Դուգե կամուրջ
Դուգե կամուրջ | |
---|---|
Երկիր | Չինաստան |
Տեղանք | Liupanshui? և Xuanwei? |
Տեսակ | կայմապարաններային կամուրջ և ճանապարհային կամուրջ |
Հատում է | Բեյպան գետ |
Երկարություն | 1341 մետր[1] |
Բացման տարեթիվ | 2016 |
Դուգե կամուրջ կամ Բեյպանի կամուրջ (չինարեն՝ 北盘江第一桥, [tú .kɤ ̌ ]), չորս երթևեկությամբ մալուխային կամուրջ Չինաստանի Գույչժոու և Յունան նահանգների սահմանին[2][3]։ 2024 թվականի դրությամբ կամուրջն ամենաբարձրն է աշխարհում՝ ճանապարհի թռիչքը ավելի քան 565 մ բարձր է Բեյպան գետից[4]: Կամուրջը G56 Հանգջոու-Ռուիլիi արագընթաց մայրուղու մի մասն է Քուջինգի և Լիուպանշույի միջև: Արևելյան աշտարակի բարձրությունը 269 մ է ՝ այն դարձնելով աշխարհի ամենաբարձ կամուրջներից մեկը, թեև այն 74 մ ավելի կարճ է, քան 2004 թվականի Միյոի ուղանցույց ամենաբարձր հենասյունը:
Կամուրջն անցնում է 1․340 մ Յուննանի Սուանվեյ քաղաքի և Գույչժոուի Շուիչեն շրջանի միջև և կրճատում է ճանապարհորդությունը երկու վայրերի միջև մոտ հինգ ժամ մեքենայով մինչև մոտ մեկ ժամ[5]:
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարությունը սկսվել է 2011 թվականին։ Կամուրջն ավարտվել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ հանրության համար բացվել է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին [6] Այն արժեցել է ընդհանուր առմամբ 1,023 միլիարդ ¥ [7] իսկ կառուցումը տևել է հինգ տարի։ Այն Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է որպես աշխարհի ամենաբարձր կամուրջ 2018 թվականին[8]։
-
Դուգե կամրջի չափերը; հորիզոնական չափումները սանտիմետրերով են
-
Շինարարության ընթացքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.scmp.com/news/china/society/article/2018551/chinas-new-565-metre-high-bridge-beat-nations-existing-world
- ↑ «Work begins on Duge Beipanjiang Bridge towers». Bridge Design and Engineering. Արխիվացված է օրիգինալից 1 January 2015-ին. Վերցված է 1 January 2015-ին.
- ↑ Sakowski, Eric. «Beipanjiang Bridge Duge» (Wiki). HighestBridges.com./
- ↑ «China's impossible engineering feat». BBC News. BBC. Վերցված է 7 July 2017-ին.
- ↑ «贵州 杭瑞高速北盘江大桥 高路入云端 天堑变通途». CCTV. Վերցված է 10 July 2020-ին.
- ↑ observador. «China inaugura ponte mais alta do mundo (China inaugurates the highest bridge in the world)» (Portuguese). Վերցված է 2016-12-30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «China Opened World's Highest Beipanjiang Bridge To Traffic In The Guizhou».
- ↑ «Beipanjiang set Guinness record as highest bridge».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգե կամուրջ» հոդվածին։ |