Ծովերի ցասումը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովերի ցասումը
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1886
բարձրություն70 սանտիմետր
լայնություն110 սանտիմետր
ժանրծովանկար
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Ծովերի ցասումը» (ռուս.՝ Гнев морей), հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 70,1 × 110 սմ[1]։

Այսօր «Ծովերի ցասումը» ստեղծագործությունը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծովերի ցասումը» ստեղծագործությունում Հովհաննես Այվազովսկին պատկերել է փոթորկոտ ծովը ժայռերի մոտ, որոնց ուրվագծերը կորչում են խավարում։ Փոթորկալի ծովը միահյուսված է երկնքին, որտեղ ամպրոպ է։ Մուգ ամպերից փայլատակում են շանթերը։ Ալիքները բախվում են բարձր ափերին և գահավիժում ներքև։ Փոթորկահույզ մթնոլորտը, ծովի ցասումը Այվազովսկին այնպես է նկարել, կարծես դիտողը լսում է ափերի շառաչն ու կայծակների որոտը։

Առաջին պլանի ձախ կողմում նկարիչը նավակ է վրձնել, որտեղ մարդիկ են պատկերված։ Վերջիններս փրկվել են նավի խորտակումից։ Նրանցից մեկը ձեռքով դեպի ափն է ցույց տալիս, մյուսները թիավարում են։

Նկարի գունապնակում հիմնականում մուգ երանգներ են օգտագործված։ Կտավը ստեղծված է սառը և տաք մոխրագույն, մուգ կապույտ և դեղնավուն-դեղնակարմիր երանգներով։

Առանձնահատկություններ տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծովերի ցասումը» կտավը ստեղծելիս հեղինակը օգտագործել է բարդ տեխնիկա։ Սկզբից Այվազովսկին գրունտի վրա գրաֆիտային մատիտանկարն է արել, հետո մի քանի շերտ ներկեր՝ տարբեր մշակման և ուղղվածության, ինչպես նաև թափանցաներկում, արտացոլում, տարբեր ձևի վրձնահարվածներ։

Կտավը ստեղծվել է մի քանի փուլով։ Հիմնական նկարումն արված է մեծ վրձնահարվածներով՝ միջին խտության։ Հետո նկարվել են փոքր դետալները։ Լուսավոր ծայրերը նկարված են թավամազ վրձնի կարճ քսումով՝ շատ լավ արտացոլելով կլոր ձևերը։ Որոշ հատվածներ՝ ջրի փրփուր, ալիքներ, ժայռերից թափվող ջրեր նկարված են կիսաթափանցիկ սպիտականերկի թափանցաներկումով։ Մարդկանց ֆիգուրները ստեղծված են երկնագույն, զմրուխտե, կարմիր, կավաքարագույն ներկերով[2]։

Հետազոտությունները փաստել են, որ հեղինակը չի օգտագործել հազվագյուտ ներկեր[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Այվազովսկին «Ծովերի ցասումը» ստեղծագործությունը վրձնել է 1886 թվականին։ Կտավը գտնվել է Գերմանիայի իշխանական հավաքածուում[5]։ 2007 թվականին սեփականատերը, որը այն ձեռք էր բերել դեռևս 1940-ական թվականներին վերոնշյալ հավաքածուից[5], կտավը վաճառքի ներկայացրեց Սոթբիս աճուրդի տանը՝ Լոնդոնում։

2007 թվականի նոյեմբերի 8-ից ցուցադրվել է Մոսկվայի Պետական պատմական թանգարանում[6]։

2007 թվականի նոյեմբերի 26-ին «Ծովերի ցասումը» կտավը Լոնդոնում վաճառվել է Սոթբիս աճուրդի տանը[7][8]՝ 513,3 հազար ֆունտով[9]։

Այսօր գտնվում է մասնավոր հավաքածուի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gianni Caffiero, Ivan Samarine LIGHT, WATER AND SKY. THE PAINTINGS OF IVAN AIVAZOVSKY. — p.208: 2012 Alexandria Press Ltd., London, England, 2012.
  2. Цитович В.И. ЭКСПЕРТНО - АТРИБУЦИОННОЕ ЗАКЛЮЧЕНИЕ.. — С. 1-4.
  3. Цитович В.И. ЭКСПЕРТНО - АТРИБУЦИОННОЕ ЗАКЛЮЧЕНИЕ. — С. 2-4.
  4. Цитович В.И. Արխիվացված 2018-11-11 Wayback Machine, Лугина Л.Н. Արխիվացված 2019-04-21 Wayback Machine, Тимченко Т.Р. «Технология и экспертиза живописи И.К.Айвазовского». Киев, 2002, таблица на с.77.
  5. 5,0 5,1 Sotheby's (Firm) Important Russian works from the Schreiber collection = Vazhnye raboty russkogo izobrazitelʹnogo iskusstva iz kollekt︠s︡ii Shreĭber : Russian evening sale, London, 26 November ... Russian day sale, London 27 November 2007.. — p.50.
  6. ««Русские торги аукциона «Сотбис» перешли в категорию «А»».
  7. «Электронная газета «ВЕК». «Первый в истории Вечерний аукцион русского искусства»».
  8. «Вокруг света. 26 ноября 2007. «В Лондоне торгуют русским искусством»».
  9. «Ivan Konstantinovich Aivazovsky, 1817-1900 THE WRATH OF THE SEAS».