Սև ծով (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև ծով
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1881
բարձրություն149 սանտիմետր
լայնություն208 սանտիմետր
ժանրծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 The Black Sea by Ivan Aivazovsky Վիքիպահեստում

Սև ծով (ռուս.՝ Чёрное море), Հովհաննես Այվազովսկու կտավը՝ ստեղծված 1881 թվականին։ Գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարը նաև անվանում են «Սև ծովում փոթորիկ է բարձրանում»։ Նկարում Այվազովսկին պատկերել է փոթորկող Սև ծովը։ Հեռվում դժվարությամբ կարելի է տեսնել նավ։ Կտավին բնորոշ են մուգ գույները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին Այվազովսկու կերտած «Սև ծով» կտավում հորիզոնի գիծը երկու հավասար մասերի է կիսում ողջ տեսարանը՝ տարանջատելով ծովն ու երկինքը։ Ամպամած, մռայլ և քամոտ օր է, կարծես լսվում են ծովի խուլ հառաչն ու հոգոցները[1]։ Կտավի խորքում, հորիզոնի մոտ գոյացող ալիքները համաչափ ռիթմով առաջ են շարժվում՝ մոնումենտալ շունչ հաղորդելով բնանկարին, որտեղ իշխում են մոխրագույն, կապույտ ու կանաչավուն զուսպ երանգները։ Այվազովսկին հրաժարվել է արտաքին շլացուցիչ էֆեկտներից և ալեկոծ ծովի խռով կերպարն ընդհանրացրել գեղարվեստական սուղ միջոցներով[1]։

Պերեդվիժնիկների ներկայացուցիչ, ռեալիստական արվեստի ջատագով Իվան Կրամսկոյը, որը քանիցս քննադատել է ծովանկարչի աշխատանքները, այս անգամ փոխել է սեփական կարծիքն ու «Սև ծով» կտավը բնութագրել որպես նկարչության մեջ երբևէ ստեղծված «առավել վեհաշունչ և պատկառազդու գործերից մեկը»[2]։

Սա անսահման օվկիանոս է, ոչ թե փոթորկոտ, այլ ալեկոծվող, մռայլ և անվերջ։ Սա վեհաշունչ նկարներից մեկն է, որը ես երբևէ տեսել եմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ծովով հափշտակվածը, Հովհաննես Այվազովսկի, Արարատ Աղասյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Иван Николаевич Крамской. Его жизнь, переписка и художественно-критические статьи (1837-1887), СПб., 1888, с. 515.
  3. Черное море. 1881.