Դդում (ռումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դդում
ՏեսակՊայթուցիկ նյութեր և զենքի մոդել
Ենթատեսակավիացիոն ռումբ
Երկիր ԱՄՆ
Ծառայության ընդունման տարի1945
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Արտադրված է486

«Դդում ռումբ» (անգլ.՝ Pumpkin bombs), ատոմային ռումբ, ստեղծված Մանհեթենյան նախագծի շրջանակում՝ օգտագործվելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Ճապոնիայի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Դդում ռումբ»-ը նման էր պլուտոնիումային «Չաղլիկ» ռումբին, սակայն ի տարբերություն «Չաղլիկ»-ի՝ կրել է սովորական բարձր պայթյունավտանգ բեկորային լիցք։ «Դդում ռումբերը» օգտագործվել են ինչպես ուսումնական պարապմունքների նպատակով, այնպես էլ ԱՄՆ ռազմաօդային 509 ավիախմբի մարտական առաջադրանքի համար, որն իրականացրել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները։ Այս զինամթերքն իր անունն ստացել է ռումբերի համար առավել բնորոշ գլանաձևի փոխարեն էլիպսաձև լինելու պատճառով, և անունը բանակային ժարգոնից աստիճանաբար անցել է պաշտոնական փաստաթղթերի մեջ։

Մշակում, զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դդում ռումբերը» մշակվել են Միացյալ Նահանգների 509-րդ ռազմաօդային ուժերի Boeing B-29 Superfortress ռմբակոծիչների անձնակազմին նախապատրաստելու համար, որպեսզի իրականացնեն Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները։ Իր բալիստիկ տեսակով և կառավարելիությամբ «դդում ռումբը» մոտ էր «Չաղլիկ» պլուտոնիումային ռումբին, բայց միջուկային լիցք չէր կրում[1]։ Տեխնիկական պահանջների համաձայն՝ այդ ռումբերը պետք է տեղադրվեին Silverplate B-29-ի ռմբակոծիչում և հագեցած լինեին պայթուցիչներով՝ իրական թիրախները արդյունավետ ոչնչացնելու համար[2]։

«Դդում ռումբերը» արտադրվել են երկու տարբերակով՝ իներտ և պայթունավտանգ։ Իներտ ռումբերը լցված են եղել ցեմենտ-գիպս-ավազ խառնուրդով, որը խառնել են ջրով՝ հասցնելով 1,67-1,68 գրամի խորանարդ սանտիմետրով, այսինքն՝ Composition B պայթուցիչի խտության։ Երկու տարբերակում էլ ռումբի լցոնիչը բաշխվել է այնպես, ինչպես պլուտոնիումային ռումբի դեպքում։ Դդում ռումբերի բարձր պայթյունավտանգ նյութերը մշակվել են 1944 թվականի դեկտեմբերին Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի զինամթերքի բաժնի ղեկավար կապիտան Ուիլյամ Փարսոնսի և 509-րդ ռազմաօդային ուժերի հրամանատար, փոխգնդապետ Փոլ Թիբեթսի կողմից։ Ռումբերի առաջին փորձարկումներն իրականացվել են արտադրանքի իներտ մոդիֆիկացիաներով[1]։

«Դդում ռումբ» տերմինը ստեղծվել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի դոկտոր Լաուրիթենսի և Պարսոնսի կողմից, ովքեր ղեկավարում էին թիմի աշխատանքները[2], հավանաբար էլիպսի ձևի պատճառով։ Այս տերմինն սկսեց օգտագործվել պաշտոնական հանդիպումների ժամանակ և փաստաթղթերում[3]։ «Դդում ռումբերը», որպես օրենք, ներկվել են ձիթապտղի կամ խակի գույնով։ Տինիանից հասած նկարների մեջ երևում է, որ այս ռումբերը ներկել են այն նույն դեղին գույնով, ինչպես և «Չաղլիկ» ռումբը[4][5]։

Մինչ Մանհեթենի նախագծում ներգրաված շատ փորձագետներ ենթադրում էին, որ ատոմային ռումբ մատակարարելու միջոցների մշակումը համեմատաբար պարզ խնդիր է, Պարսոնսը, ընդհակառակը, կարծում էր, որ դա զգալի ջանքեր կպահանջի[6]։ Փորձարկման ծրագիրը սկսվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Վիրջինիա նահանգի Դալգրենի ռազմածովային հրաձգարանում, որտեղ մշակվել էր «Fat Man» պլուտոնիումային ռումբի մասշտաբային մոդելը։ 1944 թվականի մարտի 3-ից փորձարկումները տեղափոխվել են Կալիֆոռնիայի «Էդվարդս» ավիաբազա։ Առաջին փորձարկումները ցույց են տվել, որ «Չաղլիկ»-ի նախատիպը թռիչքի ժամանակ անկայուն է, և պայթուցիչները չեն աշխատում այնպես, ինչպես պետք է[6]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դդում ռումբեր»-ի պատյանը արտադրվել է Լոս Անջելեսի երկու ընկերությունների կողմից՝ Consolidated Steel Corporation և Western Pipe and Steel Company, իսկ ռումբի պոչաթևերը՝ Centerline ընկերությունում։ Ռումբի արտադրման նախնական փուլից հետո նախագծի ղեկավարումը 1945 թվականի մայիսին փոխանցվեց ԱՄՆ ռազմածովային զենքի հրամանատարությանը[2]։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում արտադրվել և օգտագործման են հանձնվել 486 մարտական ​​և ուսումնական «Դդում ռումբեր»՝ յուրաքանչյուրը հազարից երկու հազար դոլար արժողությամբ[1]։

Արտադրող ընկերության կողմից իներտ մոդիֆիկացիայով բոլոր «Դդում ռումբերը» երկաթուղով ուղարկվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազա՝ Վենդոուվեր, Յուտա նահանգ, որտեղ դրանք օգտագործվել են թռիչքային փորձարկումներում։ Որոշ փորձարկումներ անցկացրել է 509-րդ ռազմաօդային ուժերի 393-րդ ռմբակոծիչ ջոկատը[1]։ Ռումբերը, որոնք նախատեսված էին բարձր պայթուցիկ լիցքավորման դեպքում օգտագործելու համար, տեղափոխվել են Օկլահոմա նահանգի Մաքալեսթեր քաղաքում գտնվող զինամթերքի պահեստ՝ պայթուցիկով լցնելու համար։ Composition B պայթուցիկ լցնելուց հետո ռումբերը չորացվեցին 36 ժամվա ընթացքում և երկաթուղով ուղարկվեցին Կալիֆոռնիա՝ Չիկագո, որտեղից էլ ծովով հասցրի Տինիան[1][3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դդում ռումբեր»-ը չափերով և ձևով նման էին «Չաղլիկ» ռումբին․ ունեին նույն 52 դյույմ (130 սմ) քառակուսի պոչաթև (California Parachute) և մեկ ամրակապ։ «Դդում ռումբը» ուներ երեք կոնտակտային ապահովիչ, որոնք տեղակայված էին ռումբի քթի շուրջ կանոնավոր եռանկյունու տեսքով, մինչդեռ ատոմային ռումբն ուներ չորս ապահովիչ։ Ատոմային ռումբի պատյաններն ամրացված էին եռակցումով, բայց այդ ռումբերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, պատյանում ունեին 4 դյույմանոց (100 մմ) անցքեր, որն օգտագործվում էր պատյանը լցնելու համար։ «Չաղլիկ»-ն ուներ նաև ռադիոտեղորոշիչ ալեհավաքի արտաքին ամրացման համար չորս ամրացման կետ, որոնք չունեին «Դդում ռումբեր»-ը[1][4]։

«Դդում ռումբեր»-ն ունեին 10 ոտնաչափ 8 դյույմ (3,25 մ) երկարություն և 60 դյույմ (1,5 մ) տրամագիծ։ Ռումբի կշիռը կազմել է 5,34 տոննա, այդ թվում՝ պատյանը՝ 1,7 տոննա, պոչը՝ 193 կգ, պայթուցիկը՝ 2,9 տոննա։ Պատյանը պատրաստված էր 0,375 դյույմ (9,5 մմ) պողպատե թիթեղից, իսկ պոչը՝ 0,2 դյույմ (5,1 մմ) ալյումինե թիթեղից[1]։

Ռմբակոծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դդում ռումբեր»-ով ռմբակոծություններն իրականացվել են 509-րդ ռազմաօդային ուժերի կողմից 1945 թվականի հուլիսի 20-ին, 23-ին, 26-ին և 29-ին և օգոստոսի 8-ին և 14-ին Ճապոնիայի քաղաքներում։ Ընդհանուր առմամբ, 49 ռումբ է արձակվել 14 թիրախի վրա, մեկ ռումբ էլ նետվել է օվկիանոս, և երկուսը եղել են օդանավի վրա՝ վիժեցնելով իրենց առաքելությունը[7]։ Ռմբակոծություններն իրականում Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների փորձերն էին․ բոլոր նպատակակետերը ատոմային հարձակման թիրախ դարձած քաղաքների մոտ էին։ Ռումբերը նետվել են 30000 ֆուտ (9100 մ) բարձրությունից, որից հետո ռմբակոծիչը կտրուկ շրջադարձ է կատարել, ինչպես ատոմային ռմբակոծություններ իրականացնելիս։ Պատերազմից հետո United States Strategic Bombing Survey ռազմավարական փորձագետը եզրակացրեց, որ «Դդում ռումբ»-ը «բավականաչափ արդյունավետ զենք է ճապոնական գործարանների դեմ, երբ ուղիղ հարվածներ են հասցվում կենսական նշանակության օբյեկտներին կամ բավական մոտ են կենսական նշանակության օբյեկտներին, որպեսզի կառուցվածքային լուրջ վնասներ հասցնեն»[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Campbell, 2005, էջեր 74–75
  2. 2,0 2,1 2,2 Campbell, 2005, էջեր 72–73
  3. 3,0 3,1 «National Archives, minutes of third target committee meeting, May 28. 1945» (PDF). George Washington University. Արխիվացված (PDF) օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  4. 4,0 4,1 Coster-Mullen, 2012, էջեր 184–185
  5. Campbell, 2005, էջ 220
  6. 6,0 6,1 Hoddeson, Henriksen, 1993, էջեր 378–381
  7. Campbell, 2005, էջեր 27, 104
  8. Campbell, 2005, էջ 73

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Campbell, Richard H. The Silverplate Bombers: A History and Registry of the Enola Gay and Other B-29s Configured to Carry Atomic Bombs. — Jefferson, North Carolina: McFarland & Company, 2005. — ISBN 0-7864-2139-8
  • Coster-Mullen, John Atom Bombs: The Top Secret Inside Story of Little Boy and Fat Man. — 2012.
  • Hoddeson, Lillian; Henriksen, Paul W.; Meade, Roger A.;Westfall, Catherine L. Critical Assembly: A Technical History of Los Alamos During the Oppenheimer Years, 1943–1945. — New York, New York: Cambridge University Press, 1993. — ISBN 0-521-44132-3