողանում տարբերել գույները։ Պեգլաուն առաջարկել է պահպանել երեք գույները՝ միաժամանակ ինտուիտիվ ձևեր ներկայացնելով յուրաքանչյուր գունավոր լույսի համար։ Այս գաղափարը դուր եկավ շատերին[2]։
Պեգլաուն ստեղծեց փոքրիկ մարդու պատկերներ, որոնց մարմինները ցույց էին տալիս համապատասխան գործողություններ. կարմիր տղամարդու պարզած ձեռքերը ազդանշան են տալիս «դադար»-ի մասին, մինչդեռ կողք նայող, քայլող կանաչ մարդը ազդարարում է «առաջ գնալու» մասին[2]։
Պեգլաուի քարտուղար՝ Անելիզ Վեգները նկարեց լուսացույցի մարդուկի իր տարբերակը։ Նախնական գաղափարով նախատեսվում էր, որ լուսացույցի մարդուկը պետք է ունենա մատներ, սակայն այս գաղափարը հանվեց լուսավորության հետ կապված տեխնիկական դժվարությունների պատճառով։ Այնուամենայնիվ, տղամարդու «փոքր բուրժուական» գլխարկը, որը ոգեշնչված է Էրիխ Հոնեկերի ամառային լուսանկարից՝ ծղոտե գլխարկով պահպանվել է։ Լուսացույցների մարդուկների նախատիպերը կառուցվել են VEB-Leuchtenbau Berlin-ում[2]։
Դիզայնը պաշտոնապես ներկայացվել է 1961 թվականի հոկտեմբերի 13-ին Բեռլինում, այդ ժամանակ ԶԼՄ-ների ուշադրությունը և հանրային հետաքրքրությունը կենտրոնացած էր նոր լուսացույցների վրա, այլ ոչ թե խորհրդանիշների[2]։ Առաջին լուսացույցի մարդուկները արտադրվել են որպես էժան պիտակներ։ 1973 թվականից սկսած մարդուկներով լուսացույցները արտադրվել են VEB Signaltechnik Wildenfels-ում և մասնավոր արհեստագործական խանութներում[3]։
Տասնամյակներ անց Դանիել Մեուրենը՝ գերմանական Der Spiegel շաբաթաթերթից, նկարագրեց լուսացույցի մարդուկը, որպես «գեղեցկությունը արդյունավետության հետ, հմայքը օգտակարության հետ»[4]։ Մարդուկը հիշեցնում էր ուրիշներին մեծ գլխով և կարճ ոտքերով մանկական կերպարի կամ կրոնական առաջնորդի[5]։
Լուսացույցի մարդուկը այնքան հայտնի դարձավ, որ 1980-ականների սկզբին դարձավ երեխաների ճանապարհային անվտանգության կրթության մի մասը[2]։ Արևելյան Գերմանիայի ՆԳՆ-ն գաղափար ուներ՝ լուսացույցի երկու գործիչներին, որպես խոսող կերպարներ, կյանքի կոչել։ Մարդուկները հայտնվեցին մեդիայում։ Նրանք հայտնվել են մուլտֆիլմերում, նաև առանց լուսացույցի իրավիճակներում։ Կարմիր մարդուկը հայտնվել է պոտենցիալ վտանգավոր միջավայրերում, իսկ կանաչ մարդուկը հանդես է եկել որպես խորհրդատու։ Junge Welt հրատարակչական ընկերությունը մշակեց խաղեր[6]։ Մասամբ անիմացիոն պատմությունները Stiefelchen und Kompaßkalle անունով հեռարձակվում էին ամիսը մեկ անգամ՝ որպես երեխաների քնելուց առաջ Sandmännchen հեռուստատեսային ծրագրի մի մաս։ Այն ուներ դիտումների շատ մեծ քանակ[7]։
Պատմություն վերամիավորումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո փորձեր եղան ստանդարտացնել բոլոր ճանապարհային նշանները արևմտյան գերմանական ձևերին[8]։ Արևելյան Գերմանիայի կրթական ծրագրերը անհետացան[9][10]։ Դրանք վերադարձնելու առաջին արշավները տեղի ունեցան Բեռլինում 1995 թվականի սկզբին։
Մարկուս Հեքհաուզենը՝ գրաֆիկական դիզայներ Արևմտյան Գերմանիայի Տյուբինգեն քաղաքից և Բեռլինում Ampelmann GmbH-ի հիմնադիրը[9], առաջին անգամ նկատել էր լուսացույցի մարդուկները 1980-ականներին Արևելյան Բեռլին կատարած իր այցելությունների ժամանակ։ Երբ նա փնտրում էր դիզայնի նոր տարբերակներ 1995 թվականին, նրա մոտ միտք առաջացավ հավաքել ապամոնտաժված լուսացույցային մարդուկը և լամպեր կառուցել։ Բայց նա դժվարացավ գտնել հին տարբերակը և ի վերջո կապվեց նախկին VEB Signaltechnik-ի հետ (այժմ Signaltechnik Roßberg GmbH): Ընկերությունը դեռ արտադրում էր այն։ Գերմանական հաջողակ ամենօրյա սերիալը՝ Gute Zeiten, schlechte Zeiten-ը, օգտագործել է մարդուկներով լւոսացույցը իրենց սրճարանի հավաքածուում[5]։
Լուսացույցի մարդուկը դարձավ վիրտուալ թալիսման Արևելյան Գերմանիայի նոստալգիայի շարժման համար, որը հայտնի է որպես Ostalgie անունով[10]։ Բողոքի ցույցերը հաջող են անցել, և լուսացույցի մարդուկը վերադարձել է հետիոտնային անցումներին։ Այժմ դրանք կարելի է տեսնել նաև Բեռլինի որոշ արևմտյան թաղամասերում[1]։ Արևմտյան Գերմանիայի որոշ քաղաքներ, ինչպիսիք են Սաարբրյուկենը[11] և Հայդելբերգը[12] այն ժամանակից ի վեր ընդունել են որոշ խաչմերուկների նախագիծը։ Սաարբրյուկենի մարշալ Փիթեր Բեքերը բացատրեց, որ Արևելյան Գերմանիայի լուսացույցի լույսերն ավելի մեծ ազդանշանի ուժ ունեն, քան Արևմտյան Գերմանիայի լուսացույցները[11][12]։
Բեռլինը սկսեց արդիականացնել իր լուսացույցները՝ սովորական լամպերի օգտագործումից մինչև LED տեխնոլոգիա 2006 թվականի սկզբին, ինչը խոստանում էր ավելի լավ տեսանելիություն և սպասարկման ավելի ցածր ծախսեր[13]։
Փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Գերմանիայում կա երեք լուսացույցի տարբերակ՝ հին արևելյան գերմանական տարբերակը, հին արևմտյան գերմանական տարբերակը և համագերմանական տարբերակը, որը ներկայացվել է 1992 թվականին։ Յուրաքանչյուր գերմանական նահանգ իրավունք ունի որոշել իր օգտագործվող տարբերակը[14]։ Արևելյան գերմանացիները 1980-ականների սկզբից փոխել են լուսացույցների տեսքը որպես կատակ[15]։ Էրֆուրտի մի քանի լուսացույցների մարդուկը փոխվել է և այն կրում է ուսապարկ կամ տեսախցիկ[12]։
2004-ին Յոահիմ Ռոսբերգը հորինեց մարդուկի իգական սեռը` Ampelfrau-ն, որը տեղադրվեց Ցվիկաուում[16], Դրեզդենում[17] և Ֆյուրստենվալդենում[18]։ Ampelfrau-ն հայտնվում է նաև Իսլանդիայի Ռեյկյավիկի որոշ լուսացույցներում[19]։
Այլ լուսացույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 11-ին, Վիեննայում կայանալիք Life Ball-ից և Եվրատեսիլ երգի մրցույթից առաջ, քաղաքը որոշ լուսացույցներ փոխեց հոմո- և հետերոսեքսուալ զույգերի հետ՝ գրկախառնված կամ ձեռք բռնած։ 2015 թվականի հունիսին Զալցբուրգը (Staatsbrücke-ում) և Լինցը (Mozartkreuzung-ում) հետևեցին նույն ձևավորումներին։ Այնուամենայնիվ, 2015 թվականի դեկտեմբերին FPÖ կուսակցության քաղաքային տրանսպորտի նախարարի կողմից դրանք հանվեցին[20][21][22][23]։
-
Իգական սեռի մարդուկ
-
Անձրևանոցով մարդուկ
-
Հեծանիվով մարդուկ
-
Մարդուկը որպես նախազգուշական լույս
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jacobs, Stefan (2005 թ․ ապրիլի 26). «Ein Männchen sieht rot». Der Tagesspiegel (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Peglau, Karl (1997). «Das Ampelmännchen oder: Kleine östliche Verkehrsgeschichte». Das Buch vom Ampelmännchen. էջեր 20–27.
- ↑ Roßberg, Joachim (1997). «Vom VEB zur GmbH». Das Buch vom Ampelmännchen. էջեր 42–44.
- ↑ Meuren, Daniel (2001 թ․ սեպտեմբերի 26). «Die rot-grüne Koalition». Der Spiegel (գերմաներեն). Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին. «Das 40 Jahre alte Ampelmännchen sozialistischer Prägung verbindet Schönheit mit Effizienz, Charme mit Zweckmäßigkeit, Gemütlichkeit mit Pflichterfüllung.»
- ↑ 5,0 5,1 Heckhausen, Markus. «Ampelmännchen im zweiten Frühling». nnchen in Rostock. էջեր 52–57.
- ↑ Vierjahn, Margarethe (1997). «Verkehrserziehung für Kinder». Das Buch vom Ampelmännchen (գերմաներեն). էջեր 28–30.
- ↑ Rochow, Friedrich (1997). «Stiefelchen und Kompaßkalle». Das Buch vom Ampelmännchen. էջեր 32–41.
- ↑ Gillen, Eckhart (1997). Das Buch vom Ampelmännchen. էջ 48.
- ↑ 9,0 9,1 «East German Loses Copyright Battle over Beloved Traffic Symbol». Deutsche Welle. 2006 թ․ հունիսի 17. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 10,0 10,1 «Ampelmännchen is Still Going Places». Deutsche Welle. 2005 թ․ հունիսի 16. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 11,0 11,1 Bolzenius, Theodor (2006 թ․ մայիսի 23). «Polizisten flitzen mit Segways durch die Kirchenmeile» (գերմաներեն). katholikentag.net. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ 12,0 12,1 12,2 «Deutschland wächst zusammen – Ampelmännchen und Grüner Pfeil». Politik und Unterricht (գերմաներեն) (2/2000). 2000. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Lemmer, Christoph (2006 թ․ մայիսի 8). «Ampelmännchen privat». Der Tagesspiegel. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Heimliches Wappen der DDR». Der Spiegel (գերմաներեն). No. 2/1997. 1997 թ․ հունվարի 6. էջ 92.
- ↑ König, Maria (1997). «Die Gallier aus Thüringen». Das Buch vom Ampelmännchen. էջեր 46–47.
- ↑ «Grünes Licht für Ampelfrau». Der Spiegel (գերմաներեն). 2004 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Markenrechte an Ampelfrau beschäftigen die Justiz» (գերմաներեն). Berliner Morgenpost. 2007 թ․ ապրիլի 23. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Hats off as "Ampelfrau" helps Germans cross the road». Reuters. 2012 թ․ մարտի 7. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ «akg-images - Search Result». www.akg-images.de. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «"Lockeres Statement": Ampelpärchen gibt es jetzt auch in Salzburg» (գերմաներեն). Kronen Zeitung. 2015 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ http://ooe.orf.at/news/stories/2718342/ Ampelpärchen leuchten jetzt auch in Linz, orf.at 26 June 2015, retrieved 7 December 2015. (German)
- ↑ http://www.krone.at/Oesterreich/Linzer_FPOe-Stadtrat_liess_Ampelpaerchen_abmontieren-Voellig_unnoetig-Story-485830 "völlig unnötig": Linzer FPÖ-Stadtrat liess Ampelpärchen abmontieren, krone.at 7 December 2015, retrieved 7 December 2015. (German)
- ↑ http://ooe.orf.at/news/stories/2746216/ FPÖ-Stadtrat liess Ampelpärchen abmontieren, orf.at 7 December 2015, retrieved 7 December 2015. (German)
Հավելյալ ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heckhausen, Markus, ed. (1997). Das Buch vom Ampelmännchen (գերմաներեն). Eulenspiegel Verlag. ISBN 3-359-00910-X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Original Ampelmann Company which manufactured them originally
- Ampelmann at ampelmann.de