Ֆուչունցզյան
Ֆուչունցզյան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 459 կմ |
Ավազանի մակերես | 55 600 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Hangzhou Bay? |
Կոորդինատներ | |
Ջրի մարմիններ | Qiandao Lake? |
Երկրամաս | Չժեցզյան[1] |
Ֆուչունցզյան[2] ((չինարեն՝ 富春江), Տոնցզյան վերին հոսանքում (չինարեն՝ 桐江), Ցյանտանցզյան ստորին հոսանքում (չինարեն՝ 钱塘江)), գետ Չինաստանի հարավ-արևելքում Չժեցզյան նահանգում։ Հին ժամանակներում գետը կրել է նաև Չժեցզյան անունը, որից հետագայում առաջացել է 14-րդ դարում ձևավորված Չժեցզյան նահանգի անվանումը։ Ջրի միջին հոսքը 1400 մ³/վ է։
Գետն առաջանում է Սինանցզյան և Լանցզյան գետերի միախառնումից։ Վերին հոսանքում կա 26,5 կմ[3] երկարությամբ Ֆուչունցզյան համանուն ջրամբարը։ Ֆուչունցզյանն առաջանում է Սինանցզյան և Լանցզյան գետերի միախառնումից։ Վերին հոսանքում կա 26,5 կմ[3] երկարությամբ Ֆուչունցզյան համանուն ջրամբարը։ Հոսում է նահանգի մայրաքաղաք Հանչժոուով և թափվում Արևելաչինական ծովում գտնվող Հանչժոու ծոցը: Գետը կարևոր տրանսպորտային զարկերակ է, որով նահանգի հյուսիսարևելյան հատվածը հաղորդակցվում է ծովի հետ։
Գետը հայտնի է աշխարհի ամենամեծ մակընթացային ալիքով: Մինչև 9 մետր բարձրությամբ մակընթացային ալիքը գետի վրայով շարժվում է մինչև 40 կմ/ժ արագությամբ, ինչը երբեմն հանգեցնում է զոհերի[4][5]։ Բարձր մակընթացություն տեղի է ունենում լուսնային օրացույցի 8-րդ ամսում[6]։
Հանչժոու շրջանում գետը միանում է Չինաստանի Մեծ ջրանցքի հարավային վերջավորությանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чу Шао-тан География нового Китая / Перевод с китайского Л. С. Гингольда и А. М. Ледовского.. — М.: Изд-во иностранной лит-ры, 1953. — 367 с.
- Цяньтанцзян // Цуруока — Шербот. — М. : Советская энциклопедия, 1957. — С. 12. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 47).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Словарь географических названий зарубежных стран.- 3-е изд. перераб. и доп. М.:Недра, 1986. 459 с.
- ↑ 3,0 3,1 Study on the Triggering Factors of Algal Bloom in Fuchunjiang Reservoir Based on a Vertically Integrated Hydrodynamic Model / Tingfeng Wu, Liancong Luo, Guangbai Cui, Boqiang Qin // «Advances in Water Resources and Hydraulic Engineering». books.google.ru (ռուսերեն). Վերցված է 2020-03-28-ին. / Proceedings of 16th IAHR-APD Congress and 3rd Symposium of IAHR-ISHS; Changkuan Zhang, Hongwu Tang. — Beijing : Tsinghua University Press, 2009. — Volume 2. — P. 662. — ISBN 978-7-302-18662-5.
- ↑ «В Китае огромная волна смыла в реку десятки туристов». Արխիվացված է օրիգինալից 2020-11-19-ին. Վերցված է 2020-11-16-ին.
- ↑ «Китайские туристы пытаются убежать от прорвавшей плотину волны. Река Цяньтанцзян, провинция Чжэцзян, Китай. Туристы съезжаются к реке Цяньтан ежегодно, чтобы увидеть самую большую приливную волну в мире». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2011-09-23-ին. Վերցված է 2011-09-04-ին.
- ↑ «Прилив на реке Цяньтан». Знаете ли Вы (ռուսերեն). 2011-09-21. Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին. Վերցված է 2019-04-14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ежегодный прилив реки Цяньтанцзян». teleobektiv.ru (ռուսերեն). Վերցված է 2020-03-28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուչունցզյան» հոդվածին։ |
|