Jump to content

Բարձրակրունկների քաղաքականության օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձրակրունկները արգելվել էին օրենքի կողմից տարբեր վայրերում ինչպիսիք էին դպրոցները, թատրոնները, տեղական վայրերում օրինակ Մոբայլ, Ալբամա[1]։ Այս դեպքում նշանը արգելում է դրանք Սթերնս Ուորֆ Սանտա Բարբարայում, Կալիֆոռնիա
Մի զույգ 12-սանտիմետրանոց կրունկ

Բարձրակրունկների քաղաքականության օրենք (անգլ.՝ High heel policy,) բարձրակրունկներ կրելու վերաբերյալ օրենք, որը տարբեր հանգամանքներում կամ վայրերում կարող է պահանջվել կամ արգելվել։ Պատմականորեն Արևմուտքում բարձրակրուններն ասոցացվում էին արիստոկրատների հետ։ Դրանք օգտագործվում էին՝ վերնախավի շրջանում սոցիալական դիրքն ընդգծելու, հասակը բարձրացնելու կամ ոտքերը և երկար զգեստները մաքուր պահելու նպատակով։ Այն ժամանակ այս ոճը շքեղության նշան էր։ Մեր օրերում (անգլ.՝ stiletto) կրունկների կրումը սահմանափակվել է։

Այնուամենայնիվ, որոշ դրեսս կոդեր պահանջում են, որ կանայք կրեն բարձրակրունկներ՝ ավելի բարձրահասակ և գրավիչ երևալու համար։ Նմանատիպ կոշիկները կարող են ցավ պատճառել և վնասել ոտքերը, այդ պատճառով կին աշխատողների կողմից բազմիցս բողոքներ են եղել օրենքի դեմ։ 2016 թվականին բրիտանացի քարտուղար Նիկոլա Թորփն ասաց, որ իրեն տուն են ուղարկել առանց վարձատրելու՝ բարձրակրունկներ չկրելու պատճառով։ Այն մերժվեց 2017 թվականի ապրիլին, ըստ կառավարության՝ գործող օրենքը համարժեք էր։

Կանոններ, որոնք արգելում էին բարձրակրունկ կրել[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության մեջ 1430 թվականին (անգլ.՝ chopin) երբեմն ունեին 30 դյույմ (76 սմ) բարձրություն։ Այնուհետև Վենետիկի օրենքը սահմանափակեց բարձրությունը մինչև երեք դյույմ, բայց այս կանոնակարգը լայնորեն անտեսվեց[2]։ Մասաչուսեթսում 17-րդ դարում ընդունված օրենքն ասում էր, որ կանայք կարժանանան նույն վերաբերմունքին, ինչ կախարդները, եթե բարձրակրունկ կոշիկների միջոցով տղամարդկանց հրապուրեն ամուսնության[3]։ 1770 թվականին բրիտանական խորհրդարանում օրենք մտցվեց, որը բարձրակրունկների և այլ կոսմետիկայի օգտագործման համար սահմանում էր նույն պատիժները, ինչ կախարդության համար[4]։

Հատակի մակերեսի և անվտանգության մտահոգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիլետտո կրունկի տակ ճնշումն ավելի մեծ է (շատ փոքր տարածքի միավորի հաշվով), քան փղի ոտքերի տակ ճնշումը[5]։ Այսպիսով, երբ 1950-ականներին շատ նեղ ստիլետո կրունկներն ավելի տարածված դարձան, բազմաթիվ տեսակի շենքերի սեփականատերերը սկսեցին անհանգստանալ հատակների վրա մեծ քանակությամբ նման կրունկների ազդեցության համար, հատկապես պատմական և բազմաբնակարան շենքերում։ Փափուկ հողը դրսում նույնպես խնդիր էր բարձրակրունկ կրողի համար։ Փայտյա հատակն ամենախոցելին էր, սակայն գորգը, լինոլեումը և սալիկապատ հատակները նույնպես վնասվելու վտանգի տակ էին։ Հաճախ փակցվում էին պաստառներ, որոնցով փորձում էին արգելել կրունկներով կոշիկները, բայց դրանք հիմնականում անարդյունավետ էին։ Ամերիկյան շենքերի սպասարկման ամսագրում 1963 թվականին հրապարակված մի հոդվածում ասվում է. «Մոտավոր հաշվարկներով հատակի փոխարինումը ամբողջ երկրում արժեցել է առնվազն կես միլիարդ դոլար ստիլետտոների հայտնվելուց հետո»[6]։ 1963 թվականին (USDA Forest Service)-ը հայտարարեց, որ «ոճերի փոփոխության հետ մեկտեղ ստիլետտո կրունկների խնդիրը նվազել է»[7][8][9]։

Բարձրակրունկ կրելու կարգավորումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիայի և նորաձևության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանայք մարտահրավեր էին նետել պաշտոնական վայրերում բարձրակրունկ կրելու պարտադրանքին։ 2015-ին Ֆրանսիայում Կաննի կինոփառատոնում մի խումբ կանանց արգելեցին մասնակցել ֆիլմի պրեմիերային հարթ կոշիկներ կրելու համար, այդ թվում նաև մի կնոջ, որը ոտքի վիրահատության պատճառով անկարող էր բարձրակրունկ կոշիկ կրել[10]։ Կանայք բողոքում էին, որ սա սեքսիստական ​​քաղաքականություն է, որը ստիպում է կանանց կարծրատիպային տեսք ունենալ։ Փառատոնի կազմակերպիչներն ավելի ուշ ստիպված եղան հերքել, բարձրակրունկ պահանջելու մասին լուրերը[11]։

Աշխատավայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանվից բարձրակրունկ կրել են պահանջում նաև որոշ դրեսս-կոդեր, այդ պատճառով որոշ առողջապահական կազմակերպություններ կոչ են արել արգելել նման դրեսս-կոդերը[12]։ Աշխատող կանայք բազմիցս բողոքել են բարձրակրունկներ պահանջող օրենքի դեմ։ Նրանք պնդում էին որ այդ օրենքը պետք է ենթարկվի առողջության և անվտանգության գնահատման[13][14]։

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի ազգային ավիաընկերությունը՝ Qantas-ը, 2023 թվականին հայտարարել է, որ իր բորտուղեկցորդուհիներից այլևս չի պահանջվի բարձրակրունկներ կրել[15][16]։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավայրում ընդունելի դրես կոդերի ուղեցույցները թույլատրվում են Կանադայի օրենսդրությամբ՝ ապահովելու աշխատակիցների անվտանգ և արդյունավետ աշխատանքը։ Այնուամենայնիվ, այս առաջարկությունների մեջ բարձրակրունկների ընդգրկումը հակասությունների տեղիք է տվել։ Աշխատավայրի որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սպասարկման ոլորտում կանայք, որոնք կրում են բարձրակրունկներ, վնասվածքներ են ստանում ճամփորդությունների, ընկնելու կամ սայթաքելու պատճառով[17]։ Բացի այդ, արտաքին տեսքի պահանջները, որոնք տարբերվում են կին և տղամարդ աշխատողների միջև, կարող են համարվել խտրական[17]։

2014 թվականին Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքի երեք ռեստորանային ցանցերի մատուցողուհիներն ասացին, որ իրենցից պահանջվում է բարձրակրունկներ կրել աշխատավայրում՝ չնայած բազմաթիվ բողոքներին կոշիկներից առաջացած վնասվածքների մասին։ Ղեկավարությունն արդարացել է, որ աշխատանքային պայմանագրում բացակայում է բարձրակրունկ չկրելու մասին կետը[18]։

2017 թվականի ապրիլին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգը փոփոխեց իր աշխատանքային օրենսդրությունը՝ արգելելով գործատուներին պահանջել կանանց բարձրակրունկներ կրել աշխատավայրում։ Բրիտանական Կոլումբիայի վարչապետ Քրիստի Քլարկն ասել է, որ կառավարությունը «փոխում է այս կանոնակարգը՝ վերջ դնել այս վտանգավոր և խտրական գործելաոճին»։ Կանադայի մյուս նահանգները հետևեցին օրինակին[19]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների կեսերին ԱՄՆ մի քանի ավիաընկերություններ բորտուղեկցորդներից պահանջեցին կրունկներ կրել։ Կրունկի նվազագույն բարձրությունը տատանվում էր կես դյույմից մինչև երկու դյույմ, որը սահմանել էր USAir-ը։ Բորտուղեկցորդուհիները երբեմն խուսափում էին պահանջներից՝ թռիչքների ժամանակ ավելի հարմարավետ կոշիկներ հագնելով, այն ժամանակ, երբ մենեջերները որոշ ժամանակ տեղում չէին։

Կանանց կրունկներ կրել պարտադրող քաղաքականությունը կասկածի տակ է դրվել մի շարք վայրերում։ 2001 թվականին Լաս Վեգասում մատուցողուհիները կազմակերպեցին «անգլ.՝ Kiss My Foot» արշավը, որը թույլ տվեց կազինոներին նվազեցնել բարձրակրունկներ կրելու պահանջները։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին բրիտանական քիրոպրակտորների և ոտնաբույժների միությունը հրապարակեց զեկույց, որտեղ նկարագրված էին երկար ժամանակ բարձրակրունկներ կրելու վտանգները, արհմիություններին և գործատուներին խնդրեց համագործակցել իր հետ,միջոցներ մշակել կանացի կոշիկների ռիսկերի գնահատումը երաշխավորելու համար և այլընտրանքային տարբերակներ առաջարկել[13]։

Նմանատիպ քաղաքականություն կրկին փորձարկվեց Մեծ Բրիտանիայում 2016 թվականին, երբ ժամանակավոր քարտուղար Նիկոլա Թորփն ասաց, որ իրեն չեն վարձատրել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է կատարել «PricewaterhouseCoopers»-ի հաշվապահների գրասենյակի դրեսս-կոդը, ըստ որի, պետք է կրել 2-4 դյույմ բարձրակրունկ կոշիկներ։ Աութսորսինգային (անգլ.՝ Portico)ընկերությունն ասաց, որ Թորպը «ստորագրել է արտաքին տեսքի քաղաքականությունը», սակայն այն բանից հետո, երբ Թորպը սկսել է առցանց ստորագրահավաք. Նոր ուղեցույցում ասվում էր, որ բոլոր աշխատակիցները «կարող են կրել ցածր կոշիկներ իրենց հայեցողությամբ»[20]։ Խնդրագիրը լայն աջակցություն է ստացել հասարակական գործիչների կողմից, ինչպիսիք են Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը և պատգամավորներ Քերոլայն Դինենեյջը, Մարգո Ջեյմսը և Թուլիփ Սիդիկը[21][22]։ Երկու խորհրդարանական հանձնաժողովներ 2017 թվականի հունվարին որոշեցին, որ Պորտիկոն խախտել է օրենքը. ընկերությունն արդեն փոխել է աշխատանքի պայմանները[21][23]։ Միջնորդագիրը ստացել է ավելի քան 130 հազար ստորագրություն, ինչը բավական է բրիտանական խորհրդարանում քննարկման համար[24]։ Դա տեղի ունեցավ 2017 թվականի մարտի 6-ին, երբ պատգամավորները որոշեցին, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է փոխի օրենքը, որպեսզի թույլ չտա գործատուներին պահանջներ ներկայացնել[23][25]։ Այնուամենայնիվ, 2017 թվականի ապրիլին առաջարկը մերժվեց կառավարության կողմից և հայտարարեց, որ գործող օրենսդրությունը «համարժեք է»[26]։ Կառավարությունը 2018 թվականի մայիսին հրապարակված փաստաթղթում բացատրել է, որ բարձրակրունկների քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, ուղղակի խտրականություն է, նույնիսկ եթե տղամարդկանց կոշիկները նախատեսված են «խելացի երևալու», ինչպես նաև հնարավոր է անուղղակի խտրականություն հենաշարժողական խնդիրներ կամ տեսողություն ունեցող մարդկանց նկատմամբ[27]։

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին իսրայելական El Al ավիաընկերությունը պահանջ է ներկայացրել, որ բորտուղեկցորդուհիները մինչև ուղևորների՝ իրենց տեղերը զբաղեցնելը կրեն բարձրակրունկներ[28]։ Ավիաընկերության արհմիությունը հայտարարել է, որ պահանջը կվտանգի բորտուղեկցորդուհիների առողջությանն ու անվտանգությանը և իր անդամներին հանձնարարել է անտեսել կանոնը։ Ավելի ուշ այդ պահանջը չեղարկվեց[29]։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Ֆիլիպիններում ընկերություններին արգելվեց կին աշխատակիցներից պահանջել բարձրակրունկներ կրել աշխատավայրում[30]։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Ճապոնիայում ստորագրահավաք է սկսվել պարտադիր բարձրակրունկների դեմ՝ #KuToo հեշթեգով՝ցավ (չինարեն՝ kutsuu) և ճապոնական կոշիկներ (#MeToo) բառերից[31]։ Ճապոնիայի աշխատանքի նախարարն ասել է, որ ընկերությունները և մյուսները կարող են պահանջել կանանց կրել բարձրակրունկներ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են և համապատասխան աշխատանքի համար՝ վկայակոչելով սոցիալապես ընդունված նորմերը[32][33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kunzle, David (2013), Fashion and Fetishism, The History Press, ISBN 9780752495453
  2. Margo DeMello (2009). Feet and Footwear: A Cultural Encyclopedia. Greenwood Press/ABC-CLIO. էջ 311. ISBN 978-0-313-35714-5.
  3. Margo DeMello (2009 թ․ սեպտեմբերի 10). Feet and Footwear: A Cultural Encyclopedia. ABC-CLIO. էջ 323. ISBN 978-0-313-35715-2.
  4. John Brookes (1859), Manners and Customs of the English Nation, James Blackwood, էջեր 261–262, «In the year 1770 an act was introduced into Parliament against hoops, false hair, high heels...»
  5. Green, Jack (2003). «Pressure Under High Heels». The Physics Factbook. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Modern Sanitation and Building Maintenance, Volume 15, 1963
  7. United States Department of Agriculture Forest Service, research note, Forest Products Laboratory, 1963
  8. «D.C.'s New Gay Bar And Club, Bunker, Drops 'No High Heels' Dress Code After Pushback». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին.
  9. Gary M. Bakken, H. Harvey Cohen, Jon R. Abele, Slips, Trips, Missteps, and Their Consequences, p. 170, Lawyers & Judges Publishing Company, 2007, 1933264012, 9781933264011, google books
  10. «Emily Blunt on Cannes heels row: 'everybody should wear flats'». The Telegraph (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  11. «Cannes denies high-heel rule for women on red carpet». www.yahoo.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  12. Barnish, MS; Barnish, J (2016 թ․ հունվարի 13). «High-heeled shoes and musculoskeletal injuries: a narrative systematic review». BMJ Open. 6 (1): e010053. doi:10.1136/bmjopen-2015-010053. PMC 4735171. PMID 26769789.
  13. 13,0 13,1 «UK unions spark debate over high heels at work». Reuters. 2009 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  14. «High heels 'should be banned at work'». The Telegraph. 2009.
  15. Press, Australian Associated (2023 թ․ հունիսի 9). «Qantas to allow flat shoes, makeup and long hair for cabin crew of any gender» – via The Guardian.
  16. «Qantas allowing male cabin crew members to wear makeup and women to scrap high-heels - CBS News». www.cbsnews.com. 2023 թ․ հունիսի 9.
  17. 17,0 17,1 «Canadian Labour & Employment Law Blog | High Heels in the Workplace could be High Risk for Employers | Miller Thomson». www.millerthomson.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  18. Hart, Danielle. «Original Joe's, Boston Pizza servers claim mandatory high heel policies». Global News. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  19. «Alberta takes steps to ban mandatory high heels in the workplace | National Post». National Post (կանադական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  20. Johnston, Chris (2016 թ․ մայիսի 12). «Woman's high-heel petition receives 100,000-plus signatures». the Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  21. 21,0 21,1 McIntosh, Lindsay (2016 թ․ մայիսի 16). «Heel-loving Sturgeon steps into shoe debate». The Times. London. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին. (subscription required)
  22. Yorke, Harry (2016 թ․ մայիսի 12). «MPs back temp worker's campaign to end 'sexist' high heel policy». The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  23. 23,0 23,1 Bilefsky, Dan (2017 թ․ մարտի 6). «British Woman's Revolt Against High Heels Becomes a Cause in Parliament». The New York Times. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  24. Kaur Grewal, Herpreet (2016 թ․ մայիսի 17), «Temp's 'high heels' petition heads for Parliament», FM World, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին
  25. Helen Jones, the MP for Warrington North (6 March 2017). «Workplace Dress Codes (High Heels)». Parliamentary Debates (Hansard). United Kingdom: Westminster Hall. col. 198WH–216WH. {{cite book}}: Cite has empty unknown parameters: |deadurl=, |separator=, |layurl=, and |laysource= (օգնություն)CS1 սպաս․ postscript (link)
  26. «High heels row: Petition for work dress code law rejected». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  27. «Dress codes and sex discrimination: what you need to know». GOV.UK (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  28. Tucker, Erika. «'I don't think the girls thought they could question it': high heels policy study author». Global News. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  29. Yedidyah Ben Or, 10/09/15 12:26 (2015 թ․ սեպտեմբերի 10). «El Al Flight Attendants Say Goodbye to High Heels». Israel National News. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  30. «Philippines bans mandatory high heels at work». Reuters. 2017 թ․ սեպտեմբերի 25.
  31. Thousands back Japan high heels campaign, BBC News, 2019 թ․ հունիսի 3
  32. «No198 Japanese House of Representatives Session minutes remark No.059,No.063,No.069». 2019 թ․ հունիսի 3. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  33. 職場でハイヒール強制「業務上必要なら」 厚労相が容認 (ճապոներեն). The Asahi Shimbun. 2019 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]