Jump to content

Կապույտ անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ անապատ
Տեսակաշխարհագրական օբյեկտ և արվեստի գործ
Երկիր Եգիպտոս
ՎարչատարածքՀարավային Սինայ
Քարտեզ
Քարտեզ

Կապույտ անապատ (նաև հայտնի է որպես Սինայի խաղաղության հանգույց), Սինայի անապատի տարածք է Սուրբ Քեթրինի մոտ, որտեղ մի շարք ժայռեր ներկված են կապույտ գույնով[1][2]:

Արվեստի այս գործը ստեղծվել է 1980 թվականին, երբ 1979 թվականին Եգիպտոս-Իսրայել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո բելգիացի նկարիչ Ժան Վերամեն այցելել է Սինայի՝ նկարելու խաղաղության գիծ: Վերամեն ստացել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի թույլտվությունը և ՄԱԿ-ի կողմից տասը տոննա ներկի դրամաշնորհ[3][4]:

1979 թվականի մարտի 26-ին Վաշինգտոնում Իսրայել-Եգիպտոս խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումից հետո բելգիացի նկարիչ Ժան Վերամեն ցանկացել է նշել այս պատմական խաղաղությունը յուրովի:

Վերամեն առաջին անգամ Սինայի է եկել 1978 թվականին։ Ոգեշնչված «Don't It Make My Brown Eyes Blue» հիթից՝ երկու տարի փորձել է թույլտվություն ստանալ Եգիպտոսի իշխանություններից՝ իրականացնելու իր գեղարվեստական երազանքը: Եգիպտոսի այն ժամանակվա նախագահ Անվար Էլ-Սադաթի պաշտոնական հավանությամբ և ՄԱԿ-ի կողմից տրամադրված 10 տոննա ներկով Ժանը սկսել է անապատը կապույտ ներկել: Մեկ տարի անց «Խաղաղության գիծը» կամ «Սինայի խաղաղության հանգույցը», տարածվել է գրեթե 6,5 կմ երկարությամբ[5][6]:

Կապույտ անապատը ձգվում է Դահաբի և Սուրբ Քեթրինի միջև, որը հայտնի է որպես Հալլաուի սարահարթ[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kinsella, Clodagh. «The Egyptian hike that's rewriting history». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2020-12-21-ին.
  2. «Sinai - Blue Desert». www.geographia.com. Վերցված է 2020-12-21-ին.
  3. «Jean Vérame's Les Roches Bleues». GRAPHITE (ամերիկյան անգլերեն). 2011-07-06. Արխիվացված է օրիգինալից 2022-09-26-ին. Վերցված է 2020-12-21-ին.
  4. «Blue Desert». Atlas Obscura (անգլերեն). Վերցված է 2020-12-21-ին.
  5. 5,0 5,1 «Al-Ahram Weekly | Travel | Snap shots». 2008-10-14. Արխիվացված է օրիգինալից 2008-10-14-ին. Վերցված է 2020-12-21-ին.
  6. «فعل الطبيعة أم الإنسان..ما حقيقة "الصحراء الزرقاء" بسيناء مصر؟». CNN Arabic (արաբերեն). 2020-02-24. Վերցված է 2020-12-21-ին.