Նոյն իջնում է Արարատից
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
| տարի | 1889 |
| բարձրություն | 130 սանտիմետր |
| լայնություն | 215 սանտիմետր |
| ժանր | հոգևոր արվեստ |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
Նոյն իջնում է Արարատից, Հովհաննես Այվազովսկու 1889 թվականին նկարած երփնագիրը։ Պատկերված է Հին կտակարանից հատված, երբ Նոյը Համաշխարհային ջրհեղեղից հետո իջնում է Արարատ սարից։ Սարից նրա հետ իջնում են նրա որդիները, իր կինը, որդիների կանայք և բազմաթիվ կենդանիներ, որոնք փրկվել էին Նոյի կառուցած տապանի շնորհիվ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն Աստվածաշնչյան պատմություն է։ Նոյն իր ժամանակի միակ արդար և աստվածապաշտ մարդն էր։ Այդ պատճառով, երբ Աստված վճռեց ջրհեղեղով պատժել մարդկանց, Նոյին պատվիրեց մի տապան շինել և վերցնելով իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանիներից՝ մտնել նրա մեջ՝ աշխարհակործան պատուհասից փրկվելու համար։ Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ լեռան վրա։ Ջրհեղեղի դադարից հետո Նոյը զոհասեղան է պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն, և դրանից հետո իր ընտանիքի և կենդանիների հետ իջնում Արարատից։ Այս իջնելու պահն է պատկերել Հովհաննես Այվազովսկին։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Այվազովսկին Մեծ ջրհեղեղից հետո կտավում ճնշող դատարկություն է պատկերել, որի ֆոնին վեհությամբ բարձրանում է Արարատ լեռը։ Սարից իջնող մարդկանց փոքր ֆիգուրներն ու Արարատի մեծությունը կարծես հաստատում են բիբլիական անխուսափելիությունը։ Մարդկանց խումբը շարքով դեպի ձախ է գնում, նրանցից անջատ հայրապետական խումբը թեքվել է աջ[1]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում, հետո Այվազովսկին այն նվիրել է Նոր Նախիջևանի դպրոցին։ 1921 թվականին՝ քաղաքացիական պատերազմի տարիներին, Մարտիրոս Սարյանը այն բերել է Երևան[2]։ Այժմ նա ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «TURNER – AIVAZOVSKY An Auspicious Encounter» (PDF). norkhosq.ne. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Хачатрян Ш. Г. Айвазовский известный и неизвестный. — ISBN 5-89850-030-8
- ↑ «Հայաստանի Ազգային պատկերասրահի Հայկական հավաքածու». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
| ||||||||||||||||
|
