Դյուրադարձուկ
Դյուրադարձուկ, դարձգիր կամ պալինդրոմ (< հուն․՝ πάλιν - «ետ, նորից» և հուն․՝ δρóμος - «վազք»), բառակապակցություն, նախադասություն, բանաստեղծության տող կամ թիվ,[1] որ կարելի է կարդալ սկզբից դեպի վերջ և վերջից դեպի սկիզբը՝ պահպանելով իմաստը[2]։ Հույն քերական Լիկոֆրոնոսի (մ.թ.ա. 3-րդ դար) գյուտն է։ Լավ մշակված է չինարենում։
Հաճախ իր առանցքին սիմետրիկ ցանկացած նշանների խումբ էլ են անվանում պալինդրոմ[3][4]
Բառեր և բառակապակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- շաշ,
- պապ,
- տատ,
- քաղաք,
- կատակ
- կանգնակ
- «Մենակ կատակ կանեմ»
Նորեն ահա Ներոն,
Նարեկն առան կերան,
Կերոնն առան նորեկ,
Նորեն նագան Ներոն։
ռուսերեն։ А роза упала на лапу Азора. (Աֆանասի Ֆետ)
- Аргентина манит негра
անգլերեն։ «Madam, I’m Adam» («մադամ, ես Ադամն եմ», — ներկայացավ առաջին տղամարդը առաջին կնոջը)
- «Eve» («Եվա», համեստորեն պատասխանեց կինը)
Լատիներեն։ Sum summus mus (Ես ամենաուժեղ մուկն եմ)
ֆիններեն։ Ամենաերկար օգտագործվող պալինդրոմ բառը ֆիններեն «օճառ վաճառող» ֆին.՝ saippuakauppias բառն է[6]։
Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրինակ՝ պալինդրոմ են 1 թվանշանով կազմված թվերի քառակուսիները
- 1²=1
- 11²=121
- 111²=12321
- 1111²=1234321
- 11111²=123454321
676 թիվը ամենափոքր պալինդրոմն է, որը ոչ պալինդրոմ թվի (26) քառակուսի է[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կրուգոսվետ հանրագիտարան (ռուս.)
- ↑ Մելս Սանթոյան, Արեն Սանթոյան «Գրականագիտական բառարան», «Վան Արյան», Երևան, 2006
- ↑ Ֆիբոնաչիի հաջորդականություն (ռուս.)
- ↑ Перевод чисел в различные нумерации (ռուս.)
- ↑ «Վտանգավոր և տխուր գրչախաղ», «Գրական թերթ» 1996 թ.
- ↑ Neil/Fred’s Gigantic List of Palindromes
- ↑ Numeric Palindromes