Սևծովյան նավատորմի զորատես 1849 թվականին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևծովյան նավատորմի զորատես 1849 թվականին
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1886
բարձրություն135 սանտիմետր
լայնություն235 սանտիմետր
ժանրծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետրոս Մեծի անվան Կենտրոնական ռազմածովային թանգարան
հավաքածուՊետրոս Մեծի անվան Կենտրոնական ռազմածովային թանգարան
Ծանոթագրություններ

«Սևծովյան նավատորմի զորատես 1849 թվականին», Հովհաննես Այվազովսկու նկարը, որը նկարել է 1886 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այվազովսկին որպես կայսր Նիկոլայ 1-ինի ուղեկից ականատես է եղել 1849 թվականի «Վլադիմիր» շոգենավի ֆրեգատի նավակողմի զորահանդեսին։ 1886 թվականին նա վերստեղծել է այս շքերթի մասին հիշողությունը, և նկարը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որն արագ հայտնի է դարձել հանրությանը։ Հետագայում կտավը ձեռք է բերվել «Կովկաս և Մերկուրի» ընկերության կողմից նրա նախագահ, սենատոր և Ղրիմի պատերազմի նախկին մասնակից Ա. Պ. Ժանդրի համար[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավատորմի զորատեսը տեղի է ունեցել Սևաստոպոլի արշավում՝ 1849 թվականին[2]։ Սևծովյան նավատորմի մարտանավերի գիծը գլխավորում է «Տասներկու առաքյալներ» 120-թնդանոթային գծանավը, որին հաջորդում են «Ռոստիսլավ», «Սվյատոսլավ» և «Յագուդիլ» 84-թնդանոթային գծանավերը։

Կտավի ստորին աջ անկյունում պատկերված է կայսր Նիկոլայ I[3], որը շքերթ է ընդունում «Վլադիմիր» շոգենավի ֆրեգատի նավակողմում։ Կայսրից «պատկառելի հեռավորության վրա» նկարիչը մի խումբ սպաների է պատկերել, որոնք շրջապատում են Սևծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Միխայիլ Լազարևին[2]։ Ծովակալից աջ պատկերված է նավատորմի շտաբի պետ Վ. Ա. Կորնիլովը, նրանից ձախ՝ Պ․ Ս. Նախիմովը և ծայր ձախ մասում՝ Վ. Ի. Իստոմինը[4]։

Նկարում պատկերված նավերից շատերը զորատեսից չորս տարի անց մասնակցել են Սինոպի ճակատամարտին, բոլորը Սևաստոպոլի պաշտպանության իրենց անձնակազմերով ջրասուզվել են Ղրիմի պատերազմում՝ քաղաքի պաշտպանության ժամանակ[2]։

Այդ նավերը փայլում էին սպառազինության անթերի մաքրությամբ, յուրաքանչյուր նավի վրա ամենափոքր շարժումն իրականացնողները ծովային արվեստի ընտրյալ գիտակներ էին։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ անողոք քննադատական հայացք, յուրաքանչյուրն իր վրա զգում էր ուսուցչի նպատակադրված հայացքը։ Դա նման էր նվագախմբի, որը կազմված էր բացառապես վիրտուոզներից. այդպիսի նվագախմբի մեջ ուշադրություն գրավելն արժանի էր կյանքի նպատակի՝ կախված Միխայիլ Պետրովի հավանությունից։
- Վլադիմիր Վոյտ «Մեր նավաստիների գործունեության ակնարկներ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Н. Н. Кузьмин. Воспоминания об Айвазовском. — 1901.
  2. 2,0 2,1 2,2 Т. М. Матвеева Убранство Русских кораблей. — Ленинград: «Судостроение», 1979. — 224 с. — 41 000 экз.
  3. «13 мая — День рождения Черноморского Флота России» (ռուսերեն). novorossia.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Крымская война 1853—1856 гг» (ռուսերեն). rosimperija.info. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Владимир Войт Очерки деятельности наших моряков. — СПб., 1887. — 65—66 с.
  • Т. М. Матвеева Убранство Русских кораблей. — Ленинград: «Судостроение», 1979. — 224 с. — 41 000 экз.