Ադամածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամածառ
Paulownia tomentosa (detail).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ադամածառազգիներ
Ընտանիք Ադամածառազգիներ
Ցեղ Ադամածառ
Լատիներեն անվանում
Paulownia
Siebold & Zucc., 1835

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Ադամածառ[1] (լատ.՝ Paulównia), Ադամածառազգիներ (Paulowniaceae) ընտանիքին պատկանող բույսերի ցեղ (նախկինում այս ցեղը երբեմն վերագրվում էր Փողածաղկազգիների և Խլածաղկազգիների ընտանիքին)։

Paulownia անվանումն առաջացել է գերմանացի բնագետներ Ֆիլիպ Զիբոլդի և Յոզեֆ Ցուկարինիի սխալի պատճառով. նրանք ուզում էին բույսին անվանել կայսեր Պավել I-ի դստեր Աննա Պավլովնայի (1795-1865 թթ.) անունով, բայց Anna բառով անվանել ցեղն անհնարին էր, քանի որ նման ցեղ արդեն գոյություն ուներ, իսկ Պավլովնա հայրանունը երկրորդ անուն համարեցին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Paulownia imperialis Բուսաբանական նկարազարդում Զիբոլդի և Ցուկկարինիի Flora Japonica-ից, 1870 թ.

Ադամածառերը տերևաթափ բարձր ծառեր են։

Բունն ուղիղ է, սաղարթը (պսակը)՝ ճյուղատարած։

Տերևները հակադիր են, երկար կոթիկների վրա։ Տերևաթերթիկը (վահանիկը) խոշոր է, խորնատամնավոր կամ եռաբլթակ։ Տերևներն ամբողջաեզր են։ Տերևակիցներ չկան։

Ծաղիկները խոշոր են, մանուշակա-եղրևանեգույն, երբեմն՝ գրեթե սպիտակ, ընձյուղների ծայրերին հուրանավոր ծաղկաբույլերում են։ Ծաղկաբաժակը զանգակաձև է։

Պտուղը սերմնատփիկ է։ Սերմերը փոքր են, թևավոր։

Տարածագոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Հեռավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում. Չինաստան (Անհույ, Ֆուցզյան, Գուանդուն, Հուբեյ, Ցզյանսի, Սիչուան, Յուննան), Կորեա, Թայվան, Լաոս, Վիետնամ։

Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի այգիներում և պուրակներում աճեցվում է Ադամածառ թաղիքանման, կամ կայսերական (Paulownia tomentosa)՝ 15—20 մ բարձրությամբ ծառ՝ լայն պսակով և երկար կոթևների վրա գտնվող խոշոր (մինչև 30 սմ երկարությամբ և մինչև 25 սմ լայնությամբ) ամբողջածայր տերևներով։ Ծաղիկները գունատ մանուշակագույն են, ուղղաձիգ բրգաձև ծաղկաբույլերում։ Ծաղկումը տևում է մինչև տերևների հայտնվելը։ Սերմնատփիկները երբեմն մնում են ծառի վրա մինչև հաջորդ ամառ։


Բուսաբանական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ GRIN կայքի՝ ցեղը բաղկացած է 7 տեսակից[2].

Ըստ The Plant List կայքի՝ ցեղը ներառում է 8 տեսակ[4].

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր այգեպուրակային ծառ է տաք և խոնավ կլիմա ունեցող գոտիներում աճեցնելու համար։

Ադամածառի փայտը թեթև է, փափուկ. Չինաստանում և Ճապոնիայում այն օգտագործվում է երաժշտական գործիքներ, կահույք, մանր շինվածքներ, կտրատման տախտակներ, դահուկներ և ձնասահքի տախտակներ պատրաստելու համար։

Օգտագործվում է սեղանի թենիսի ռակետների հիմքերի պատրաստման համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - 12»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-05-05 
  2. «Species GRIN-Global»։ npgsweb.ars-grin.gov։ Վերցված է 2022-05-05 
  3. USDA NRCS նկարագրում է այս տեսակը ինչպես Paulownia tomentosa (Thunb.) Siebold & Zucc. ex Steud.
  4. «Search results — The Plant List»։ www.theplantlist.org։ Վերցված է 2022-05-05 
  5. International Union for Conservation of Nature and Natural Resources

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]