Ghoti

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ghoti, անգլերեն «ձուկ»՝ (fish) բառի սրամիտ և զվարճալի արտասանությունն է, որ օգտագործվում է հեգնելու անգլերենի արտասանության բազմաթիվ անկանոնություններն ու բացառությունները։

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը նախատեսվում է արտասանել այնպես, ինչպես ձուկը (/fɪʃ/)՝ օգտագործելով հետևյալ հնչյունները.

Երևույթի իմաստն այն է, որ նոր ստացված բառի երեք մասերի արտասանությունը անհամապատասխան է այլ բառերում դրանց արտասանությանը։ Որպես օրինակ՝ gh-ը կարող է արտասանվել f, երբ հետևում է ou կամ au տառերին որոշ ձևույթների վերջում («tough», «cough», «laugh»), մինչդեռ ti-ն «շ» է արտասանվում, երբ հաջորդում է ձայնավոր հնչյունին՝ անգլերենի բաղաձայնների խմբերի արտասանության կանոնների հանաձայն («martian», «patient», «spatial»): Անգլերենում ակնկալվող արտասանությունը «գոութի» է՝ /ˈɡti/ և ոչ թե «ֆիշ»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվականին անգլիացի բանասեր և հնչյունաբան Ալեքսանդր Էլիսը, ով ուղղագրության բարեփոխման կողմնակից էր, իր «Հնչյունաբանության և հնչյունագրության կոչ» գրքում մի շարք անհեթեթ, անկանոն արտասանությունների ու ուղղագրությունների օրինակ էր բերում։ Այնուամենայնիվ, «ghoti»ն չկար այդ օրինակներում, որոնք բոլորը համեմատաբար երկար էին և, հետևաբար, ավելի դժվար հիշվող[2]։ «Ghoti»-ի առաջին կիրառումը կարելի է գտնել անգլիացի հրատարակիչ Չարլզ Օլիերի բանաստեղծ Լի Հանթին ուղղված 1855 թվականի դեկտեմբերի 11-ի նամակում։ Նամակի երրորդ էջում Օլիերը բացատրում է․ «Իմ որդի Ուիլյամը «Fish» բառի նոր արտասանություն է մոգոնել»։ Ապա Օլիերը բացատրում է, թե ինչպես է «fish»-ը արտասանվում «ghoti»[3]։ Նամակը «ghoti» բառի առաջին գործածությունը վերագրում է Չարլզ Օլիերի որդուն՝ Ուիլյամ Օլիերին, ծնված 1824 թվականին[2][4]։ «Ghoti»-ի մեկ այլ համեմատաբար վաղ հիշատակում արվել է 1937 թվականին, մի լրագրի հոդվածում[2], և եզրույթը հիշատակվել է նաև 1939 թվականին Ջեյմս Ջոյսի գեղարվեստական «Ֆինիգանի հոգեհանգիստը» փորձարարական վեպում[5]։ «Ghoti»-ն հաճախ վկայակոչվում է ի աջակցություն անգլերենի արտասանության բարեփոխումների և հաճախ վերագրվում է Ջորջ Բեռնարդ Շոուին[6], ով բարեփոխումների ջատագով էր։ Այնուհանդերձ, բառը երբևէ Շոուի ստեղծագործություններում չի օգտագործվել[2] և Շոուի կենսագրության մեջ դա վերագրվում է ուղղագրության անանուն բարեփոխիչին[7]։ Անգլերենի արտասանական շեղումներն ու բացառություններն արտահայտող նմանատիպ բառեր շատ կան, բայց «ghoti»-ն ամենատարածվածն է[1]։

Բառի նշանավոր գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Ջոյսն իր 1939 թվականին հրատարակված «Ֆինիգանի հոգեհանգիստը» վեպում հիշատակում է «ghoti»-ն՝ («G-H-O-T-I» արտասանվում է «fish», էջ  299)։
  • Կլինգոն գեղարվեստական լեզվում «fish» բառի փոխարեն օգտագործում են ghotI’ /ɣoˈtʰɪʔ/[8]։
  • Բեթմեն հեռուստասերիալի 1966 թվականի «Գոթամում ձու է աճում» էպիզոդում չարագործ Ձվագլուխը օգտագործում է «Ghoti Oeuf» (ձկան ձու) անունը իր ձկնկիթի բիզնեսի համար և Բեթմենը բացատրում է Ռոբինին, թե ինչու հենց Ghoti[9]։
  • «Ghoti Hook»-ը 1990-ականների քրիստոնեական փանկ ռոք խումբ է։
  • Ghoti-ն օգտագործվել է խոսքի սինթեզը ստուգելու համար[10]։
  • «Yu-Gi-Oh!» թղթախաղում ձկան խաղաքարտերը կոչվում են «Ghoti»[11]։
  • Լուպե Ֆիասկոյի 2022 թվականին թողարկված album «Drill Music in Zion» ալբոմի երկրորդ սկավառակը «Ghoti» անունով երգ ունի[12]։
  • Vocaloid-ի պրոդյուսերներից մեկը իր 2018 թվականի «Hungry Nicole» երգում «fish, fish» տողից հետո երգում է «ghoti, ghoti»[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Zimmer, Ben (2010 թ․ հունիսի 25). «Ghoti». The New York Times. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Zimmer, Ben (2008 թ․ ապրիլի 23). «"Ghoti" before Shaw». Language Log. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  3. The original letter is housed in the British Library.
  4. Mayer, S. R. Townshend (1874 թ․ հոկտեմբեր). «Leigh Hunt and Charles Ollier». St. James's Magazine. էջ 406.
  5. McHugh, Roland (2016 թ․ փետրվարի 24). Annotations to Finnegans Wake. JHU Press. ISBN 9781421419077.
  6. Holroyd, Michael (1994). Bernard Shaw: Volume III: 1918–1950: The Lure of Fantasy. Random House. ISBN 0517130351.
  7. Scobbie, Jim. «What is "ghoti"?». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  8. «Klingon Language Institute». Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  9. Teleplay by Stanley Ralph Ross, Story by Ed Self (19 October 1966). «An Egg Grows in Gotham». Batman. Season 2. Սերիա 13. Event occurs at 13 minutes. American Broadcasting Company. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  10. Kevelson, Morton (1986 թ․ հունվար). «Speech Synthesizers for the Commodore Computers / Part II». Ahoy!. էջ 32. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  11. @YuGiOh_TCG (June 20, 2022). «The Power of the Elements Premiere! Event is coming up July 30-31! You can be entered into a drawing to win exclusive prizes, like this Ultra Rare copy of Ghoti of the Deep Beyond (while supplies last)!» (Թվիթ) – via Թվիթթեր.
  12. Hoffman, Tim (2022 թ․ հունիսի 24). «ALBUM REVIEW: Lupe Fiasco makes a salient statement with 'Drill Music In Zion'». RIFF Magazine. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  13. NILFRUITS (2018 թ․ հունիսի 9). «∴flower 『 HUNGRY NICOLE 』【Official】». YouTube. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]