Jump to content

Ռոյթլինգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռոյթլինգեն
գերմ.՝ Reutlingen
Դրոշ Զինանշան

48°29′0″N 9°13′0″E / 48.48333°N 9.21667°E / 48.48333; 9.21667
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՌոյտլինգեն
Ներքին բաժանումBetzingen?[1], Altenburg?[2], Degerschlacht?[1], Oferdingen?[1], Ohmenhausen?[1], Mittelstadt?[1], Gönningen?[1], Bronnweiler?[1], Reicheneck?[1], Rommelsbach?[1], Sickenhausen?[1] և Sondelfingen?[1]
Հիմնադրված է1240 թ.
Մակերես87,04 կմ²
ԲԾՄ382 մետր
Բնակչություն118 528 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ07121 և 07072
Փոստային դասիչ72760, 72770 և 72762
Ավտոմոբիլային կոդRT
Պաշտոնական կայքreutlingen.de(գերմ.)
Ռոյթլինգեն (Գերմանիա)
Ռոյթլինգեն (Գերմանիա)

Ռոյթլինգեն (գերմ.՝ Reutlingen Լսել [ˈʁɔʏtlɪŋən], ալեմանյան բարբառ՝ Reitlenga, Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʁɔʏtlɪŋən]]] ( ); Swabian: Reitlenga), քաղաք Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ենթակա է Թյուբինգենի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 87,06 քառակուսի կիլոմետր տարածք։ Բաժանված է քաղաքային 12 շրջանների։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի հունիս ամսվա տվյալներով եղել է շուրջ 115.818.[4] (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում օկրուգում և իններորդ տեղը՝ երկրամասում[5]): Իսկ Ռոյթլինգեն-Թյուբինգեն ագլոմերացիայում ապրողների թիվը մոտավորապես 280 000 է[6]։

Ռոյթլինգենն ընկած է Ախալմ սարի ստորոտին[7]։ Նրա տարածքի 17,5 % -ը գտնվում է Շվաբյան Ալբի կենսոլորտային արգելոցի սահմաններում, այդ պատճառով էլ քաղաքն անվանում են նաև «Շվաբյան Ալբի դարպաս»։

Համալսարանական քաղաք է. նրա համալսարանը հիմնադրվել է 1855 թվականին, սկզբնապես եղել է ջուլհակների դպրոց։ Մեր օրերում Ռոյթլինգենը տեքստիլ արդյունաբերության կենտրոն է։ Այստեղ գործում են նաև մեքենաշինական, կաշվեղենի, թուջի ու պողպատի մշակման ձեռնարկություններ։ Քաղաքը համբավվել է նաև նրանով, որ այստեղ է գտնվում աշխարհի ամենանեղ փողոցը[8]՝ Շպրոյերհոֆշտրասեն (Spreuerhofstraße, ամենանեղ հատվածում լայնությունը 31 սմ է)[9]։ Այդ փողոցը ձևավորվել է 1726 թվականին՝ գրեթե ամբողջությամբ հրդեհված Ռոյթլինգենի վերակառուցման ժամանակ[10] և սկզբնապես եղել է տների արանքում ընկած անցում։ Շպրոյերհոֆշտրասեն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Բնակչ.
13004.500
13475.000
15425.420
16005.043
16594.376
17336.663
7. դեկտեմբերի 1803 թ. ¹7.798
1. նոյեմբերի 1822 թ. ¹9.475
3. դեկտեմբերի 1846 թ. ¹12.660
3. դեկտեմբերի 1849թ. ¹12.659
3. դեկտեմբերի 1852 թ. ¹12.410
3. դեկտեմբերի 1855 թ.¹12.367
3. դեկտեմբերի 1858 թ.¹12.729
3. դեկտեմբերի 1861 թ.¹13.449
3. դեկտեմբերի 1864 թ.¹13.420
3. դեկտեմբերի 1867 թ.¹13.781
1. դեկտեմբերի 1871 թ.¹14.237
Տարին Բնակչ.
1. դեկտեմբերի 1875 թ. ¹15.246
1. դեկտեմբերի 1880 թ. ¹16.609
1. դեկտեմբերի 1885 թ. ¹17.319
1. դեկտեմբերի 1890 թ. ¹18.542
2. դեկտեմբերի 1895 թ.¹19.822
1. դեկտեմբերի 1900 թ. ¹21.494
1. դեկտեմբերի 1905 թ. ¹23.848
1. դեկտեմբերի 1910 թ. ¹29.763
1. դեկտեմբերի 1916 թ. ¹25.691
5. դեկտեմբերի 1917 թ.¹25.355
8. հոկտեմբերի 1919 թ.¹28.891
16. հունիսի 1925 թ.¹30.501
16. հունիսի 1933 ¹33.204
17. մայիսի 1939 թ.¹38.885
31. դեկտեմբերի 1945 թ.36.562
29. հոկտեմբերի 1946 թ. ¹36.785
13. սեպտեմբերի 1950 թ. ¹45.735
Տարին Բնակչ.
25. սեպտեմբերի 1956 թ. ¹60.481
6. հունիսի 1961 թ. ¹67.407
31. դեկտեմբերի 1965 թ.73.375
27. մայիսի 1970 թ.¹79.534
31. դեկտեմբերի 1975 թ.95.289
31. դեկտեմբերի 1980 թ.95.456
31. դեկտեմբերի 1985 թ.97.030
25. մայիսի 1987 թ. ¹98.853
31. դեկտեմբերի 1990 թ.103.687
31. դեկտեմբերի 1995 թ.108.565
31. դեկտեմբերի 2000 թ.110.650
31. դեկտեմբերի 2005 թ.112.252
31. դեկտեմբերի 2010 թ.112.484
9. մայիսի 2011 թ. ¹109.799
31. դեկտեմբերի 2015 թ.114.310
31. դեկտեմբերի 2018 թ.115.966
31. դեկտեմբերի 2019 թ.115.043

¹ Volkszählungsergebnis

Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա շրջակայհքում առաջին բնակավայրերը հիմնվել են 4-5-րդ դարերում։ 1240-ից մինչև 1802 թվականը Ռոյթլինգենն ունեցել է կայսերական ազատ քաղաքի կարգավիճակ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյթլինգենի բարձրագույն դպրոց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 http://www.reutlingen.de/de/Leben-in-Reutlingen/Unsere-Stadt/Stadtbezirke
  2. http://www.reutlingen.de/de/Leben-in-Reutlingen/Unsere-Stadt/StadtbezirkeBro
  3. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)Destatis, 2024.
  4. «Einwohnerzahl | Stadt Reutlingen». www.reutlingen.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Größte Städte in Baden-Württemberg 2020 - Statista
  6. Agglomeration Reutlingen in der Auflistung der Agglomerationen 2018 auf 278.300 Einwohner geschätzt
  7. «Рейтлинген». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Rekord: Spreuerhofstraße in Reutlingen ist die engste Straße der Welt
  9. «Engste Straße der Welt (in German)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Самую узкую в мире улицу в Германии, занесенную в Книгу рекордов Гиннесса, могут закрыть». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Johann Daniel Georg Memminger: Beschreibung des Oberamts Reutlingen. J. G. Cotta'sche Buchhandlung, Stuttgart 1824.
  • Erich Keyser (Hrsg.): Württembergisches Städtebuch. (= Deutsches Städtebuch. Band 4.2). Stuttgart 1962.
  • Werner Hülle, Hellmut Hell: Reutlingen: Tor zur Schwäbischen Alb. Verlag Oertel und Spörer, Reutlingen 1972, ISBN 3-921017-14-9.
  • Carl Bames: Chronica von Reutlingen und Pfullingen – In Freud und Leid im Festtags- und Werkstattskleid von 1803 bis 1874. Knödler-Verlag, Reutlingen 1985, ISBN 3-87421-095-2.
  • Paul Landmesser, Peter Pächler, IG Metall Reutlingen (Hrsg.): Wir lernen im Vorwärtsgehen! – Dokumente zur Geschichte der Arbeiterbewegung in Reutlingen 1844–1949. Distel-Verlag, Heilbronn 1990, ISBN 3-923208-25-1.
  • Stadtverwaltung Reutlingen/Schul-, Kultur- und Sportamt/Heimatmuseum und Stadtarchiv (Hrsg.): Reutlingen 1930–1950. Nationalsozialismus und Nachkriegszeit. Katalog und Buch mit Hintergrundbeschreibungen zur gleichnamigen Ausstellung. Reutlingen 1995, ISBN 3-927228-61-3.
  • Johann Jacob Fetzer: Brand von Reutlingen. Rückblick auf das große Brandunglück, durch welches die Stadt Reutlingen im September des Jahres 1726 in Schutt und Asche gelegt worden ist. Reutlingen 1826. (Nachdruck: Knödler Verlag, Reutlingen 1998, ISBN 3-87421-200-9)
  • Karl Rommel: Reutlinger Heimatbuch. Bilder, Sagen und Geschichten aus Stadt und Land. 6., erweiterte Auflage. Knödler-Verlag, Reutlingen 1999, ISBN 3-87421-201-7.
  • Landesanstalt für Umweltschutz Baden-Württemberg (Hrsg.): Naturschutzgebiet Listhof. Verlag Regionalkultur, Ubstadt-weiher 2004, ISBN 3-89735-272-9.
  • Stadt Reutlingen, Werner Ströbele (Hrsg.): Kulturkonzeption Reutlingen. Reutlingen 2005, ISBN 3-933820-78-2 (Vorstellungsseite mit Link zur PDF-Datei der Kulturkonzeption Արխիվացված 2012-08-21 Wayback Machine)
  • Artur C. Ferdinand: Reutlingen – Der Stadtführer. 2., überarb. Auflage. Oertel+Spörer, Reutlingen 2007, ISBN 978-3-88627-410-9.
  • 106 Abgegangene Synagoge, später Zunfhaus der Schuhmacher (I), Marktplatz, Bereich zwischen Nr. 20 und 22 (ehemals Kanzleistraße 2). In: Alois Schneider, Dorothee Ade-Rademacher: Archäologischer Stadtkataster Baden-Württemberg. Band 23: Reutlingen. Landesdenkmalamt Baden-Württemberg, Stuttgart 2003, ISBN 3-927714-70-4, S. 178–179.
  • Karin-Anne Böttcher: Ausgrenzung und Verfolgung – Auswirkungen der nationalsozialistischen Rassenpolitik in Reutlingen. In: Heinz Alfred Gemeinhardt: Reutlingen 1930–1950: Nationalsozialismus und Nachkriegszeit. Reutlingen 1995, ISBN 3-927228-61-3, S. 130–173.
  • Wilhelm Borth, Bernd Breyvogel, Wolfgang Jung (Hrsg.): Reutlingen. Vergangenheit trifft Zukunft. Von der Reichsstadtherrlichkeit zur selbstbewussten Großstadt. Reutlingen 2013, ISBN 978-3-88627-339-3.
  • Eugen Wendler: Reutlingen. Geschichte und Gegenwart einer lebendigen Stadt. 5. Auflage. Wendler, Reutlingen 2017.
  • Bernhard Kreutz: Reutlinger Urkundenbuch. Teil 1: Die Urkunden bis 1399. Stadtarchiv, Reutlingen 2019, ISBN 978-3-939775-74-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ռոյթլինգեն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյթլինգեն» հոդվածին։