Մերի (փիղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի
Տեսակառանձնյակ և կրկեսի փիղ
Սեռիգական
Ծնվել էմոտ 1894
Սատկել էսեպտեմբերի 13, 1916(1916-09-13)
Սատկելու վայրԷրվին, Թենեսի, ԱՄՆ[1]
 Mary (elephant) Վիքիպահեստում

Մերի (Մեծ Մերի, անգլ.՝ Mary, Մեծ Մերի անգլ.՝ Big Mary[2], հայտնի է, որպես Մարդասպան Մերի[2], մոտ 1894 - սեպտեմբերի 13, 1916(1916-09-13), Էրվին, Թենեսի, ԱՄՆ[1]), ամերիկյան Սփարքս եղբայրների (անգլ.՝ Sparks World Famous Shows) կրկեսում ելույթ ունեցող ասիական փիղ, որին մահապատժի են ենթարկել մարդ սպանելու համար։ Նրա մահը երբեմն ներկայացվում է, որպես 20-րդ դարի սկզբի կրկեսի կենդանիների հետ դաժան վերաբերմունքի օրինակ[3]։

Ռեդ Էլդրիջի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականի սեպտեմբերի 12-ին Սփարքս եղբայրների կրկեսը ժամանել է Թեննեսի նահանգի Քինգսպորտ քաղաք։ Նրանք ելույթների համար բերել են 30-ամյա էգ փիղ Մերիին։ Մերիին խնամել է ոմն Ռեդ Էլդրիջ[4], որը կրկեսային միջավայրում նոր մարդ էր և կենդանիների վարվելու փորձ չուներ։ Ելույթներից մեկից առաջ Ռեդը փղի ականջը կեռով ծակել է, որ ստիպի բեմ դուրս գալ։ Մերին ջղայնացած կնճիթով բռնել է իր նեղացնողին, գետին շպրտել, տրորել ու սպանել։ Խուճապ է առաջացել։ Սկսել են փղի վրա կրակել, բայց միջին տրամաչափի գնդակները չեն սպանել նրան։ Փղին դժվարությամբ են կանգնեցրել։ Տեղական շերիֆ Հիքմանը «ձերբակալել է» փղին և փակել քաղաքային բանտին կից վանդակում։ Հարևան քաղաքի բնակիչները իմանալով իրողությունը, հայտարարել են, որ չեն ընդունի կրկեսին իրենց քաղաքներում, քանի դեռ փիղը ողջ է։

Փաստացի հաստատված է, որ Մերին միայն մեկ հոգու է սպանել, բայց մարդկանց մեջ շրջանառվում էր, որ նա սպանել է երեքին, հաճախ էլ ութ զոհի մասին են խոսել[5]։

Մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության ճնշման տակ Սփարքս եղբայրներ կրկեսի տերերը որոշում են կայացրել և միջադեպի հաջորդ օրը, ամբոխի աչքի առաջ, Մերիին կախել են երկաթգծի ամբարձիչ կռունկից։ Հավաքված է եղել 5000 մարդ։ Շղթան որից կախել են 5 տոննանոց կենդանուն, չի դիմացել ծանրությանը և կտրվել է։ Մերին ընկել և կոտրել է ազդրը։ Նրան կախել են նորից։ Նրան թաղել են մահապատժի վայրից ոչ հեռու։

Չնայած տարածված լուսանկարի իսկությունը կասկածի տակ է դրել «Argosy» ամսագիրը[4], բայց դեպքի ժամանակ արված այլ լուսանկարներ հաստատում են մահապատժի իսկությունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 «Murderous Mary». Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  3. Krajicek, David J. (2015 թ․ մարտի 14). «'Fed up' circus elephant lynched for 'murder' in 1916». NY Daily News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 Joan V. Schroeder (2009 թ․ փետրվարի 13). «The Day They Hanged Mary The Elephant in Tennessee - BlueRidgeCountry.com». BlueRidgeCountry.com.
  5. «Lynchings & Hangings of America». legendsofamerica.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  6. «The town that hanged an elephant». Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.