Պարեյդոլիա

Պարեյդոլիա (պարեյդոլիական պատրանք) (հուն. para՝ կողքին, մոտակայքում, ինչ-որ մի բանից հրաժարում, eidolon՝ պատկեր), տեսողական պատրանքի տեսակ («հավելման սենսորային պատրանքներ»)։ Հիմնական էությունը կայանում է պատրանքային կերպարների մեջ, որոնց հիմքում ընկած են իրական օբյեկտների տարրեր։ Այդ իսկ պատճառով, անորոշ և անըմբռնելի տեսողական կերպարը ընկալվում է որպես որոշակի և ըմբռնելի կերպար։ Սրա վառ օրինակ են հանդիսանում ամպերում մարդկանց կամ կենդանիների կերպարները, Մարս մոլորակի վրա առկա դեմքը։

Պարեյդոլիան հաճախ առաջանում է փսիխոզի սուր աստիճանի պարագայում։ Եթե պարեյդոլիան կորցնում է օբյեկտիվ բնույթը, հաճախորդի համար իրականությունը ուղեկցվում է արհեստականությամբ, պատրանքային բնույթով, որն էլ գիտական գրականության մեջ շատ հաճախ անվանվում է պսեվդոպարեյդոլիա։
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու ձգտումը արտացոցելու ծանոթ կերպարները մեծապես տարածված է կիրառական արվեստում։ Բավականին հայտնի են Ջուզեպպե Արչիմբոլդոյի կտավները («Տարվա եղանակներ», «Չորս տարրեր», «Խոհարար», «Իրավաբան»), որտեղ մարդկանց կերպարները հավաքված են առօրյա կենցաղային տարբեր պարագաներից, կենդանիներց և բույսերից։
Ֆենոմեններ, որոնք հաճախ բացատրվում են պարեյդոլիայի երևույթով[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Парейдолические иллюзии» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2017-01-15
|