Հիտլեր թեյնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիտլեր թեյամանը
Ադոլֆ Հիտլերը

«Մայքլ Գրեյվզ Դիզայն Բելս ընդ Ուիսլս» (անգլ.՝ Michael Graves Design Bells and Whistles), չժանգոտվող պողպատից թեյնիկ, որը սովորաբար հայտնի է որպես Հիտլեր թեյնիկ անունով[1]։

Չժանգոտվող պողպատից պատրաստված թեյնիկը 2013 թվականին վաճառել է ամերիկյան «JCPenney» մանրածախ և հանրախանութների ցանը[2][3]։ Այն սոցցանցերում ուշադրության է արժանացել շնորհիվ նացիստական Գերմանիայի դիկտատոր Ադոլֆ Հիտլերի հետ ունեցած նմանության[4][5]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյնիկը պատրաստվել է ամերիկացի ճարտարապետ և դիզայներ Մայքլ Գրեյվզի կողմից «JCPenney»-ի հավաքածուի համար[1]։ Այն առաջին անգամ ուշադրության է արժանացել 2013 թվականի մայիսին, երբ Կալիֆոռնիայի Քալվեր Սիթիի միջպետական 405 հասցեում ապրանքը գովազդող գովազդային վահանակի լուսանկարը տեղադրվել է համացանցում, և օգտատերերը հատկապես «Reddit»-ում նշել են թեյնիկի ակնհայտ նմանությունը Ադոլֆ Հիտլերին, որը եղել է նացիստական Գերմանիայի դիկտատոր 1933-1945 թվականներին։

Թեյնիկի դիզայնը ներառում էր սև բռնակ և կափարիչ, որը շատ օգտատերեր նմանեցնում էին Հիտլերի սանրվածքին և բեղերին, ինչպես նաև մի գիծ, որը նման էր նրա վերև պարզած աջ ձեռքին՝ նացիստական ողջույնին[6][7]։ Ըստ հարցումների արդյունքի` մոտավորապես 31 տոկոսը կարծում էր, որ այն նման է բռնապետին, մինչդեռ մոտավորապես 25 տոկոսը կարծում էր, որ նման չէ[6]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվամիջոցների ուշադրության պատճառով «JCPenney»-ն հեռացրել է գովազդային վահանակը, որի պատճառով արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը էլ ավելի է աճել[6][7][8]։ Կազմակերպությունը նշել է, որ թեյնիկի նմանությունը Հիտլերին եղել է ոչ միտումնավոր, թվիթերում նշելով. «Եթե թեյնիկը նախագծեինք ինչ-որ բանի նմանությամբ, մենք ձնեմարդու տեսք կտայինք»[9]։ Հիտլերյան թեյնիկը բերվել է որպես պարեյդոլիայի օրինակ. դա մի երևույթ է, որտեղ մարդիկ իրերը նմանեցնում են մարդկանց[5][8]։ «Haaretz»-ում գրելով՝ Գավրիել Ռոզենֆելդը հիտլերյան թեյնիկի հայտնիությունը նկարագրում է որպես «հիտլերիզացիայի» և հիտլերյան մեմերի ավելի լայն երևույթի մաս[10]։

Իր հայտնիության շնորհիվ թեյնիկը վաճառվել է «JCPenney»-ի խանութներում, իսկ որոշները հետագայում նորից հայտնվել են «eBay»-ում, որոնց արժեքը հասել է 199 դոլարի, ինչը շատ ավելի բարձր էր, քան սկզբնական գինը՝ 40 դոլար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Michael Graves Design Bells and Whistles Stainless Steel Tea Kettle». JCPenney. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  2. Sanburn, Josh (2013 թ․ մայիսի 29). «JCPenney's 'Hitler' Teakettle Sells Out Online». Time. ISSN 0040-781X. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  3. Kumar, Sashi (2014 թ․ հունվարի 21). «Tea-selling Narendra Modi». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  4. 4,0 4,1 Rogers, Katie (2013 թ․ մայիսի 29). «JC Penney's 'Hitler' tea kettle sells out but finds a new home on eBay». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  5. 5,0 5,1 Kluger, Jeffrey (2015 թ․ օգոստոսի 3). «Why Your Brain Thinks This Picture Shows a Giant, Martian Crab Monster». Time (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 Chappell, Bill (2013 թ․ մայիսի 29). «Tempest Over A Teapot: JC Penney Removes 'Hitler' Billboard». NPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  7. 7,0 7,1 Williams, Rob (2013 թ․ մայիսի 31). «Kettle that looks like Adolf Hitler selling for up to $199 on eBay». The Independent (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  8. 8,0 8,1 Osterholm, Jay (2013 թ․ հունիսի 6). «J.C. Penney Hitler Scandal to Abercrombie & Fitch's Fat Feud: How Viral Content & Social Sharing Don't Do a Company Good» (PDF). ODM Group. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  9. JCPenney [@jcpenney] (May 28, 2013). «@mashable Totally unintentional. If we'd designed the kettle to look like something, we would've gone w/a snowman :)» (Թվիթ). Վերցված է 28 April 2022-ին – via Թվիթթեր.
  10. Rosenfeld, Gavriel (2013 թ․ հունիսի 28). «How We Got Hitler-ized: What the Ubiquity of the Fuhrer Says About Our Culture». Haaretz. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.