Քաթրին Շվիցեր
| Քաթրին Շվիցեր անգլ.՝ Kathrine Switzer | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 5, 1947[1] (79 տարեկան) |
| Ծննդավայր | Ամբերգ, Վերին Պֆալց, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Սիրաքյուսի համալսարան և George C. Marshall High School? |
| Մասնագիտություն | marathon runner, լրագրող, թեթևատլետ, ոչ գեղարվեստական գրող և դերասանուհի |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Քաթրին Վիրջինիա Շվիցեր (անգլ.՝ Kathrine Virginia Switzer, հունվարի 5, 1947[1], Ամբերգ, Վերին Պֆալց, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[3]) ամերիկացի մարաթոնի վազորդ, հեղինակ և հեռուստամեկնաբան[4]։
1967 թվականին նա դարձել է առաջին կինը, որ մասնակցեց Բոստոնի մարաթոնին՝ որպես պաշտոնապես գրանցված մրցակից[5]։ Իր վազքի ընթացքում մրցավազքի մենեջեր Ջոկ Սեմփլը հարձակվել է Շվիցերի վրա՝ փորձելով խլել նրա մասնակցային համարը և դրանով իսկ հեռացնել նրան պաշտոնական մրցակցությունից։ Շվիցերի մարզիչ և ընկեր՝ վազորդ Արնի Բրիգսին տապալելուց հետո, երբ նա փորձեց պաշտպանել նրան։ Սեմփլին գետնին է գլորել Շվիցերի ընկեր Թոմաս Միլերը, որ վազել է նրա հետ։ Քեթրին Շվիցերը ավարտել է մրցավազքը[5]։
Քաթրին Շվիցերի վազքի միջադեպից հետո AAU-ն արգելել է կանանց մրցել տղամարդկանց հետ մրցավազքում։ Միայն 1972 թվականին Բոստոնի մարաթոնը հաստատել է կանանց պաշտոնական մրցավազքը[6]։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաթրին Շվիցերը ծնվել է Ամբերգում՝ Գերմանիայի ամերիկյան օկուպացված գոտում։ Միացյալ Նահանգների բանակի մայորի դուստր է։ Նրա ընտանիքը վերադարձել է Միացյալ Նահանգներ 1949 թվականին[7]։ Քաթրինը ավարտել է Ջորջ Ս. Մարշալի ավագ դպրոցը Վիրջինիայի Ֆեյրֆաքս կոմսությունում, այնուհետև հաճախել է Լինչբուրգ քոլեջ[8]։ Նա 1967 թվականին տեղափոխվել է Սիրակուզայի համալսարան, որտեղ սովորել է լրագրություն և անգլիական գրականություն[8][9] և բակալավրի կոչում է ստացել 1968 թվականին, իսկ մագիստրոսի ոչումը՝ 1972 թվականին։
1967 թվականի մարզումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինչբուրգից Սիրակուզա տեղափոխվելուց հետո Շվիցերը թույլտվություն է խնդրել մարզվելու տղամարդկանց վազքի ծրագրով։ Թույլտվություն տրվել է, և մարաթոնավազքի մարզիչ Արնի Բրիգսը սկսել է մարզել նրան։ Բրիգսը պնդել է, որ մարաթոնը հարմար չէ «փխրուն կնոջ» վազելու համար[10], բայց նա զիջել է, ասելով՝ «Եթե գործնականում այդ տարածությունը վազեք, ես առաջինը կլինեմ, որ ձեզ Բոստոն կտանի»[11]։
1967 Բոստոնի մարաթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոստոնի մարաթոնի կանոնների գրքում սեռը չի նշվել։ AAU-ն, որը ղեկավարում էր Մարաթոնը, հայտարարել է, որ կանայք չեն կարող մեկուկես մղոնից ավելի վազել AAU-ի կողմից թույլատրված մրցավազքերին[12]։
Կանանց այս բացառումը սպորտային իրադարձություններից արդեն իսկ առաջ էին քաշել բարձրակարգ մարտահրավերներ։ 1966 թվականին Բոբի Գիբը փորձել էր պաշտոնապես մասնակցել մրցավազքին, սակայն նրան մերժել էր BAA-ի տնօրեն Ուիլ Քլունին, նա պնդել էր, որ կանայք ֆիզիոլոգիապես անկարող են վազել 26 մղոն[13]։
Քեթրին Շվիցերը որոշել , որ առաջադրվելու է որպես պաշտոնական մրցակից։ Շվիցերը գրանցվել է՝ օգտագործելով իրեն հատկացված AAU համարը և վճարել է մրցավազքի ամբողջ վճարը։ Ֆիթնեսի պահանջվող վկայականը և նրա տրամադրած դիմումի ստորագրությունը երկուսն էլ ներկայացվել են «KV Switzer» անունով։ Ավելի ուշ Շվիցերն ասել է, որ ստորագրել է դիմումը, «քանի որ ես միշտ ստորագրում եմ իմ անունը»[5]։ Նա նաև նշել է, որ իր անունը սխալ է գրված իր ծննդյան վկայականում, ուստի նա հաճախ օգտագործում էր իր սկզբնատառերը՝ շփոթությունից խուսափելու համար[14]։
Վազքի ժամանակ Շվիցերը կրել է գլխարկով սպորտային վերնաշապիկ, բայց մի քանի մղոն անցնելուց հետո գլխարկը ցած է սահել, և պարզ է դարձել, որ կին է մասնակցում Բոստոնի մարաթոնին որպես պաշտոնական մասնակից։ Մրցավազքի համատնօրեն Ջոկ Սեմփլը ցատկել է վազքը ուղեկցող մեքենայից ևվազել Շվիցերի հետևից և փորձել է պոկել նրամասնակցային համարը, որ թույլ չտա նրան շարունակել մրցավազքը որպես պաշտոնական մրցակից[5][15]։ Երբ Շվիցերի 50-ամյա մարզիչ Արնի Բրիգսը փորձել է պաշտպանել Շվիցերին, Սեմփլը նրան տապալել է գետնին[16]։ Շվիցերի ընկերը՝ Թոմ Միլլերը, որ վազել է նրա հետ, Սեմփլին գետնին է գլորել և Շվիցերն ավարտել է վազքը 4 ժամ 20 րոպեում[16][17][18][19][20]։ Սեմփլի հարձակումը ֆիքսել են լուսանկարիչները, և տեղի ունեցած բախումը տեղ է գտել միջազգային մամուլում[5][21]։
Այն բանից հետո, երբ Շվիցերը Բոստոնի մարաթոնն ավարտել է որպես գրանցված մասնակից, AAU-ն փոխել է իր կանոնները. և արգելել է կանանց մասնակցել բոլոր մրցումներին արական սեռի վազորդներով, ընդ որում խախտողները կկորցնեին ցանկացած մրցավազքում մրցելու իրավունքը[22]։ Շվիցերը, այլ կին վազորդների հետ, փորձել է համոզել Բոստոնի մարզական ասոցիացիային՝ թույլ տալ կանանց մասնակցել մարաթոնին։ Ի վերջո, 1972 թվականին Բոստոնի մարաթոնը հիմնել է կանանց պաշտոնական մրցավազքը[23]։
Հետագա մրցույթներ, աշխատանք և պատվոգրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| ԱՄՆ մրցումներ | ||||
|---|---|---|---|---|
| 1974 | Նյու Յորքի մարաթոն | Նյու Յորք, Միացյալ նահանգներ | 1-ին տեղ | 3:07:29[24] |
| 1975 | Բոստոնի մարաթոն | Բոստոն, Միացյալ նահանգներ | 2-րդ տեղ | 2:51:37[25] |
Սվիցերըը 1974 թվականի Նյու Յորքի քաղաքային մարաթոնի կանանց հաղթողն է դարձել՝ 3:07:29 ժամանակով (59-րդ ընդհանուր հաշվով)[24][26]։ Նրա անձնական լավագույն ժամանակը 2:51:37 է, Բոստոնում 1975 թվականին[25]։
Runner's World ամսագրի կողմից Շվեյցերը ճանաչվել է տասնամյակի կին վազորդ (1967-1977)։ Նա հետագայում դարձել մարաթոնների հեռուստամեկնաբան՝ սկսած 1984 թվականի օլիմպիական կանանց մարաթոնից և ստացել է Էմմի մրցանակ իր աշխատանքի համար[6][27]։ 1979 թվականին արտադրվել և տարածվել է «Սուփերսիսթըրս» առևտրային քարտերի հավաքածուն, որի բացիկներից մեկում պատկերված է եղել Շվիցերի անունն ու նկարը[28]։
Շվիցերը գրել է «Վազելն ու քայլելը 40-ից բարձր կանանց համար» 1997 թվականին։ Նա թողարկել է «Marathon Woman» վերնագրով իր հուշերը՝ նվիրված 2007 թվականի ապրիլին՝ Բոստոնի մարաթոնի իր առաջին վազքի 40-ամյակին։ 2008 թվականի ապրիլին «Marathon Woman»-ը արժանացել է լրագրության «Billie» մրցանակին՝ սպորտում կանանց դերը մեկնաբանելու համար[29]։
Նա 2011 թվականին ընդգրկվել է Կանանց ազգային փառքի սրահում ՝ սոցիալական հեղափոխություն իրագործելու համար՝ վազքի միջոցով ամբողջ աշխարհում կանանց հզորացնելու միջոցով[5]։ 1967 թվականից ի վեր նա աշխատել է բարելավելու կանանց վազքի հնարավորությունները[30]։
2015 թվականին Սվիցերը գործարկել է գլոբալ շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը կոչվել է «261 Fearless»: «261 Fearless»-ը օգտագործում է վազքը որպես միջոց՝ հնարավորություն տալու կանանց հաղթահարել կյանքի խոչընդոտները և ընդունել առողջ ապրելակերպ[31][32]։
2017-ի Բոստոնի մարաթոնի ժամանակ Սվիցերին միացել են ավելի քան 13,700 կանայք՝ ընդհանուր վազորդների գրեթե կեսը[33]։ Նույն տարում Բոստոնի մարզական ասոցիացիան հայտարարել է, որ 261 համարը՝ ի պատիվ Սվիցերի, չի տրվի ապագա վազորդներից ոչ մեկին[34]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին Սվիցերն ամուսնացել է Թոմ Միլլերի՝ այն մարդու հետ, որ միջամտել է Սեմփլի հարձակմանը 1967 թվականին։ Նրանք ամուսնալուծվել են 1973 թվականին։ Սվիցերը հետագայում ամուսնացել և ամուսնալուծվել է հանրային կապերի պատասխանատու Ֆիլիպ Շաուբի հետ[35]։ 1987 թվականին նա ամուսնացել է բրիտանական ծագմամբ նորզելանդացի վազորդ և գրող Ռոջեր Ռոբինսոնի հետ[36][37]։
Այն բանից հետո, երբՍեմփլը փոխել է իր կարծիքը սպորտով զբաղվող կանանց վերաբերյալ, Սվիցերի հետ մտերիմ ընկերներ են դարձել։ Սվիցերը վերջին անգամ այցելել է Սեմփլին՝ նրա մահից կարճ ժամանակ առաջ՝ 1988 թվականին[38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/kathrine-switzer/
- ↑ Milde, Horst (2010 թ․ հունիսի 2). «Kathrine Switzer and Roger Robinson visit the Berlin Sports Museum». German Road Races e.V. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ Lorge Butler, Sarah (2012 թ․ ապրիլի 12). «How Kathrine Switzer paved the way». ESPN. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Switzer, Kathrine (2017 թ․ ապրիլի 4). Marathon Woman (4th ed.). Da Capo Press Inc. ISBN 978-0306825651. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին. «We checked the rule book and entry form; there was nothing about gender in the marathon. I filled in my AAU number, plunked down $3 cash as entry fee, signed as I always sign my name, 'K.V. Switzer,' and went to the university infirmary to get a fitness certificate.»
- ↑ 6,0 6,1 Lodge, Denise (2012 թ․ ապրիլի 16). «Kathrine Switzer: Empowerment through Running». Impowerage Magazine. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Milde, Horst (2012 թ․ հունվարի 5). «Katherine Switzer 65 Jahre - GRATULATION der Laufpionierin!». German Road Races e.V. (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ 8,0 8,1 Derderian, Tom (1996). Boston Marathon : the first century of the world's premier running event. Champaign, IL: Human Kinetics. էջ 302. ISBN 0880114797. OCLC 33160969.
- ↑ «Lady With Desire to Run Crashed Marathon» (PDF). The New York Times. 1967 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ King, Jennifer (2015 թ․ օգոստոսի 22). «First women graduate from US Army Ranger School as gender barriers continue to fall». Australian Broadcasting Commission. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Switzer, Kathrine (2017 թ․ ապրիլի 4). Marathon Woman (4th ed.). Da Capo Press Inc. ISBN 978-0306825651. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին. «We checked the rule book and entry form; there was nothing about gender in the marathon. I filled in my AAU number, plunked down $3 cash as entry fee, signed as I always sign my name, 'K.V. Switzer,' and went to the university infirmary to get a fitness certificate.»
- ↑ Romanelli, Elaine (1979). «Women in Sports and Games». In O'Neill, Lois Decker (ed.). The Women's Book of World Records and Achievements. Anchor Press. էջ 576. ISBN 0-385-12733-2. «[Switzer's] run created such a stir that the AAU [...] barred women from all competition with men in these events on pain of losing all rights to compete.»
- ↑ Gibbs, Roberta "Bobbi". «Roberta "Bobbi" Gibb - A Run of One's Own». Women's Sports Foundation.
- ↑ Grinberg, Emanuella. «1st woman to officially run Boston Marathon to do it again 50 years later». CNN. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Concannon, Joe (1987 թ․ ապրիլի 5). «1967: Semple Meets Switzer. Versions vary but everyone remembers that infamous marathon». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 16,0 16,1 Switzer, Kathrine (2017 թ․ ապրիլի 4). Marathon Woman (4th ed.). Da Capo Press Inc. ISBN 978-0306825651. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին. «We checked the rule book and entry form; there was nothing about gender in the marathon. I filled in my AAU number, plunked down $3 cash as entry fee, signed as I always sign my name, 'K.V. Switzer,' and went to the university infirmary to get a fitness certificate.»
- ↑ «Womens Running Icon 7» (PDF). Runner's World.
- ↑ Sarah Lorge Butler (2012 թ․ ապրիլի 12). «How Kathrine Switzer paved the way». ESPNW. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
- ↑ «The Girl Who Started It All». Runner's World. 2007 թ․ մարտի 6. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
- ↑ Kathrine Switzer (2012 թ․ ապրիլի 16). «Boston, 1967: When marathons were just for men». BBC. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
- ↑ PBSAmerica (2013 թ․ օգոստոսի 15). «MAKERS: Women Who Make America (Ep1) Awakening - PBS America» – via YouTube.
- ↑ Romanelli, Elaine (1979). «Women in Sports and Games». In O'Neill, Lois Decker (ed.). The Women's Book of World Records and Achievements. Anchor Press. էջ 576. ISBN 0-385-12733-2. «[Switzer's] run created such a stir that the AAU [...] barred women from all competition with men in these events on pain of losing all rights to compete.»
- ↑ Lodge, Denise (2012 թ․ ապրիլի 16). «Kathrine Switzer: Empowerment through Running». Impowerage Magazine. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ 24,0 24,1 Switzer, Kathrine (2007). Marathon Woman. New York: Carroll & Graf. էջ 270. ISBN 978-0-7867-1967-9.
- ↑ 25,0 25,1 Switzer, Kathrine (2007). Marathon Woman. New York: Carroll & Graf. էջ 290. ISBN 978-0-7867-1967-9.
- ↑ «Home». 2012 թ․ մարտի 26.
- ↑ Tom Jackman (2012 թ․ սեպտեմբերի 23). «Kathrine Switzer, Boston Marathon women's pioneer, started running in Dunn Loring, went to Marshall HS». The Washington Post. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
- ↑ Wulf, Steve (2015 թ․ մարտի 23). «Supersisters: Original Roster». ESPN. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Kathrine Switzer Website». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Boston, 1967: When marathons were just for men». BBC News. 2012 թ․ ապրիլի 16. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Kathrine Switzer Launches Global Non-Profit 261 Fearless, Inc. with an Ambassador Program, Club Training System and Events». Running USA. 2015 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «About 261 Fearless». 261 Fearless. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «The Boston Marathon: How Kathrine Switzer's 261 Became a Symbol for Women in Sports». Newsweek. 2017 թ․ ապրիլի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Boston Marathon retires Bib No. 261 for women's pioneer». Miami Herald.
- ↑ «When Avon Called, Kathy Switzer Gave Up the Marathon to Organize Women's Racing». People Magazine. 1979 թ․ մայիսի 28.
- ↑ Switzer, Kathrine (2007). Marathon Woman. New York: Carroll & Graf. էջեր 132–33, 203–04, 382–83. ISBN 978-0-7867-1967-9.
- ↑ Lynch, M.A.C. (2014 թ․ սեպտեմբերի 30). «Legendary Runners Slow Down Long Enough To Marry». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Jock Semple dies at 84». The Berkshire Eagle. UPI. 1988 թ․ մարտի 10. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաթրին Շվիցեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Հունվարի 5 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Սիրաքյուսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացիներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կանայք
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Կանանց սպորտ
- Ոչ գեղարվեստական գրողներ