Ագորա (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագորա (քանդակ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործՄագդալենա Աբականովիչ
Ստեղծում2006
Բարձրություն2,7 մետր
Երկիր ԱՄՆ
 Agora, Grant Park Վիքիպահեստում

Ագորա (անգլ.՝ Agora), 106 անգլուխ և անթև երկաթե քանդակների համալիր Չիկագոյի Գրանտ պարկի հարավային մասում։ Ստեղծվել է լեհ քանդակագործ Մագդալենա Աբականովիչի կողմից և պատրաստվել է Պոզնանից ոչ հեռու գտնվող ձուլարանում 2004-2006 թվականներին[1]։ 2006 թվականին Չիկագոյի զբոսայգիների վարչությունը աշխատանքն ստացել է Լեհաստանի մշակույթի նախարարությունից և տեղափոխել Չիկագո[2]։ Նմանատիպ ինստալյացիաներ տեղադրվել են ամբողջ աշխարհում, որոնց թվում «Ագորան» խոշորագույններից է[3]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոն, որտեղ բնակվում է ամերիկացի լեհերի մեծ համայնք, ծրագրել էր Ագորայից մի քանի տարի առաջ քաղաքում տեղադրել Մագդալենա Աբականովիչի խոշոր աշխատանքը։ Դիտարկվել է, բայց չի իրականացվել, «մեծ ձեռքի» քանդակի տեղադրումը British Petroleum հետիոտնային կամրջի վերջում և կենդանիների ֆիգուրները Մոնրոյի փողոցի նավահանգստի մոտ։ Ագորան առաջարկել են տեղակայել Չիկագոյի թանգարանային կամպուսում։ Չիկագոյի քաղաքապետ Ռիչարդ Դալին, ի վերջո, տեղադրման վայր է ընտրել Գրանտ պարկի հարավային մասը՝ Ռուզվելտ Ռոուդից ոչ հեռու[4]։ 2006 թվականին մասնավոր հովանավորները, այդ թվում՝ դերասան Ռոբին Ուիլյամսը, ավելի քան 700 000 դոլար են նվիրաբերել Չիկագոյում աշխատանքի տեղադրման համար[5]։

Ֆիգուրների բարձրությունը 2,7 մ է, քաշը՝ մոտ 820 կգ[4]։ Յուրաքանչյուրը պատրաստված է երկաթի միաձույլ կտորից, ֆիգուրներին թույլ են տվել ժանգոտվել, ինչը նրանց տվել է կարմրավուն գույն[5] և կեղև հիշեցնող կառուցվածք։ Ֆիգուրները կարծես թափառում են ամբոխի մեջ. ոմանք նայում են միմյանց, մյուսները նայում են դեպի կողք[6]։ Հեղինակի մտահղացմամբ՝ այցելուները շրջում են քանդակների մեջ և դիտարկում աշխատանքը[5]։

«Ագորա» անվանումը նշանակում է հին հունական քաղաք-պետություններում ժողովրդական ժողովների վայր։ Մագդալենա Աբականովիչը, որը մեծացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ասել է, որ իր արվեստը հիմնված է մարդկանց բազմության հանդեպ իր վախի վրա, որը նա ժամանակին նկարագրել է որպես «անուղեղ օրգանիզմներ, որոնք գործում են հրամանով, երկրպագում են հրամանով և ատում են հրամանով»[3]։ Սակայն, աշխատանքն ունի նաև լավատեսական մեկնաբանություններ. Chicago Sun-Times-ից Քևին Նենսը (անգլ.՝ Kevin Nance) գրել է․

Եթե նրանք ունենային դաստակներ և ձեռքեր (նրանք չունեն), նրանք դրանք կդնեին իրենց մեջքին, կարծես մտորումների մեջ։ Նրանք, չգիտես ինչու, կարծես թե մտածում են ոչ թե որպես խումբ, այլ որպես առանձին անհատներ»։ […] Իրականում, աշխատանքը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության պատկերում։

— Քևին Նենս, Chicago Sun-Times[7]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագորան հակադիր արձագանքներ է ստացել Չիկագոյի բնակիչներից։ «Ես էլեկտրոնային նամակներ եմ ստանում մարդկանցից, ոմանք հավանում են նրան, մյուսները ատում են նրան։ Միջանկյալ կարծիքներ չկան»,-ասել է Գրանտ պարկի խորհրդատվական խորհրդի նախագահ Բոբ Օ'Նիլը[5]։ Քաղաքապետ Դեյլին գովել է աշխատանքը՝ ասելով. «դուք ինքներդ պետք է անցնեք դրա միջով և զգաք հեղինակի, արվեստի այս ստեղծագործության յուրաքանչյուր մասի ոգին»[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sigalit Satouni (2007 թ․ մայիսի 28). «Agora, Art and Experience» (անգլերեն). Chicago Life[en]. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  2. Andrew Herrmann — page 8 (2006 թ․ հունիսի 20). ««They are beyond powerful»: 100 iron giants by Polish artist are headed to Grant Park». Chicago Sun-Times (անգլերեն). HighBeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  3. 3,0 3,1 Alan G. Artner — page 1 (2006 թ․ նոյեմբերի 16). «Provocative achievement in Grant Park». Chicago Tribune (անգլերեն). HighBeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  4. 4,0 4,1 Noreen S. Ahmed — page 1 (2006 թ․ սեպտեմբերի 27). «Future art in the park; 106-piece sculpture by Polish artist is on its way to Grant Park». Chicago Tribune (անգլերեն). HighBeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Andrew Herrmann — page 6 (2006 թ․ հոկտեմբերի 27). «Grant Park art is «beyond words»: Some love, some hate headless, armless figures». Chicago Sun-Times (անգլերեն). HighBeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  6. Noreen S. Ahmed-Ullah — page 1 (2006 թ․ հոկտեմբերի 27). «Walking among iron giants; Gift to Grant Park «not a decoration»». Chicago Tribune (անգլերեն). HighBeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  7. Kevin Nance — page 58 (2006 թ․ նոյեմբերի 17). «Rows of headless giants march into Grant Park: Polish sculptor's rust-colored figures seem strangely at home in Chicago». Chicago Sun-Times (անգլերեն). HighBeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. Noreen S. Ahmad-Ullah — page 2 (2006 թ․ նոյեմբերի 17). «Meaning of «Agora» is open question». Chicago Tribune (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Agora». www.explorechicago.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.