Պուշկինը Սև ծովի ափին
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
տարի | 1887 |
բարձրություն | 212 |
լայնություն | 314 |
ժանր | դիմապատկեր և ծովանկար |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Նիկոլաևի Վ․ Վերեշչագինի անվան գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Նիկոլաևի Վ․ Վերեշչագինի անվան գեղարվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Պուշկինը Սև ծովի ափին (ռուս.՝ Пушкин на берегу Чёрного моря), Հովհաննես Այվազովսկու կտավը՝ ստեղծված 1887 թվականին։ Պահվում է Վ․ Վ․ Վերեշչագինի անվան Նիկոլաևի գեղարվեստական թանգարանում։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1836 թվականին Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսներից մեկում պատանի նկարիչ Այվազովսկին ծանոթանում է գրչի վարպետ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հետ։ Այվազովսկին միշտ գնահատել է բանաստեղծի գործունեությունը և հիացած էր նրա տաղանդով, իսկ անձնական ծանոթությունից հետո բանաստեղծը դարձել էր նրա ոգեշնչման աղբյուրը։ 1880 թվականին Այվազովսկին նույնիսկ ստեղծել է աշխատանքների մի ամբողջ ցիկլ, որը նվիրել է Պուշկինին[1]։
«Պուշկինը Սև ծովի ափին» նկարը Այվազովսկին կերտել է բանաստեղծի մահվան հիսնամյակին, ինչպես նաև մեկ ուրիշ, ավելի հայտնի նկար՝ «Պուշկինի հրաժեշտը ծովի հետ» նկարը․ այն նույնպես պատկերում է բանաստեղծին։ Կտավը Այվազովսկին նկարել է Ռեպինի հետ (Ռեպինը աշխատել է բանաստեղծի կերպարի վրա, Այվազովսկին՝ բնապատկերի)[2]։
Երկու նկարներն էլ հղվում են Պուշկինի «Ծովին» բանաստեղծությանը։
Նկարի պատմությունը ստեղծվելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքը՝ նկարիչը կտավը նվիրել է Գեղարվեստի ակադեմիայի թանգարանին, որն էլ, իր հերթին այն փոխանցել է Վ․ Վ․ Վերեշչագինի անվան Նիկոլաևի գեղարվեստական թանգարանին, որտեղ այժմ էլ պահպանվում է այն։ Նկարը խիստ տուժել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, սարսափելի վիճակում այն գտել է նկարիչ Պ․ Պ․ Ստեպանենկոն և 1946 թվականին վերականգնվել է 1946 թվականին ռեստավրատոր Նևկրիտիմի կողմից։ Վերջնականապես վերանորոգվել է 2003 թվականին Ն․ Ֆ․ Տիտովի կողմից[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Пушкин на берегу Чёрного моря. О Картине»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին։ Վերցված է 2016-08-10
- ↑ «Прощание Пушкина с морем.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-29-ին։ Վերցված է 2016-08-10
- ↑ «Сайт международного творческого объединения Спокус»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-25-ին։ Վերցված է 2016-08-10
|