Օլիվեր Քըրք
Օլիվեր Քըրք | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Oliver Leonard Kirk |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Oliver Kirk |
Մասնագիտացում | բռնցքամարտիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 20, 1884[1] |
Ծննդավայր | Բիատրիս, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ | մարտի 14, 1960[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Քաշ | 52 կիլոգրամ |
Օլիվեր Լեոնարդ Քըրք[2][3] (անգլ.՝ Oliver Leonard Kirk, ապրիլի 20, 1884[1], Բիատրիս, Նեբրասկա, ԱՄՆ - մարտի 14, 1960[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի բռնցքամարտիկ, 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։
1904 թվականին Սենթ Լուիսում կայացած խաղերում Քըրքը մասնակցել է ինչպես թեթև (մինչև 52,2 կգ), այնպես էլ կիսաթեթև (մինչև 56,7 կգ) քաշային կարգերում[4]։ Նա երկու կարգերում էլ հաղթող է դարձել՝ ընդհանուր առմամբ անցկացնելով երկու մենամարտ։ Քըրքը դարձել է Օլիմպիական խաղերի պատմության մեջ նույն խաղերի ժամանակ երկու տարբեր քաշային կարգերում հաղթած միակ բռնցքամարտիկը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվեր Քըրքը ծնվել է 1884 թվականին Նեբրասկա նահանգի Բիատրիս քաղաքում։
Նա միակ բռնցքամարտիկն է, ով միևնույն Օլիմպիական խաղերում տարբեր քաշային կարգերում երկու ոսկե մեդալ է նվաճել։ Այդ նվաճմանը նա հասել է Սենթ Լուիսում կայացած 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Քըրքը սկզբում հաղթել է թեթև քաշային կարգում՝ նոկաուտի ենթարկելով Ջորջ Ֆիննեգանին՝ այդ կարգում եղած միակ մրցակցին։ Քըրքն ընդգրկված չի եղել կիսաթեթև քաշային կարգում, բայց քանի որ այդ կարգում հայտավորված է եղել միայն երկու բռնցքամարտիկ, մարզասերները ցանկացել են Քըրքին տեսնել հաղթող Ֆրենկ Հալերի հետ մենամարտում։ Քըրքը հաղթել է մրցավարների որոշմամբ և արժանացել ոսկե մեդալի[5]։
Օլիմպիական խաղերից հետո՝ 1906 թվականին, Քըրքը դարձել է պրոֆեսիոնալ և հաղթել իր առաջին երեք մենամարտերում, այդ թվում՝ 1912 թվականին կիսաթեթև քաշային կարգի երկարամյա չեմպիոն Էյբ Աթելին։ Բայց 1913 թվականին Քըրքը պարտվել է Աթելին պատասխան մենամարտում։ Մինչև 1915 թվականը պրոֆեսիոնալ մենամարտերում նա տարել է 4 հաղթանակ (2-ը՝ նոկաուտով), կրել 8 պարտություն և 1 մենամարտ ավարտել է ոչ-ոքի[5]։
Մահացել է 1960 թվականին՝ Սենթ Լուիսում (Միսսուրի)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Бокс // Олимпийская энциклопедия / Павлов С. П.. — М.: Советская энциклопедия, 1980. — 415 с. — С. 33
- ↑ Олимпийская энциклопедия. Том 4. Спортивные единоборства и многоборья
- ↑ Несмотря на весовые категории, спортсмены на Играх могли соревноваться сразу в нескольких дисциплинах
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Olympedia – Oliver Kirk». www.olympedia.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Оливер Кирк на sports-reference.comԱրխիվացված 2012-02-06 Wayback Machine (անգլերեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Քըրք» հոդվածին։ |
|