Կոնրադ Հեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնրադ Հեյեր
անգլ.՝ Conrad Heyer
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1749(1749-04-10)[1]
ԾննդավայրWaldoboro, ԱՄՆ[2]
Մահացել էփետրվարի 19, 1856(1856-02-19) (106 տարեկան)
Մահվան վայրWaldoboro, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունզինվոր և ագարակապան
 Conrad Heyer Վիքիպահեստում

Կոնրադ Հեյեր (ապրիլի 10, 1749(1749-04-10)[1], Waldoboro, ԱՄՆ[2] - փետրվարի 19, 1856(1856-02-19), Waldoboro, ԱՄՆ)[Ն 1][3][4], ամերիկացի ֆերմեր, Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմի վետերան և երկարակյաց։ Հաճախ համարվում է ամենավաղ ծնված անձը, ով լուսանկարվել է կենդանության օրոք, չնայած հայտնի են մի քանի այլ թեկնածուներ, որոնցից առավել հայտնի է Ջոն Ադամս անունով կոշկակարը[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյերը ծնվել է Վալդոբորո գյուղում, որն այն ժամանակ հայտնի էր որպես «Բրոդ Բեյ» և Մասաչուսեթս Բեյ նահանգի մաս։ Բնակավայրը կողոպտվել և բնակաթափվել է Վաբանակիների հարձակումների հետևանքով և վերաբնակեցվել Ռեյնլանդից հավաքագրված գերմանացի ներգաղթյալներով։ Այս վերաբնակիչների թվում են եղել Կոնրադ Հեյերի ծնողները։ Կոնրադը ենթադրաբար այդ բնակավայրում ծնված առաջին սպիտակամորթ երեխան է եղել[7]։ Նրա հայրը մահացել է ձմռանը, նախքան նրա ծնվելը։ Նրա մայրը՝ Կատարինան, 1772/1773 թվականներին նորից է ամուսնացել մի այլ գերմանացի ներգաղթյալի հետ։ Երիտասարդ տարիներին Հեյերը գերմանական լյութերական եկեղեցու անդամ է եղել[8]։

Անկախության պատերազմի ժամանակ Հեյերը՝ համաձայն 1819 թվականին ներկայացված իր կենսաթոշակի և մի քանի վկաների, կռվել է մայրցամաքային բանակի 25-րդ գնդում։ Նա զինվորագրվել է 1775 թվականի դեկտեմբերին և պատվով զորացրվել մեկ տարի անց՝ 1776 թվականի դեկտեմբերի կեսերին Ֆիշքիլում։ Բանակում որևէ այլ ծառայության մասին պատմական արձանագրություն չկա. Ավելի ուշ պնդումները այն մասին, որ Հեյերը 1776 թվականի դեկտեմբերին մասնակցել է Վաշինգտոնի Դելավերի հայտնի անցմանը կամ ծառայել բանակում մինչև 1778 թվականը, չեն հաստատվել[9]։

Հեյերն ամուսնացել է Մերի Վեբերի հետ 1776 թվականին, որից ունեցել է տասը երեխա։ Պատերազմից հետո նա վերադարձել է Վալդոբորո, որտեղ ապրել է որպես ֆերմեր մինչև իր մահը՝ 1856 թվականը։ Նրան թաղել են զինվորական պատիվներով[8][10]։

Դագերոտիպային դիմանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1852 թվականին, 103 տարեկան հասակում, Հեյերը կեցվածք է ընդունել դագերոտիպային դիմանկարի համար։ Նա հաճախ համարվում է ամենավաղ ծնված անձը, ում հայտնի է, որ լուսանկարվել է կենդանության օրոք[5], չնայած կան մի քանի այլ հավակնորդներ։ Դրանց թվում են Մերի Մունրո Սանդերսոնը (1748 - 1852); Դոկտոր Էզրա Գրինը (1746 - 1847)[8]; Ջոն Ադամս անունով կոշկակարը (1745 - 1849); Ազատագրական պատերազմի վետերան Բալթուս Սթոունը, (ծնվել է 1743-ից 1754 թվականներին), Ջոն Օուենը, որը ծնվել է 1735 կամ 1741 թվականներին և Կեսար անունով մի ստրուկ, որն ըստ իր մարմարե տապանաքարի գրության, ծնվել է 1737 թվականին և մահացել 1852 թվականին, ինչը կնշանակի, որ նա ապրել է 115 տարեկան[11]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թեև Հեյերսի ծննդյան տարեթիվը սովորաբար նշվում է որպես 1749 թվականի ապրիլի 10, 1850 թվականից առաջ փաստաթղթերում նշվում է, որ նա ծնվել է մոտ 1753 թվականին։ Որոշ աղբյուրների համաձայն, Հեյերսի ծնողները Բրոդ Բեյ են ժամանել 1752 թվականի հոկտեմբերին՝ հետագայում հաստատելով ծննդյան տարեթիվը 1753 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20131117201704/http://www.newmarketpressvt.com/news/2013/jul/25/new-england-man-had-oldest-birth-date-ever-be-phot/
  2. 2,0 2,1 2,2 1850 United States Census
  3. Horlacher, Gary (1992 թ․ փետրվար). «A Closer Look at Conrad Heyer And the Immigration of 1748» (PDF). Old Broad Bay Bund und Blatt. 1 (2): 4–6.
  4. Taylor, Maureen (2010). The Last Muster: Images of the Revolutionary War Generation. The Kent State University Press. էջեր 76–77. ISBN 978-1606350553.
  5. 5,0 5,1 Schultz, C. (2013 թ․ նոյեմբերի 11). «Conrad Heyer, a Revolutionary War Veteran, Was the Earliest-Born American To Ever Be Photographed». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  6. Beck, B. «First photo». Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  7. «New England man had oldest birth date ever to be photographed». 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 Taylor, Maureen (2010). The Last Muster: Images of the Revolutionary War Generation. The Kent State University Press. ISBN 978-1606350553.
  9. Hagist, Don (2016 թ․ փետրվարի 28). «Conrad Heyer Did Not Cross The Delaware». Journal of the American Revolution.
  10. Maine Historical Society. «Conrad Heyer, Waldoboro, ca. 1852». Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  11. Beck, B. «First photo». Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Հեյեր» հոդվածին։