Խաղաքարտեր
Խաղաքարտեր, ստվարաթղթե կամ պլաստմասսայե ուղղանկյուն քարտեր։ Օգտագործում են քարտային խաղերի, բախտագուշակության, աճպարարական հնարքներում (ֆոկուս) և այլն։ Խաղաքարտերի 1 հավաքածուն կոչվում է խաղատրցակ։ Քարտի այն երեսը, որը ցույց է տալիս քարտի նշանակությունը, կոչվում է քարտի երես, իսկ մյուս կողմը՝ շապիկ։ Մի կապուկի բոլոր շապիկները նույնն են։ ժամանակակից խաղերում օգտագործում են ֆրանսիական կամ նրա անգլիական (քանակով ավելի քիչ) տարատեսակները։ Որոշ խաղերում օգտագործում են հատուկ կոլեկցիոներական քարտեր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին քարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին խաղաքարտերը ի հայտ են եկել Արևելյան Ասիայում։ Չինաստանում և Կորեայում խաղաքարտերը հիշատակվում են 12-րդ դարում։ Գոյություն ունեն նաև ավելի վաղ հիշատակումներ, որտեղ ասվում է երկարավուն թղթերի մասին, դրանք վերաբերում են 9-րդ դարում Թան դինաստիա (618-907 թվականներ) իշխանության տարիներին։ Մինչ թղթե քարտերի ի հայտ գալը, չինացիներն ու ճապոնացիները օգտագործում էին երկարավուն փայտյա, բամբուկե կամ փղոսկրե քարտեր։ Տարբեր մշակույթներում տարածվելու ընթացքում խաղաքարտերը որոշակի փոփոխության են ենթարկվել։ Հնդկաստանում խաղացել են կլոր քարտերով, որոնք անվանել են գաջիֆա։
Ստանդարտ կապուկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից արտադրողը օգտագործում է հատուկ ծածկույթ, քարտերը մաշվելուց պաշտպանելու և ավելի սահուն դարձնելու համար[1]։ Ստանդարտ ֆրանսիական կապուկը իր մեջ ներառում է 54 խաղաքարտ։
Տարբեր խաղերի համար օգտագործվում է կամ ամբողջ կապուկը, կամ դրա կրճատված տեսակը։
- 52 քարտ (լրիվ կապուկ, երկուսից մինչև տուզ)։
- 36 քարտ (կրճատած կապուկ, վեցերից մինչև տուզ)։
- 32 քարտ (փոքր կապուկ, յոթերից մինչև տուզ)։
- 24 քարտ (իններից մինչև տուզ)՝ օգտագործվում է «հազար» կոչվող խաղի համար։
Կապուկի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր երկրներում օգտագործվում է տարբեր կապուկներ։ Ֆրանսիականից բացի հայտնի են նաև․
- Իտալաիսպանական կապուկ
- Գերմանական կապուկ
- Շվեցարական կապուկ
- Խանաֆուդա
- Տարո քարտեր
Թղթաքարտի համագույներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համագույների անվանումները (առաջինը գրական հայերենով, մնացածը գործածական)
- ♠ ՝ Ագռավ (ղառ, մաչա)
- ♣ ՝ Խաչ (խաչիկ, ճանճ)
- ♥️ ՝ Սիրտ
- ♦ ՝ Ագուռ (քյարփինջ, քյափ)
Սիրտն ու ագուռը կարմիր համագույներ են, խաչը և ագռավը՝ սև։
Ուրիշ լեզուներով․[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիական անվանումներ․[խմբագրել | խմբագրել կոդը]
- ♣ Խաչ - clubs
- ♦ Ագուռ - diamonds
- ♥️ Սիրտ - hearts
- ♠ Ագռավ - spades
Տիտղոս․
- «В» = «J» - Jack
- «Д» = «Q» - Queen
- «К» = «K» - King
- «Т» = «A» - Ace
Ֆրանսիական անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ♣ Խաչ-trèfles
- ♦ Ագուռ-carreaux
- ♥️ Սիրտ-cœurs
- ♠ Ագռավ-piques
Տիտղոս։
- «В» = «V» - Valet
- «Д» = «D» - Dame
- «К» = «R» - Roi
- «Т» = «A» - As
Լեհական անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ♣ Խաչ - trefl, żołądź [трэфль, жо́ўоньдьжь]
- ♦ Ագուռ - karo, dzwonek [ка́ро, дзво́нэк]
- ♥️ Սիրտ - czerwień, kier [чэ́рвень, кер]
- ♠ Ագռավ - pik, wino [пик, ви́но]
Տիտղոս․
- «В» = «J» — walet, Jopek [ва́лет, йо́пэк]
- «Д» = «Q» — dama [да́ма]
- «К» = «K» — król [круль]
- «Т» = «A» — As [ас]
Խաղաքարտերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Շապիկ -քարտի արտաքին մասի մանր գծապատկերը, որը թույլ չի տալիս փոքր բծերին երևալ։
Ինդեքս -քարտի անկյունում քարտ արժեք նշող պատկեր կամ թիվ։
Կերպար -պատկեր (թագավոր և այլն)։
Ավագ քարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Чем же отличаются покрытия карт Bicycle, Bee, Tally Ho и Aviator? // Крутиголов»։ 2016-04-04։ Վերցված է 2016-08-09(չաշխատող հղում)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Карты игральные»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Комиссаренко С. С., Игра в карты как культурная традиция русского общества XVIII —XIX веков.
- Григоренко Е. Н., Атласные карты академика Шарлеманя.
- Григоренко Е. Н., Русские игральные карты: история и стиль. Историко-культурный очерк., 2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Playing card Վիքիպահեստում |
---|
- Карточные игры в библиотеке карточных игр Конюхова Александра
- Карточные фокусы в библиотеке карточных игр Конюхова Александра
- Tarot and Playing Cards Museum(անգլ.)
- Евгений Ковтун. Азарт в Стране Советов. Т. 3. Государственная карточная монополия. — М.: Олимп-Бизнес, 2012. — ISBN 978-5-9693-0220-4 *
|