Դիոմիդի կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոմիդի կղզիներ

Դիոմիդի կղզիներ (ռուս.՝ Острова Диомида, անգլ.՝ Diomede Islands), երկու կղզի և ժայռեր Բերինգի նեղուցում։ Կղզիներից արևմտյանը՝ Ռատմանովի կղզին (տարածությունը շուրջ 10 կմ2, բարձրությունը մինչև 513 մ) Ռուսաստանի ամենաարևելյան կետն է, արևելյանը՝ Կրուզենշտեռնի կղզին, Ֆրունեյ ժայռը պատկանում է ԱՄՆին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնագործել է Վիտուս Բերինգի ռուսական արշավախումբը 1728 թվականի օգոստոսի 16–ին՝ սուրբ Դիոմեդեսի տոնի օրը, և այդ առթիվ դրանք անվանվեցին Դիոմիդի կղզիներ։ 1732 թվականին այդ կղզիները քարտեզի վրա գծանշեցին Իվան Ֆեդորովն ու Միխայիլ Սպիրիդոնովիչ Գվոզդևը։ Վերջինիս անունով այս կղզիները կոչվում են նաև Գվոզդևի կղզիներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»