Միշել Հովարդ
Միշել Հովարդ | |
Կրթություն՝ | ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ և Gateway High School? |
---|---|
Մասնագիտություն՝ | սպա |
Ծննդյան օր | ապրիլի 30, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | March Air Reserve Base, Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | navy.mil/navydata/bios/navybio.asp?bioID=394 |
Պարգևներ | |
Միշել Ջանին Հովարդ (անգլ.՝ Michelle Janine Howard, ապրիլի 30, 1960[1], March Air Reserve Base, Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, ԱՄՆ ռազմածովային նավատորմի ծովակալ, հայտնի է որպես չորսաստղանի ծովակալի կոչմանը հասած առաջին ամերիկացի կինը։ Եղել է ռազմածովային գործողությունների 38-րդ ղեկավարի տեղակալը 2014 թվականին հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի մայիսի 31-ը։
Ծնվել է Կալիֆոռնիայի ավիաբազայում, ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպայի ընտանիքում։ Դեռ մանկության տարիներին բախվել է խտրականության` ըստ սեռի և մաշկի գույնի։ 1982 թվականին ԱՄՆ զինված ուժերում կանանց ծառայության սահմանափակումները վերացնելուց հետո նա ավարտել է Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիան և ընդունվել է Միացյալ Նահանգների նավատորմ։ Սկսելով ծառայությունը USS Lexington-ում, այնուհետև զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ։ Նա մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների, այդ թվում՝ Պարսից ծոցի պատերազմում։
1998 թվականին ավարտել է ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային գլխավոր քոլեջը։ Հաջորդ տարի նշանակվել է «USS Rushmore» մեծ դեսանտային նավի հրամանատար՝ այդ պաշտոնում դառնալով առաջին աֆրոամերիկուհի կինն ամբողջ նավատորմում։ Զբաղեցրել է մի քանի հրամանատարական պաշտոններ, որտեղ հաճախ առաջին և միակ կինն էր։ 2006 թվականին Միշելն ստացել է դերծովակալի ցածր աստիճանի, 2009 թվականին՝ վերին աստիճանի, իսկ 2012 թվականին՝ փոխ-ծովակալի կոչում։ 2014 թվականին դարձել է լիարժեք ծովակալ՝ դառնալով առաջին կինն այդ կարգավիճակում ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։ Դրանից հետո զբաղեցրել Է ռազմածովային գործողությունների ղեկավարի տեղակալի (2014-2016) և ԱՄՆ ռազմածովային «Եվրոպա»-«Աֆրիկա» ուժերի (2016-2017) հրամանատարի պաշտոնները։ 2017 թվականին նա 35 տարի մարտական ծառայությունից հետո թոշակի է անցել։ Ամուսնացած է նախկին ծովայինի հետ, երեխաներ չունի։ Արժանացել է բազմաթիվ ռազմական և հասարակական, այդ թվում` արտասահմանյան մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Ջանին Հովարդը ծնվել է 1960 թվականի ապրիլի 30-ին, Կալիֆոռնիայի Ռիվերսայդ շրջանի Մարչ ավիաբազայում [2][3]: Եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր սերժանտ, աֆրոամերիկացի Նիք Կլարենս Հովարդի և Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ, բրիտանուհի Ֆիլիպա Հովարդի չորրորդ երեխան[2] [4][5]:
Միշելը ոգեշնչվել է Հարիեթ Թաբմենի, Ֆրեդերիկ Դուգլասի և Բուֆալոյի զինվորների կենսագրությունից[6], բարոյական օրինակ համարելով Մարտին Լյութեր Քինգին[7]։ Հետագայում նա հիշում էր, որ 5 տարեկան հասակում մի երեխա նրան անվանել էր «նեգր», որից հետո նա վազել է տուն, որտեղ հայրը գրկել է նրան և սկսել է թափահարել` ասելով. «Դու կսովորես դրան։ Դու պետք է հաղթահարես դա։ Սա այն երկիրն է, որտեղ դու ապրում ես։ Դադարիր լաց լինել»[4] [8][9]:
12 տարեկան հասակում ԱՄՆ նավատորմի մասին վավերագրական ֆիլմ դիտելուց հետո Միշելը վճռականորեն որոշել է ընտրել ռազմական կարիերան, չնայած այն բանին, որ կանանց արգելվում էր զինված ուժերում ծառայել[10][5][6][11][12][13]: Նրա մայրն այն ժամանակ ասել է. «Եթե վեց տարի հետո քո ցանկությունը չթուլանա, դու դիմում կներկայացնես, և եթե քեզ մերժեն, մենք դատի կտանք կառավարությանը»[14]։ Նրանք ստիպված չէին դա անել, քանի որ արգելքը վերացվել էր արդեն 1976 թվականին, երբ Միշելը 16 տարեկան էր[15]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Հովարդն ավարտել է Գեյթվեյի միջնակարգ դպրոցը Օրորայում, Կոլորադոյի նահանգ[16][2][17][18]: Նույն թվականին, 17 տարեկան հասակում, նա ընդունվել է Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքի ռազմածովային ակադեմիա՝ դառնալով կանանցից կազմված այդ ժամանակվա երրորդ կուրսի կուրսանտ և № 1363 կուրսի յոթ կին աֆրոամերիկացիներից մեկը[4][8][5][13][19]: 1982 թվականին Հովարդն ավարտել է ակադեմիան` մաթեմատիկայի բակալավրի աստիճանով և Էնսինի կոչումով[20][4]: Այնուհետև նաև ավարտել է Նյուպորտի սպաների վերջրյա մարտական գործողությունների դպրոցը[4]:
Իր կարիերայի սկզբում Հովարդը ծառայել է «USS Hunley» սուզանավերի բազայում և «USS Lexington» ավիակիրում, վերանորոգման սեկցիայում և ինժեներական բաժնում[2][4][17][18]: Ըստ նրա, սկզբում նա բախվել է նախապաշարմունքներին՝ կապված իր աֆրոամերիկյան ինքնության, այլ ոչ թե իր սեռի հետ, և վատ է ընդունվել մի թիմում, որտեղ այդ ժամանակ ոչ մի կին չէր ծառայում, բայց ի վերջո հարմարվել է իր բարի կամքի, լավ աշխատանքի և հումորի զգացման շնորհիվ[14][21][22][23]։ Միշելը մի օր զանգահարել է մորը` գանգատվելու, բայց մայրը պատասխանել է. «Այդտեղ է քո տեղը։ Քանի դեռ դու նավատորմում ես, դա չի ավարտվելու։ Ընդունիր դա կամ հեռացիր նավատորմից»[9]։
1987-1990 թվականներին Հովարդը սովորել է Կորոնադոյի ռազմածովային դպրոցում, ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով ինժեներական կրթություն։ 1990 թվականին նա դարձել է զինամթերք փոխադրող «USS Mount Hood»-ի գլխավոր ինժեներ և այդ կարգավիճակով մասնակցել է «Անապատի վահան» և «Անապատի փոթորիկ» օպերացիաներին Պարսից ծոցում պատերազմի ընթացքում[10][2][17][24]: 1992 թվականի հուլիսին առաջին լեյտենանտ Հովարդը ծառայության է անցել «USS Flint» զինամթերքի փոխադրող ավիակիրում[2]: 1993 թվականի դեկտեմբերին նա տեղափոխվել է ռազմածովային անձնակազմի բյուրո և դարձել ռազմածովային նավատորմի նախարարության և Պաշտպանության նախարարության կին զինծառայողների հարցերով խորհրդատվական կոմիտեի միջև համագործակցության շտաբի պետ[20]:
1996 թվականի հունվարին Հովարդը դարձել է «USS Tortuga» մեծ դեսանտային նավի շտաբի պետը և այդ կարգավիճակով ուղարկվել Ադրիատիկ ծով՝ մասնակցելու նախկին Հարավսլավիայում խաղաղության պահպանման «Միավորված ջանքեր» գործողությանը[17][25]։ Այդ ժամանակ նրա պարտականությունների մեջ էին մտնում արկերի, հրթիռային արագացուցիչների և զինամթերքի փոխանցման հսկողությունը ծովում։ Միջերկրական ծովից վերադառնալուց 60 օր անց Հովարդը Արևմտյան Աֆրիկայի ուսումնական փուլին մասնակցել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի և առափնյա պահպանության ստորաբաժանումների, ինչպես նաև` աֆրիկյան յոթ երկրների ռազմածովային ուժերի հետ համատեղ[26][27]։ 1998 թվականին նա ավարտել է ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային գլխավոր քոլեջը, որը գտնվում է Կանզաս նահանգի Ֆորտ Լիվենվորտ քաղաքում, ռազմական արվեստի և գիտության մագիստրոսի աստիճանով[26][28][29][30][27]։ 1999 թվականի մարտի 12-ին Հովարդը դարձել է 15.000 տոննա քաշ ունեցող «USS Rushmore»-ի հրամանատար՝ գլխավորելով 400 նավաստիներից և 350 ծովային հետևակայիններից բաղկացած թիմը[31][27][32]։ 39 տարեկան հասակում նա առաջին կին աֆրոամերիկուհին էր, որն իր վրա էր վերցրել ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի նավի հրամանատարությունը[28][17][33][34][35]։
Հովարդի հրամանատարությամբ նավը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ «Պողպատե մոգություն» և «Կարմիր Ռիֆ» գործողություններին, ինչպես նաև դարձել է վերջին 10 տարվա ընթացքում առաջին ամերիկյան ռազմածովային նավը, որը մտել է Դոհա։
2001 թվականի նոյեմբերից մինչև 2003 թվականի փետրվար Հովարդն զբաղեցրել է Պենտագոնում շտաբերի պետերի միացյալ կոմիտեի գլոբալ գործողությունների գծով շտաբի պետի (J-3) պաշտոնը[27]։ 2003 թվականի փետրվարից մինչև 2004 թվականի փետրվարը նա եղել է շտաբի պետերի միացյալ կոմիտեի գործառնությունների գծով տնօրենի օգնական[26][28][17][36]։ 2004 թվականի մայիսից մինչև 2005 թվականի սեպտեմբերը Հովարդը զբաղեցնում էր 7-րդ էսկադրայի հրամանատարի պաշտոնը երեք նավերի կազմում, որոնք կատարում էին ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ստորաբաժանումների աջակցության համար զորքերի և սարքավորումների տեղափոխման խնդիրները[31][17]։ Նրա հրամանատարության տակ էսկադրան 5-րդ էքսպեդիցիոն հարվածային խմբի հետ մասնակցել է Ինդոնեզիայում ցունամիի զոհերին օգնություն ցուցաբերելու և Պարսից ծոցի հյուսիսային մասում ծովային անվտանգության ապահովման գործողություններին[28][31][17]։ 2005 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի հուլիս Հովարդը զբաղեցրել Է ռազմածովային գործողությունների պետի N3-ի տնօրենի տեղակալի պաշտոնը[17][37]։
2006 թվականի մայիսի 19-ին Հովարդը ստացել է ստորին աստիճանի ծովակալի մեկաստղանի կոչում՝ դառնալով ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի 1982 թվականի դասի առաջին ծովակալ։ 2006 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր Հովարդը զբաղեցրել Է ռազմածովային գործողությունների վարչության էքսպեդիցիոն պատերազմի բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2007 թվականի հունվարից մինչև 2009 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում եղել է ռազմածովային նավատորմի ավագ ռազմական օգնականի պաշտոնում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ 2009 թվականի հունիսի 19-ին ստացել է բարձր աստիճանի դերծովակալի երկաստղանի կոչում, որից հետո վերադարձել է ծով` ծառայության[38][39]։
2009 թվականի ապրիլի 5-ից մինչև 2010 թվականի հուլիսի 19-ը Հովարդը եղել է ԱՄՆ-ի Հինգերորդ նավատորմի օպերատիվ խմբի հրամանատար՝ 2-րդ էքսպեդիցիոն հարվածային խմբի, 51-րդ, 59-րդ և 151-րդ օպերատիվ խմբերի կազմում, որը տեղակայված է «USS Boxer» դեսանտային նավում և իր մեջ ներառում է 40 նավ, 175 թռչող ապարատ և 21 հազար մարդ[2][17][40][41][42]: Նա այդ պաշտոններում առաջին կինն էր, նրա նախորդը դերծովակալ Թերենս Մաքնայթն էր[43], իսկ հաջորդը՝ դերծովակալ Քևին Սքոթը։ Բազմազգ օպերատիվ ուժերի կազմում Հովարդն ուղարկվել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ կայան, որտեղ մասնակցել է Հնդկական օվկիանոսում, Սոմալիի ափերի և Ադենի ծոցի գոտում ծովահենության դեմ պայքարին։ 2009 թվականի ապրիլին նա անձամբ ղեկավարում էր ծովահենների կողմից զավթված «MV Maersk Alabama» բեռնատար նավը ազատագրելու հնգօրյա գործողության անցկացումը, որն ավարտվել էր ապրիլի 12-ին` դրա կապիտան Ռիչարդ Ֆիլիպսի փրկությամբ[2][44][45][46][47]:
Այդ առթիվ Հովարդը հայտնի է դարձել[11][12][13]։ Կապիտան Ֆիլիպսի փրկության վերաբերյալ 2013 թվականին համանուն ֆիլմ է նկարահանվել[39][48][49]։
2010 թվականի հունիսի 7-19-ը Հովարդը եղել է Բալթյան գործողությունների ծովային օպերատիվ խմբի հրամանատար ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի կազմում, որը զբաղվում է փոխգործակցության և համագործակցության ամրապնդմամբ, այդ թվում՝ Բելգիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի և ԱՄՆ-ի միջև[4][18][27]: 2010 թվականի օգոստոսից մինչև 2012 թվականի հուլիսը նա զբաղեցնում էր շտաբների պետերի միացյալ կոմիտեի ռազմավարական պլանների և քաղաքականության գծով տնօրենի շտաբի պետի պաշտոնը[17][50]։ 2012 թվականի մայիսի 24-ին Հովարդն ստացել է փոխծովակալի կոչում` դառնալով աֆրոամերիկուհի առաջին կինը, որը հասել է երեք աստղանի ծովակալի կոչման[51][52]։ 2012 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը Հովարդը զբաղեցրել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալի պաշտոնը՝ Վիրջինիա նահանգի Նորֆոլքում կենտրոնակայանով։ Նրա նախորդը փոխծովակալ Դևիդ Բասն էր, իսկ փոխարինողը՝ փոխծովակալ Նորա Թայսոնը[53], ապա Հովարդը նշանակվել է գործողությունների, պլանների և ռազմավարության ռազմածովային գործողությունների պետի տեղակալ (N3/N5)[27]:
2013 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ նախագահ Բարաք Օբաման Սենատի քննարկմանն է առաջադրել Միշել Հովարդի թեկնածությունը՝ նրան ծովակալի կոչումը շնորհելու համար[54][55]։ Այս պատմական որոշման շնորհիվ Հովարդը դարձել է առաջին կինը, որը չորսաստղանի կոչման է հասել ԱՄՆ ռազմածովային նավատորմի 236-ամյա պատմության ընթացքում։ Կոչումի շնորհման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 1-ին։ Հովարդի ուսադիրներն ամրացրել են նրա ամուսինը՝ Ուեյն Քոուլզը և ռազմածովային նավատորմի նախարար Ռեյ Մաբուսը։ Մինչ ծովակալի կոչումը ստանալը Հովարդը պաշտոնապես զբաղեցրել Է ռազմածովային գործողությունների ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2016 թվականի մայիսի 31-ին նա թողել է այդ պաշտոնը՝ Պենտագոնում արարողության ժամանակ փոխանցելով ծովակալ Ուիլյամ Մորանին լիազորությունները։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի հուլիսին Միշել Հովարդն ամուսնացել է Ուեյն Քոուլզի՝ անվտանգության ծառայության աշխատակցի և նախկին ծովային հետևակի հետ[13][56]։ Երեխաներ Միշելը չունի[57]։ Զբաղվում է ձկնորսությամբ։ Չի կարծում, որ նրա նվաճումները կախված են աֆրոամերիկացի ինքնությունից կամ կանացի սեռի պատկանելությունից, քանի որ «Կյանքը կայանում է նրանում, որ դու անում ես ինքդ, և կինը կարող է անել այն ամենը, ինչին ձգտում է»[9][58][59]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rafferty J. P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Raum, 2013
- ↑ «Howard Named first African American, First Woman Naval Admiral». 10 июля 2014. Վերցված է 23 февраля 2018-ին.
{{cite web}}
: Text "Los Angeles Sentinel" ignored (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Walton, 2017
- ↑ 5,0 5,1 5,2 Joey Bunch (24 августа 2012). «History maker: Aurora native first black woman to be 3-star admiral». The Denver Post. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ 6,0 6,1 «Women's History Month: Vice Chief of Naval Operations Admiral Michelle Howard». Военно-морской флот США. 1 марта 2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Jake Richmond (15 января 2015). «Pentagon Salutes Dr. King's Life, Legacy». Министерство обороны США. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ 8,0 8,1 Williams, 2017
- ↑ 9,0 9,1 9,2 «A Phone Call Helped Navy's First Four-Star Woman Embrace Her Path». National Public Radio. 10 октября 2014. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ 10,0 10,1 Smith, 2012
- ↑ 11,0 11,1 Elena Schneider (11 июля 2014). «A Four-Star Female Admiral Makes History for the Navy». The New York Times. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ 12,0 12,1 Lucia Graves (15 мая 2015). «For Michelle Howard, Saving Captain Phillips Is Her Least Impressive Accomplishment». The Atlantic. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Michelle Howard: Uncharted Waters». Success Magazine[en]. 20 июня 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Tara Bahrampour (17 декабря 2014). «Meet the Highest-Ranking Woman in U.S. Naval History». Glamour. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Hawkins, 2008
- ↑ 18,0 18,1 18,2 «Press Release — White House Announces Additional Guests in the First Lady's Box — State of the Union Address». Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре. 28 января 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Vice Adm. Michelle Howard a pioneer in No. 2 Navy post». The Denver Post. 20 декабря 2013. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ 20,0 20,1 Reef, 2010
- ↑ «Forge your path to success». Военно-морской флот США. 30 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Adm. Michelle Howard picked to lead U.S. Navy forces in Europe». Navy Times[en]. 19 мая 2016. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Mark Thompson (13 декабря 2013). «Navy Names First 4-Star Female Admiral». Time. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Admiral Michelle Howard to Address American Public University System Class of 2015 Commencement». American Public University System[en]. 24 апреля 2015. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Admiral Michelle Howard to Address American Public University System Class of 2015 Commencement». American Public University System. 24 апреля 2015. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 Hawkins, 2008, էջ 174
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 Reef, 2010, էջ 141
- ↑ Smith, 2012, էջ 465
- ↑ Raum, 2013, էջ 310
- ↑ 31,0 31,1 31,2 Raum, 2013, էջ 311
- ↑ «Admiral Michelle Howard to Address American Public University System Class of 2015 Commencement». American Public University System[en]. 24 апреля 2015. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Press Release — White House Announces Additional Guests in the First Lady's Box — State of the Union Address». Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре. 28 января 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Mark Thompson (13 декабря 2013). «Navy Names First 4-Star Female Admiral». Time. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Admiral Michelle Howard to Address American Public University System Class of 2015 Commencement». American Public University System[en]. 24 апреля 2015. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Admiral Michelle Howard to Address American Public University System Class of 2015 Commencement». American Public University System[en]. 24 апреля 2015. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Admiral Michelle Howard to Address American Public University System Class of 2015 Commencement». American Public University System[en]. 24 апреля 2015. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Confirmations». Конгресс США. 19 июня 2009. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ 39,0 39,1 Joey Bunch (1 июля 2014). «Aurora's Michelle Howard becomes first female four-star admiral». The Denver Post. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Admiral Michelle Howard to Address American Public University System Class of 2015 Commencement». American Public University System[en]. 24 апреля 2015. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Celebrating Character Courage & Commitment — Women's History Month 2014» (PDF). Военно-морская академия США. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Joey Bunch (24 августа 2012). «History maker: Aurora native first black woman to be 3-star admiral». The Denver Post. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «A Few Minutes with Rear Adm. Michelle Howard». CHIPS Magazine. Октябрь — декабрь 2010. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Chuck Hagel (28 марта 2014). «Women of Character, Courage, and Commitment at the Department of Defense». Белый дом. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Boxer Sailors Reflect on Anniversary of Capt Phillips Rescue». Военно-морской флот США. 13 апреля 2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Bob Work[en] (15 января 2015). «Remarks by Deputy Secretary Bob Work at the Martin Luther King Jr. Day observance at the Pentagon». Министерство обороны США. Վերցված է 23 февраля 2018-ին.
{{cite web}}
: Check|last=
value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Donna Fenn (25 мая 2015). «5 tough leadership lessons from the Navy's top female commander». Fortune. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Admiral Michelle Howard to Address American Public University System Class of 2015 Commencement». American Public University System[en]. 24 апреля 2015. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Confirmations». Конгресс США. 24 мая 2012. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Newest Three Star, Vice Adm. Nora Tyson, Named Deputy USFF». Военно-морской флот США. 16 июля 2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «SECDEF Announces Navy Flag Officer Nominations». Военно-морской флот США. 13 декабря 2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Navy Nominates First African American Woman For Fourth Star». United States Naval Institute. 13 декабря 2013. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ «Howard Named first African American, First Woman Naval Admiral». Los Angeles Sentinel[en]. 10 июля 2014. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Kathryn Dill (1 июля 2014). «Leadership Lessons From Admiral Michelle Howard, The Highest Ranking Woman In Naval History». Forbes. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Elena Schneider (11 июля 2014). «A Four-Star Female Admiral Makes History for the Navy». The New York Times. Վերցված է 23 февраля 2018-ին.
- ↑ Nathan Christensen (21 июля 2009). «Face of Defense: Admirals Mentor Other Female Sailors». Министерство обороны США. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 23 февраля 2018-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Հովարդ» հոդվածին։ |
|