Ամրակի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրակի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն928 սանտիմետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄիաս
Նյութպողպատ

Ամրակի հուշարձան (կամ Թղթի ամրակի հուշարձան), արվեստի օբյեկտ, որը տեղադրված է Միասում (Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան), Մաշգորոդոկի միկրոշրջանում։ Բարձրությունը՝ 9 մ 28 սմ։ Բացումը տեղի է ունեցել 2010 թվականին։ 2011 թվականին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ ամրակ[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրակի արվեստի հուշարձանը գտնվում է գրենական պիտույքների մանկական այգում, որը ստեղծվել է Միաս քաղաքում, Մաշգորոդոկ միկրոշրջանում։

Ամենամեծ գրենական պիտույքների այգի

Ամենամեծ գրենական պիտույքների այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկա գրենական պիտույքների մանկական այգում տեղադրված է մոտավորապես 10 մետրանոց թղթի ամրակ, 4 մետրանոց կարկին, մկրատ (մկրատի զանգվածը 246 կգ է), 2 մետր տրամագծով 250 կիլոգրամանոց կոճակ և քանոն-հասակաչափ մոտ 3 մետր բարձրությամբ։ Այգում կան քանոնների տեսքով նստարաններ, մանկական ճոճանակներ, կարուսելներ և «սիրո ծառ»։ Տարածքը պարսպապատված է գունավոր մատիտներից պատրաստված պարսպով։ Մանկական այգին բացվել է 2010 թվականի մայիսի 29-ին՝ նշելու գրենական պիտույքների տեղական ընկերության 10-ամյակը։ Նվեր է քաղաքին ձեռներեցների կողմից[3][4][5][6][7]։ Այգին գտնվում է Միասի միկրոշրջանում, որտեղ տեղակայված են հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ձեռնարկությունը։ «Ամրակները և կարկինները ճարտարագետների համար աշխատանքային գործիքներ են։ Այնպես որ նրանց հուշարձանը կլինի»,- ասում էին այգու նախագծողները[8]։ Գինեսի ռեկորդների գրքում ռեկորդային առաջին հայտը ներկայացվել է որպես «ամենամեծ գրենական պիտույքների այգի»։ Արտասահմանյան փորձագետների կողմից մերժում եղավ՝ բացատրելով, որ աշխարհում նման այգիներ չեն գրանցվել։ Երկրորդ հայտը ներկայացվել է մեկ օբյեկտով՝ հսկա թղթի ամրակի հուշարձան։ Եվ այդ մեկի ակնառու չափը գրանցվեց որպես համաշխարհային ռեկորդ[6].

Ամրակի հուշարձան
Գինեսի ռեկորդների գրքի արտոնագրի պատճենը

Հսկա ամրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամրակի հուշարձանի» բարձրությունը 9 մ 28 սմ է, քաշը՝ ավելի քան 500 կգ։ Նյութը՝ պողպատ։ Արտադրանքն արտադրվել է տեղական ձեռնարկություններից մեկում։ Միասի թղթի ամրակը չորս մետրով բարձր է արվեստի նմանատիպ առարկաների նախորդ ռեկորդակիրից՝ թղթի հուշարձանից, որը տեղադրվել է Օսլոյում (Նորվեգիա)[2][9][5][6]։ Օսլոյի մետաղական ամրակի բարձրությունը 7 մետր է, որը տեղադրվել է 1989 թվականի հոկտեմբերի 9-ին Կառավարման դպրոցում[10][11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В России появился 9-метровый памятник… скрепке Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Комсомольская правда в Украине, 25.10.2010
  2. 2,0 2,1 9-метровая скрепка из Миасса попала в Книгу Гиннесса Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Правда.ру, 30.05.2011
  3. Дыбин Александр. Город Миасс попал в книгу рекордов Гиннеса благодаря гигантской скрепке и ножницам Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Комсомольская правда (Челябинск), 1.06.2010
  4. «В Миассе поставили памятники скрепке и циркулю: Информация портала «Vsesmi.ru», 1.06.2010». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 Российская девятиметровая скрепка попала в Книгу рекордов Гиннеса Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2019 Wayback Machine-ի միջոցով:: Информационное сообщение казахстанского портала «Tengrinews.kz», 2011
  6. 6,0 6,1 6,2 Уварова Надежда. Торжество гигантомании: на Южном Урале вырос парк огромных аттракционов Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Аргументы и факты (Федеральный выпуск), 22.05.2013
  7. Русина Наталья. Парк Большой скрепки // Семь чудес Челябинской области: Информация челябинского портала «U74.ru», 30.07.2014 Արխիվացված է Ապրիլ 23, 2019 Wayback Machine-ի միջոցով:
  8. Цит. по: В России появился 9-метровый памятник… скрепке Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Комсомольская правда в Украине, 25.10.2010
  9. из Миасса попала в Книгу рекордов Гиннеса] Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2019 Wayback Machine-ի միջոցով:: Информация Российского информационного агентства «Новый день» (Челябинск), 31.05.2011
  10. Книга рекордов Гиннесса. — М. : Прогресс], 1991. — С. 192.
  11. «Канцелярскую скрепку высотой 8 метров установят завтра в Москве — ИА REGNUM». ИА REGNUM. 2004 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.